[go: nahoru, domu]

Jump to content

Ալեուտյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեուտյան կղզիներ
Տեսակchain of islands? և volcanic arc?
ԵրկիրԱՄՆ Ալյասկա
Վարչատարածքային միավորԱլյասկա
ՏեղադրությունԽաղաղ օվկիանոս
Երկարություն1 931 212,8 մետր
Մակերես37 800
Ալեուտյան կղզիներ (Ալյասկա)##
Ալեուտյան կղզիներ (Ալյասկա)
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:24.547966101695%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Ալեուտյան կղզիներ (ԱՄՆ)##
Ալեուտյան կղզիներ (ԱՄՆ)
Քարտեզ
Քարտեզ

Ալեուտյան կղզիներ կամ Ալեության կղզիներ[1], կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգ)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը՝ Ունիմակ կղզում)։ Տարածքը՝ 37,8 հազար կմ քառակուսի։ Գլխավոր բնակավայրը՝ Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։

Անվանում

Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների՝ ալեուտների (ինքնանվանումը՝ ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին՝ Ալյասկայի հետ միասին)։[2]

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  2. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)