[go: nahoru, domu]

Jump to content

Ալկալիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալկալիներ, ջրում հեշտ լուծվող հիմքեր, որոնք ջրային լուծույթներում լավ դիսոցվում և առաջացնում են մեծ քանակով հիդրօքսիլ իոններ՝ OH--։ Ալկալի են ալկալիական մետաղների հիդրօքսիդները (կծու Ա ), որոնք ամենաուժեղ հիմքերն են (կալիումի հիդրօքսիդ, նատրիումի հիդրօքսիդ ևն)։ Ալկալիները են նաև հողալկալիական մետաղների հիդրօքսիդները և ամոնիումի հիդրօքսիդը։ Ալկալիները, բացառությամբ ամոնիումի հիդրօքսիդի, սպիտակ, ջուր կլանող, պինդ նյութեր են։ Ջրային լուծույթները լակմուսը գունավորում են կապույտ, քայքայում են գործվածքները, հատկապես՝ բրդեղենը։ Ալկալիները ջրում լուծելիս անջատում են ջերմություն։ Լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։