[go: nahoru, domu]

Jump to content

Արմենակ Սարգսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմենակ Սերգեյի Սարգսյանց (հունիսի 11, 1913, Լիպեցկ - հունվարի 11, 1972, Մոսկվա), հայ խորհրդային ճարտարագետ։ Ա․ Ս․ Սարգսյանցի որդին ավարտել է Խարկովի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը (1937 թվականին)։

Աշխատել է Խարկովի (1937-1941), Վոլգոգրադի (1941-1942), Ալթայի (1942-1955, 1948 թվականից՝ գլխավոր կոնստրուկտոր) տրակտորների գործարաններում։ 1955-1966 թվականին Վլադիմիրի տրակտորների գործարանի գլխավոր կոնստրուկտորն էր, 1966-1972 թվականին՝ Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրության տենիկական վարչության պետի տեղակալ։ 1958-1966 թվականին դասախոսել է Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Արմենակի ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել են տրակտորների համար օդային հովացման դիզելային շարժիչներ, վարի տրակտորների մի շարք կոնստրուկցիաներ։ ԴՏ-54 դիզելային գյուղատնտեսական տրակտորի (ՍՍՀՄ-ում առաջին) կոնստրուկցիայի մշակման և արտադրության մեջ ներդրման համար Սարգսյանցը 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։