[go: nahoru, domu]

Jump to content

Արևմտյան ռազմաճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համաշխարհային պատերազմ
European theater of World War I?

Թվական օգոստոսի 28 1914նոյեմբերի 11 1918
Վայր Արևմտյան Եվրոպա
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Անտանտն և նրա կողմնակիցները՝

Երրոդ ֆրանսիական հանրապետություն Ֆրանսիա
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն
Բելգիա Բելգիա

Կենտրոնական ուժերը և նրա կողմնակիցները՝

Գերմանիա Գերմանիա
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա

Հրամանատարներ
Անտանտի առաջնորդներ

Երրոդ ֆրանսիական հանրապետություն Ժորժ Կլեմանսո
Երրոդ ֆրանսիական հանրապետություն Ռայմոն Պուանկարե
Բրիտանական կայսրություն Հերբերթ Հենրի Ասքվիթ
Բրիտանական կայսրություն Դեյվիդ Լլոյդ Ջորջ

Կենտրոնական ուժերի առաջնորդներ

Գերմանիա Վիլհելմ II
Ավստրո-Հունգարիա Ֆրանց Յոզեֆ I
Ավստրո-Հունգարիա Կառլոս I

Արևմտյան ռազմաճակատ, Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմը։ Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ։ Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում։ Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները։

1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ։ Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով։ Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում։ Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ[1][2]։

Որպեսզի շրջանցեն խրամատային մահաբեր պատերազմը, երկու կողմերը փորձեցին նոր ռազմական տեխնոլոգիա, այդ թվում գազ, օդանավեր և տանկեր։ Նոր մարտավարությունների ներմուծումը և բանակների թուլացումը արևմուտքում բերեց շարժունակության բարձրացման 1918 թվականին։ Գերմանական Գարնանային գրոհը 1918 թվականին հնարավոր դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքումից հետո, որով Կենտրոնական ուժերը ավարտեցին ռազմագործողությունները Ռուսաստանի և Ռումիայի հետ Արևելյան ճակատում։ Շնորհիվ նոր մարտավարության գերմանական բանակները շարժվեցին առաջ մոտ 60 կմ, սակայն արդյունքը անհաջող էր։ Դաշնակիցների հակագրոհները 1918 թվականի երկրորդ կեսին ճնշեցին գերմանացիներին և նրանց հրամանատարությունը հասկացավ, որ պարտությունը անխուսափելի է։ Գերմանիայի կառավարությունը հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով և հաշտության պայմանագրի մասով համաձայնություն ձեռք բերվեց 1919 թվականի Վերսալի պայմանագրով։

Պատերազմի նախապատրաստում, Սահմանային ճակատամարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան ռազմաճակատի քարտեզը և Մրցավազք դեպի ծով, 1914

Արևմտյան ռազմաճակատում հանդիպեցին ամենահզոր բանակները Եվրոպայում, գերմանական և ֆրանսիական բանակները[3]։ Պատերազմի սկզբում Գերմանական բանակի յոթ դաշտային բանակներ արևմուտքից և մեկը արևելքից սկսեցին ձևափոխված Շլիֆենի նախագծով գործողությունները՝ հասնելով ֆրանսիական պաշտպանական գծերով՝ արագորեն կտրելով չեզոք Բելգիան և թեքվելով հարավ հարձակվեցին Ֆրանսիական բանակի վրա և փորձեցին շրջափակել Ֆրանսիական բանակը[4]։ Բելգիայի չեզոքությունը երաշխավորում էր Բրիտանիան 1839 թվականի Լոնդոնի պայմանագրով։ Սա ստիպեց Բրիտանիային միանալ պատերազմին օգոստոսի 4-ին վերջնագրի ժամկետի լրանալուց հետո։ Գերմանական բանակի գեներալներ Ալեքսանդր ֆոն Կլյուկը և Կարլ ֆոն Բյուլովը հարձակվեցին Բելգիայի վրա 1914 թվականի օգոստոսի 4-ին։ Լյուքսեմբուրգը օկուպացվեց առանց դիմադրության օգոստոսի 2-ին։ Բելգիայում առաջին ճակատամարտը Լիեժի ճակատամարտն էր, որը տևեց օգոստոսի 5-ից 16-ը։ Լիեժը լավ ամրացված էր և անակնկալի բերեց գերմանական բանակին Բելովի գլխավորությամբ իր պատրաստվածությամբ։ Գերմանական ծանր հրետանին կարողացավ շարքից հանել մի քանի ամրությունները մի քանի օրում[5]։ Լիեժի անկումից հետո Բելգիայի բանակի մեծ մասը նահանջեց Անտվերպեն՝ թողնելով Նամուրի պահակազորին մեկուսացված Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որն ընկավ գերմանացիների ձեռքը օգոստոսի 20-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Liddle, 1997, էջեր 45–58
  2. Edmonds, 1991, էջեր 361–363
  3. Stevenson, 2005, էջեր 44–45
  4. Hamilton, Herwig, էջ 159
  5. Griffith, 2004, էջ 9