Բրուքլինի թանգարան
Բրուքլինի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բրուքլին |
Մասն է | New York Art Resources Consortium |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասցե | 200 Eastern Parkway, Brooklyn, NY 11238[2] |
Հիմնադրվել է | 1897 |
Այցելուներ | 500 000 մարդ |
Կայք | brooklynmuseum.org(անգլ.) |
Բրուքլինի թանգարանը (անգլ.՝ Brooklyn Museum), պատկերասրահ է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Իր 52.000 քմ տարածքով այն Նյու Յորքի երրորդ մեծ թանգարանն է իր տարածքով, իսկ թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 1.5 միլիոն արվեստի գործ[3]: McKim, Mead and White ճարտարապետական ընկերության կողմից նախագծված և 1895 թվականին կառուցված շենքը ենթադրվում էր դառնալ աշխարհի ամենաընդարձակ պատկերասրահը: Թանգարանն ի սկզբանե պայքարել է իր շինության ու հավաքածուի պահպանման համար, և միայն 20-րդ դարի վերջում մեծ վերանորոգումների շնորհիվ շարունակել է իր գործունեությունը: Թանգարանում նշանակալի մաս են կազմում վաղնջական շրջանից պահպանված նմուշների հավաքածուները, հայտնի են եգիպտագիտության ավելի քան 3.000 տարվա գտածոներ: Եվրոպական, աֆրիկյան, Օվկիանիայի և ճապոնական արվեստների հավաքածուները ևս նշանակալի տեղ ունեն թանգարանում: Ամերիկյան արվեստը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ` սկսած գաղութային շրջանից: Հավածուում ներկայացված արվեստագետներից են Մարկ Ռոթկոն, Էդվար Հոփերը, Նորման Ռոքուելը, Ուինսլոու Հոմերը, Էդգար Դեգան, Ջորջիա Օ’Քիֆը և Մաքս Վեբերը: Թանգարանն ունի նաև «Քանդակների հիշատակի պարտեզ», որտեղ ներկայացված են Նյու Յորք քաղաքի ճարտարապետական փրկված տարրեր[3]:
Պատմություն
Բրուքլինի թանգարանի արմատները գալիս են 1823 թվականից, երբ Օգոստոս Գրահամը կառուցում է Բրուքիլինի աշակերտների Բրուքլինյան գրադարանը: Թանգարանը 1841 թվականին տեղափոխվում է Վաշինգտոն փողոցում գտնվող Բրուքլինի լիցեյ: Երկու տարի անց երկու հաստատությունները միավորվում են` կառուցելու Բրուքլինի Ինստիտուտը, որտեղ կանցկացվեին նկարների ու քանդակների ցուցահանդեսներ և դասախոսություններ տարբեր առարկաներից: 1890 թվականին Ինստիտուտի ղեկավարները դրա տնօրեն Ֆրանկլին Հուփերի գլխավորությամբ վերակազմավորվում են որպես Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտ և սկսում են նախագծել Բրուքլինի թանգարանը: Թանգարանը դառնում է Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտի ենթաճյուղերից մեկը Բրուքլինի երաժշտության ակադեմիայի, Բրուքլինի բուսաբանական այգու և Բրուքլինի մանկական թանգարանի հետ մինչև 1970 թվականը, երբ նշված բոլոր հաստատություններն անկախանում են[4]: 1897 թվականին բացված Բրուքլինի թանգարանի շենքն ունի մետաղյա շրջանակի կառուցվածք` դասական շարվածքով, նախագծվել է ճարտարապետական հայտնի McKim, Mead, and White ընկերության և կառուցվել Carlin Construction Company-ի կողմից: Բրուքլինի թանգարանի առաջնային նախագիծը չորս անգամ մեծ էր իրականացված տարբերակից. վերջինս փոխզիջումային տարբերակ է` համաձայնեցված Նյու Յորք քաղաքի ղեկավարության հետ[5]: Լինքոլնի հուշահամալիրի հայտնի քանդակագործ Դենիել Չեսթեր Ֆրենչը եղել է վերնաճակատի քանդակների և քիվերի վրա տեղադրված ֆիգուրների նախագծողը: Ֆիգուրներն ստեղծվել են 11 քանդակագործների և փորագրվել են Պիկիրիլի եղբայրների կողմից: Ֆրենչը նաև նախագծել է երկու` Բրուքլին և Մանհեթեն ալեգորիկ ֆիգուրներ, որոնք այժմ դրված են թանգարանի մուտքի մոտ, դրանք ստեղծվել են 1916 թվականին և տեղադրվել է Մանհեթենի կամրջի մոտ և թանգարան է տեղափոխվել 1963 թվականին:
1920 թվականին Նյու Յորքի մետրոպոլիտենը կայարան է կառուցում թանգարանի մոտ, սա մեծապես ազդում է Մանհեթենից երբեմնի մեկուսացված թանգարանին հասանելի դառնալ:
Բրուքլինի ինստիտուտի տնօրեն Ֆրանկլին Հուփերը եղել է թանգարանի առաջին տնօրենը: Նրան հաջորդել է վիլյամ Ֆոքսը, ով աշխատել է այս պաշտոնում 1914-1934 թվականներին: Նրան հաջորդել են Ֆիլիպ Նյուել Յութցը (1934-1938). Լոուրենս Ռոբերտսը (1939-1946), Իզաբել Սփոլդինգ Ռոբերտսը (1943-1946), Չարլ Նագել Կրտսերը (1946-1955) և Էդգար Քրեգ Շենկը (1955-1959):
Թոմաս Ս. Բուեշները թանգարանի տնօրեն է դարձել 1960 թվականին` դառնալով թանգարանի ամենաերիտասարդ տնօերններից մեկը երկրում: Բուեշները իրականացրել է թանգարանի` արվեստի ցուցադրությունների հիմնական փոփոխություններն ու ցուցադրության է հանել թանգարանի արխիվում հնացող մոտ հազար օրինակ աշխատանք: Բուեշներն էական դեր է խաղացել Դանիել Չեսթերի ֆրանսիական քանդակներն ավերումից փրկելու գործում` 1960-ականներին իրականացված «Մանհեթենի կամուրջ» ընդարձակ ծրագրի շնորհիվ[6]:
Դունկան Ֆ. Կամերունը զբաղեցրել է տնօրենի պաշտոնը 1971-1973 թվականներին, նրան հաջորդել են Մայքլ Բոթվինիկն (1974-1982) ու Լինդա Ս. Ֆերբերը: 1983 թվականին թանգարանի տնօրեն է դարձել Ռոբերտ Թ. Բաքը` աշխատելով այս պաշտոնում մինչև 1996 թվականը:
Բրուքլինի թանգարանը փոխել է իր անվանումը` դառնալով Բրուքլինի արվեստի թանգարան (անգլ.՝ Brooklyn Museum of Art) 1997 թվականին: 2004 թվականի մարտի 12-ին թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ թանգարանը կվերստանա իր նախկին անունը: 2004 թվականի ապրիլին թանգարանը բացել է Ջեյմս Պոլշեկի կողմից նախագծած տաղավարը Արևելյան զբոսայգում[7]: 2014 թվականի սեպտեմբերին Լեհմանը հայտարարել է, որ ինքը նախատեսում է թոշակի գնալ 2015 թվականի հունիսին[8]: 2015 թվականի մայիսին Քրեաթիվ Թայմի (անգլ.՝ Creative Time) նախագահ և գեղարվեստական ղեկավար Աննե Պաստերնակը նշանակվել է թանգարանի հաջորդ տնօրենը, նա ստանձնել է պաշտոնը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից[9]:
Հիմնադրում
Բրուքլինի թանգարանը Նյու Յորքի մի շարք այլ հաստատությունների հետ, ներառյալ Մետրոպոլիտեն թանգարանը, Ամերիկյան բնագիտական թանգարանը, մաս է կազմում Մշակութային հաստատությունների խմբի: Խմբի անդամ կազմակերպություններն զբաղեցնում են Նյու Յորք քաղաքի սեփականություն հանդիսացող տարածքները և տարեկան ֆինանսավորման մի մասն ստանում են քաղաքից: Բրուքլին թանգարանը նաև ֆինանսավորում է ստանում Դաշնային և Պետական կառավարություններից, ինչպես նաև` անհատների և կազմակերպությունների նվիրատվություններից:
1999 թվականին թանգարանում ցուցադրվել է Չարլզ Սաատչիի «Զգայություն» ցուցահանդեսը, որը պատճառ է դարձել դատական վեճերի[10], որոնք ավարտվել են հօգուտ թանգարանի[11][12][13]:
2005 թվականին թանգարանը Նյու Յորք քաղաքի արվեստի և սոցիալակն ծառայությունների 406 հաստատությունների մեջ էր, որոնք ստացել են Քարնեգի ընկերության կողմից տրամադրած 20 մլն դոլար դրամաշնորհի մի մասը, ինչը հնարավոր էր դարձել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի նվիրատվության շնորհիվ[14][15]:
Հավաքածուներ
Եգիպտական, դասական և մերձավորարևելյան հնագույն արվեստ
Բրուքլին թանգարանն սկսել է հավաքել եգիպտական արտիֆակտերի հավաքածու` սկսած 20-րդ դարի սկզբից, միավորելով ինչպես տարբեր կոլեկցիոներներից ստացած ցուցանմուշները, այնպես էլ` թանգարանի կողմից հովանավորված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերած նմուշները: Եգիպտական հավաքածուն ներառում է նմուշներ քանդակագործությունից (ինչպես, օրինակ, «Կին թռչուն տերակոտան») մինչև պապիրուսե փաստաթղթեր[16]:
Եգիպտական, դասական և մերձավորարևելյան հնագույն հավաքածուները պահվում են թանգարանի մի քանի պատկերասրահներում: Եգիպտական ցուցանմուշները կարելի է գտնել երկարաժամկետ «Եգիպտոսի վերածնունդը. արվեստ հավերժությունից» ցուցադրությունում, ինչպես նաև` Մարթա Ա. և Ռոբերտ Ս. Ռուբին պատկերասրահներում: Մերձավորարևելյան նմուշները պահվում են Հակոբ Կևորկյան պատկերասրահում[16]:
Նմուշներ եգիպտական հավաքածուից
-
"Կին թռչունը" քանդակ
-
Book of the Dead of the Goldworker of Amun, Sobekmose, 31.1777e
-
Բրուքլին պապիրուս, մ.թ.ա. 664-332
-
Լեդի Թջեպու
-
Կնոջ և ամուսնու զույգ քանդակ P
Ամերիկյան արվեստ
Թանգարանի ամերիկյան արվեստի հավաքածուն թվագրվում է 1846 թվականին թանգարանին փոխանցված առաջին կտավով, որն էր Ֆրանսիս Գայի «Ձմեռային տեսարան Բրուքլինում»-ը: 1855 թվականին թանգարանը պաշտոնապես հայտարարել է ամերիկյան արվեստի հավաքածու նախագծելու մասին, որի առաջին գործերն էին Աշեր Բ. Դուրանդի բնապատկերները: Ամերիկյան հավաքածուի նմուշները ներառում են դիմանկարներ, քանդակներ և տպագրություններ, հավաքածուի բոլոր նմուշները թվագրվում են 1720-1945-ական թվականներին: Ամերիկյան արվեստի հավաքածուի աշխատանքները կարելի է տեսել թանգարանի տարբեր հատվածներում, ներառյալ Սթեինբերգ քանդակների ընտանեկան պարտեզն ու «Ամերիկյան ինքնություններ. նոր հայացք» ցուցադրությունը, որը ցուցադրվում է թանգարանի Տեսանելի պահեստ ուսումնական կենտրոնում[17]
Նմուշներ ամերիկյան արվեստի հավաքածուից
-
Չարլզ Ուիլսոն Փիլ, Ջորջ Վաշինգտոն, 1776
-
Սեմյուել Մորզե, Ջոն Ադամսի դիմանկարը, 1816
-
Էդվարդ Հիքս, Խաղաղ թագավորություն, 1830-1840
-
Ջոն Ջեյմս Օդյուբոն, Վայրի հնդկահավ, վիմագրություն, 1861
-
Իսթման Ջոնսոն, Ազատության երթ. փախչող ստրուկները, 1862
-
Ալբերտ Փինքամ Ռայդեր, Երեկոյան կրակ, կարմիր ծեր կով, 1870-1875
-
Ալբերտ Փինքամ Ռայդեր, Ջրի վատնում դաշտերում, 1880
-
Ուինսլոու Հոմեր, Հյուսիսարևելքցին, 1883
-
Ռալֆ Ալբերտ Բլեյքլոք, Լուսնի լույս, 1885.
-
Ջորջ Իննես, Արևածագ, 1887
-
Թոմաս Իկինս, Լետիտա Ուիլսոն Ջորդան, 1888
-
Ջոն Սինգեր Սարջենթ, Պոլ Սեզար Հելլեուն իր կնոջ հետ, 1889
-
Մերի Կեսսետ, Զարդասենյակ, 1889-1894.
-
Ֆրեդերիկ Չայլդ Հասսամ, Ուշ կեսօր, Նյու Յորք, ձմեռ, 1900
-
Վիլյամ Գլակենս, Մերկ մարմին խնձորով, 1909-1910
-
Ջորջ Վեսլի Բելոուս, Առավոտյան ձյուն, 1910
-
Ջորջիա Օ’Քիֆ, Կապույտ 1, 1916
-
Մարսդեն Հարթլի Բնապատկեր, Նոր Մեխիկո, 1916-1920
Աֆրիկյան արվեստ
Աֆրիկյան արվեստի հավաքածուի առաջին նմուշները ձեռք են բերվել թանգարանի կողմից 1900 թվականին, թանգարանի հիմնադրումից կարճ ժամանակ անց: Հավաքածուն ընդլայնվել է 1922 թվականին: 1923 թվականին թանգարանում կազմակերպվել է ԱՄՆ-ում աֆրիկյան արվեստի առաջին ցուցահանդեսներից մեկը: Իր 5000 ցուցանմուշներով Բրուքլինի թանգարանը ներկայացնում է ամերիկյան պատկերասրահներում եղած աֆրիկյան արվեստի ամենաընդարձակ ցուցադրություններից մեկը: Չնայած հավաքածուի անվանումը ենթադրում է, որ այն ներառում է ցուցանմուշներ ամբողջ Աֆրիկայից, հավաքածուն առանձնացված է ըստ ենթակատեգորիաների: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայից բերված արվեստի գործերը ներկայացված են աֆրիկյան արվեստ ցուցանակով, իսկ հյուսիսաֆրիկյան և եգիպտական ցուցանմուշները ներկայացված են համապատասխանաբար իսլամական և եգիպտական հավաքածուներում: Աֆրիկյան արվեստի հավաքածուն ներկայացնում է մարդկության 2500 տարվա պատմությունն ու ընդգրկում է քանդակներ, ոսկեղեն, դիմակներ և կրոնական արտիֆակտներ աֆրիկյան ավելի քան 100 երկրներից: 2018 թվականին թանգարանը քննադատության է ենաթարկվել աֆրիկյան հավաքածուի համար սպիտակամաշկ կնոջ աշխատանքի ընդունելու պատճառով[18][19]:
Նմուշներ աֆրիկյան հավաքածուից
-
Կուբա Նդոփ, Դիմանկար
-
Ոսկե հեծյալ Աշանտի շրջանից, Գանա
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Brooklyn Museum
- ↑ 3,0 3,1 Spelling, Simon. «Entertainment: Brooklyn Museum». New York. Վերցված է 2014-08-01-ին.
- ↑ «About: The Museum's Building». Brooklyn Museum. Վերցված է 2014-08-01-ին.
- ↑ White, Norval; Wilensky, Elliot; Leadon, Fran (June 9, 2010). AIA Guide to New York City. New York: Oxford University Press. էջեր 605–606. ISBN 978-0195383867. Վերցված է 2014-08-01-ին.
{{cite book}}
: Unknown parameter|subscription=
ignored (|url-access=
suggested) (օգնություն) - ↑ Grimes, William (June 17, 2010). «Thomas S. Buechner, Former Director of Brooklyn Museum, Dies at 83». The New York Times. Վերցված է 2010-06-19-ին.
- ↑ Muschamp, Herbert (July 16, 2004). «Brooklyn's Radiant New Art Palace». The New York Times. Վերցված է 2010-10-27-ին.
- ↑ Vogel, Carol (September 9, 2014). «Brooklyn Museum's Longtime Director Plans to Retire». The New York Times. Վերցված է 2014-09-16-ին.
- ↑ Lescaze, Zoë (19 May 2015). «Anne Pasternak Named Director of the Brooklyn Museum». ArtNews. Վերցված է 13 June 2015-ին.
- ↑ Brooklyn Institute of Arts and Sciences v. City of New York, 64 F.Supp.2d 184 (E.D.N.Y. Nov 01, 1999)
- ↑ «BROOKLYN INSTITUTE OF ARTS AND SCIENCES v. CITY OF NEW YORK». ncac.org. Արխիվացված է օրիգինալից 2015-03-13-ին. Վերցված է 25 June 2017-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Lessons from the Brooklyn Museum Controversy» (PDF). Hettingern.people.cofc.edu. Վերցված է 2017-06-30-ին.
- ↑ [1] (չաշխատող հղում)
- ↑ Roberts, Sam (July 6, 2005). «City Groups Get Bloomberg Gift of $20 Million». The New York Times.
- ↑ «Carnegie Corporation of New York announces twenty million dollars in New York City grants» (Press release). Carnegie Corporation. July 5, 2005. Արխիվացված է օրիգինալից September 14, 2012-ին. Վերցված է 2014-08-01-ին.
{{cite press release}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 16,0 16,1 «Collections: Egyptian, Classical, Ancient Near Eastern Art: History». The Brooklyn Museum. Վերցված է 2014-08-01-ին.
- ↑ «Collections: History». The Brooklyn Museum. Վերցված է 2014-08-01-ին.
- ↑ Greenberger, Alex (2018-04-30). «'Brooklyn Is Not for Sale': Decolonize This Place Leads Protest at Brooklyn Museum». ARTnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-14-ին.
- ↑ «'Decolonize This Place' Protesters Disrupt Brooklyn Museum, Condemn 'Imperial Plunder'». Gothamist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին. Վերցված է 2018-10-14-ին.
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Brooklyn Museum records, 1823-1963 from the Smithsonian Archives of American Art.
- Brooklyn Museum Building Online Exhibition
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի թանգարան» հոդվածին։ |
|