[go: nahoru, domu]

Jump to content

Մասնակից:Վաչ Վարդանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչ Վարդանյան/Ավազարկղ

Adopt Me!, մասսային բազմաօգտատեր դերային առցանց խաղ, որը մշակվել է Uplift Games ընկերության կողմից, Roblox պլատֆորմի հիման վրա[1]։ Խաղի սկզբնական տարբերակի իմաստ կայանում էր նրանում, որ խաղացողները կամ որդեգրում էին երեխա, կամ որդեգրվում այլ խաղացողի կողմից, սակայն ելնելով խաղի հետագա զարգացումներից խաղը փոխեց իր ուղղությունը՝ խաղում հասանելի դարձավ մի շարք կենդանիների ընտելացման և խնամքի հնարավորությունն, որոնց կարելի է վաճառել այլ խաղացողներին[2]։ 2021 թվականի մարտի տվյալներով խաղը խաղացել են ավելի քան 20 միլլիարդ անգամ[3]։ Uplift Games ընկերությունն ունի շուրջ 40 աշխատակից և տարեկան աշխատում է ավելի քան 50 միլլիոն դոլլար[1][4]։ 2020 թվականի հունիսի տվյալներով խաղում միառժամանակ խաղացողների թիվը հասնում էր 600000-ի։

Գեյմփլեյ

Adopt Me! խաղի հիմնական գործողությունները տեղի են ունենում որդեգրման գործընթացի հիման վրա, որը ընթացքում խաղացողները որդեգրում են տարբեր տնային կենդանիներ և սկսում զբաղվել այդ կենդանիների խնամքով[5]։ Տնային կենդանիները խմբավորված են 5 դասի, ելնելով նրանց արժեքից և այլն հատկանիշներից։ Այդ դասերն են՝ սովորական, ոչ սովորական, հազվադեպ, ոչ հազվադեպ և լեգենդար[6]։ Կենդանիների ձվից դուրս գալուց հետո նրանք անցնում են զարգացման մի քանի էտապ՝ նորածին, նախադպրոցական, պատանի, երիտասարդ և վերջնական էտապում կենդանիները դառնում են մեծահասակներ[7][6]։ Եթե խաղացողն ունի 4 «մեծահասակ» կենդանիները, նա կարող է միավորել վերջիններիս դարձնելով դրանց «Նեոնային», իսկ 4 նեոնային «մեծահասակ» կենդանիներ իրար միացնելու դեպքում խաղացողը ունենում է «Մեգա նեոնային» կենդանի[7]։ Խաղում գնումները կատարվում են ինչպես Roblox-ի վիրտուալ դրամի միջոցով, այնպես էլ խաղում առկա դրամային համակարգի միջոցով, որը կոչվում է «Դոլար»։ Խաղային դոլարներ կարելի է վաստակել հոգալով կենդանում կարիքները, այդ թվում կերակրել, ջրել, գնել առարկաներ կամ խաղալիքներ կենդանիների համար[8]։

Պատմություն

Մինչև 2018 թվականը խաղի հիմքում ընկած է եղել որդեգրման սկզբունքը, որը կարելի է նկատել Roblox-ի այլ խաղերում։ 2019 թվականին խաղում ավելացավ կենդանիների որդեգրման համակարգը, որի շնորհիվ խաղը սկսեց մեծ հայտնություն վայելել[9]։ 2019 թվականի դեկտեմերի տվյալներով խաղը խաղացել են ավելի քան 3 միլլիարդ անգամ[10]։ 2020 թվականի ապրիլի 1-ին, խաղում ավելացավ pet rock, որը հասանել էր սահմանափակ ժամանակում։ Այդ թարմացման շնորհիվ խաղում միառժամանակ խաղացողների թիվը հասավ 680000-ի[11][10]։

2020 թվականի մայիսին Adopt Me! խաղում անցվացվեց միջոցառում «Սկուբի Դու» ֆրանշիզի հերոսների մասնակցությամբ, որը կատարվել էր Warner Brothers-ի «Սկուբի Դու» ֆիլմի աջակցման համար[12][9]։ Մայիսի 24-ին խաղը ստացավ «Թարմացված արկածներ» հավելումը, որի շնորիվ ավելացան նոր տներ ծովահենների ոճով[13]։ Չորս օր անց, մայիսի 28-ին Adopt Me! խաղում հասանելի դարձավ Monkey Fairground միջոցառումը, որի ընթացքում խաղում տնային կենդանիների կարգավիճակով հասանելի դարձան 6 տարբեր տեսակի կապիկներ[14][15]։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին խաղում մեկնարկեց «Դինոզավրների թարմացումը», որի արդյունքում տնային կենդանիների ցուցակում ավելացավ 12 դինոզավրներ[16]։ 2020 թվականի հոկտմեբերի 3-ից սկսվեց Հելոուին միջոցառումը, որը տևեց 2 շաբաթ և կենդանիների ցանկին ավելացավ մի քանի նոր կենդանիներ, ինչպես նաև հասնելի դարձավ նոր վիրտուալ դրամ՝ հրուշակեղենի տեսքով[17]։ 2020 թվականի նոյեմբերի 24-ին խաղում ավելացավ Robo dog-ը։ Այն Adopt Me! խաղում ավելացված առաջին ռոբոտ կենդանին էր[18]։ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին խաղում սկսվեց «Ձմեռային թարմացումներ», որի արդյունքում խաղում ավելացավ նոր կենդանիներ և մի քանի մինի խաղեր[19][20]։ 2021 թվականի փետրվարի 2-ին խաղում ավելացավ «Լուսնային նոր տարվա թարմացումը», որը հիմնված էր չինական նոր տարվա հիման վրա, որի արդյունքում խաղում ավելացավ մի քանի նոր կենդանիներ։ Այն իր մեջ ներառում էր նոր «Պահապան առյուծ» կենդանուն և մի քանի տեսակի ցլեր[21]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Roblox virtual pet adoption creators start their own studio, Uplift Games». VentureBeat (անգլերեն). 2021-05-11. Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2021-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Barry Stevens. «The most popular games on Roblox episode 1, Adopt Me» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Bailey, Dustin (2021-03-02). «Adopt Me, Roblox's most popular game, has been played 20 billion times». PCGamesN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-25-ին. Վերցված է 2021-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Douthwaite, Andrew. «Dubit Guide to Roblox for Brands». DocSend (անգլերեն). Dubit Limited. Արխիվացված է օրիգինալից 2020-07-11-ին. Վերցված է 2021-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «How to get a Unicorn in Adopt Me - Roblox». Gamepur (ամերիկյան անգլերեն). 2020-07-23. Արխիվացված է օրիգինալից 2021-05-05-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «Adopt Me Pets List - Legendary Pets & More!». Pro Game Guides (անգլերեն). 2020-03-02. Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 «How to get Neon pets in Adopt Me - Roblox». Gamepur (ամերիկյան անգլերեն). 2020-07-23. Արխիվացված է օրիգինալից 2020-12-16-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Barry Stevens. «How to make money in Adopt Me on Roblox» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 «What Is 'Adopt Me,' One of the Most Popular Games on Roblox». www.vice.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 Shaun Prescott (2020-04-03). «This Roblox game about adopting pets had more players this week than Mount & Blade II: Bannerlord». PC Gamer (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Roblox Game Adopt Me! Added A Pet Rock As A Joke & Got More Players Than Bannerlord». ScreenRant (անգլերեն). 2020-04-04. Արխիվացված է օրիգինալից 2021-02-27-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Barry Stevens. «Scooby Doo makes a limited appearance as a pet in Adopt Me on Roblox. Here's how to get him» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Barry Stevens. «Roblox: New Adopt Me update adds a pirate themed costume, furniture plus a Pirate Ship house» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Here's everything you need to know about the Roblox Monkey Fairground update on Adopt Me». www.sunderlandecho.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Barry Stevens. «The Monkey Fairground has arrived in Adopt Me on Roblox» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Barry Stevens. «Dinosaur Update Is Now Live In 'Adopt Me' On 'Roblox'» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Barry Stevens. «Halloween Update Is Now Live In 'Adopt Me' On Roblox» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Barry Stevens. «'Adopt Me' Introduces The Robo Dog In Cybersale Event» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «'Adopt Me' Snowmen Are All Over the Place, and They're Easy to Find». Distractify (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Barry Stevens. «Check Out All The New Pets From The Adopt Me Winter Update» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Barry Stevens. «'Adopt Me' Release Loads More Information About The Lunar Update In Brand New Video» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2021-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)