[go: nahoru, domu]

Jump to content

Մեռնել երիտասարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:57, 22 Դեկտեմբերի 2017 տարբերակ, Sigma'am (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

"Մեռնել երիտասարդ" (անգլ.՝ Dying Young) — ամերիկյան մելոդրամա:

Դիպաշար (սյուժե)

Աղքատ թաղամասից Հիլարի անունով աղջիկն ապրում է աղքատ և մի քիչ գռեհիկ կյանքով։ Մի անգամ նա իր սիրած տղային տեսնում է անկողնում ուրիշ կնոջ հետ: Հիլարին լքում է նրան և տեղափոխվում ապրելու մայրիկի մոտ: Մի քանի օր անց նա թերթում գտնում է հայտարարություն, որ պահանջվում է բուժքույր — դայակ: Նա աշխատանքի է տեղավորվում Վիկտորի՝ հանճարեղ, բայց լեյկիմիայով հիվանդ մարդու մոտ: Նա սիրահարվում է գեղեցիկ աղջկան և որոշում վերջ դնել բուժմանը: Վիկտորն ասում է, որ բուժման կուրսն ավարտված է և առաջարկում է մեկնել հյուսիս: Դրանից հետո, երբ արդեն ապրում էր հյուսիսում, Վիկտորն իրեն լավ է զգում: Նրա մազերը սկսում են աճել, իսկ նրա սերը Հիլարի նկատմամբ, պարզվում է, փոխադարձ է: Հերոսներից յուրաքանչյուրը մյուսին բացահայտում է մեկ այլ, բոլորովին նոր աշխարհ՝ անծանոթ և գեղեցիկ: Վիկտորի հիվանդությունը կրկին վատանում է: Նա սկսում է սիրեցյալից թաքուն դեղորայք ընդունել: Հիլարին նկատում է վատթարացումը և կանչում է Վիկտորի հորը: Նա բացահայտում է ողջ ճշմարտությունը, որ Վիկտորը թաքցրել էր նրան: Հայրն ուզում է որդուն տեղափոխել հիվանդանոց, սակայն նա որոշել է փախչել: Հիլարին, հասկանալով նրա մտադրությունները, հասնում է նրան, և սրտաբաց-սրտառուչ զրույցից հետո Վիկտոր համաձայնում է բուժվել:

Դերերում

  • Ջուլիա ՌոբերթսըՀիլարի Օ ' Նիլ
  • Քեմփբել Սքոթ — Վիկտոր Գեդիս
  • Վինսենթ Դ'Օնոֆրիո — Գորդոն
  • Քոլին Դյուհերսթ — Էսթել Ուիթեր
  • Դևիդ Սելբի — Ռիչարդ Գեդիս
  • Էլեն Բյորստին — Տիկին Օ ' Նիլ
  • Դիոն Անդերսոն — Կապի
  • Ջորջ Մարտին — Մալաչի
  • Էյ Ջեյ Ջոնսոն — Սոնա
  • Դենիել Բիր — Դենի

Արտաքին հղումներ