[go: nahoru, domu]

Jump to content

Մեռնել երիտասարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռնել երիտասարդ
անգլ.՝ Dying Young
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, վեպի էկրանավորում և մելոդրամա
Թվական1991 և հոկտեմբերի 3, 1991[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր
ՊրոդյուսերՍալլի Ֆիլդ
Սցենարի հեղինակRichard Friedenberg?
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս, Քեմփբել Սքոթ, Վինսենթ դ'Օնոֆրիո, Քոլին Դյուհերսթ, Դևիդ Սելբի, Էլեն Բյորստին, Ջորջ Մարթին, Alex Trebek? և Ջորջ Մարտին
ՕպերատորJuan Ruiz Anchía?
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժRobert Brown?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Տևողություն114 րոպե
Շահույթ33 669 178[2]

"Մեռնել երիտասարդ" (անգլ.՝ Dying Young), ռեժիսոր Ջոել Շումախերի[3] մելոդրաման Այն հիմնված է Մարտի Լեյմբախի համանուն վեպի վրա, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիա Ռոբերթսը, Քեմփբել Սքոթը, Էլեն Բյորստինը և այլք[4]: Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը[4], իսկ այն կատարել է հայտնի ամերիկացի սաքսաֆոնահար Քենի Ջին:

Դիպաշար (սյուժե)

Աղքատ թաղամասից Հիլարի անունով աղջիկն ապրում է աղքատ և մի քիչ գռեհիկ կյանքով։ Մի անգամ նա իր սիրած տղային տեսնում է անկողնում ուրիշ կնոջ հետ: Հիլարին լքում է նրան և տեղափոխվում ապրելու մայրիկի մոտ: Մի քանի օր անց նա թերթում գտնում է հայտարարություն, որ պահանջվում է բուժքույր- դայակ: Նա աշխատանքի է տեղավորվում Վիկտորի՝ հանճարեղ, բայց լեյկիմիայով հիվանդ մարդու մոտ: Նա սիրահարվում է գեղեցիկ աղջկան և որոշում վերջ դնել բուժմանը: Վիկտորն ասում է, որ բուժման կուրսն ավարտված է և առաջարկում է մեկնել հյուսիս: Դրանից հետո, երբ արդեն ապրում էր հյուսիսում, Վիկտորն իրեն լավ է զգում: Նրա մազերը սկսում են աճել, իսկ նրա սերը Հիլարի նկատմամբ, պարզվում է, փոխադարձ է: Հերոսներից յուրաքանչյուրը մյուսին բացահայտում է մեկ այլ, բոլորովին նոր աշխարհ՝ անծանոթ և գեղեցիկ: Վիկտորի հիվանդությունը կրկին վատանում է: Նա սկսում է սիրեցյալից թաքուն դեղորայք ընդունել: Հիլարին նկատում է վատթարացումը և կանչում է Վիկտորի հորը: Նա բացահայտում է ողջ ճշմարտությունը, որ Վիկտորը թաքցրել էր նրան: Հայրն ուզում է որդուն տեղափոխել հիվանդանոց, սակայն նա որոշել է փախչել: Հիլարին, հասկանալով նրա մտադրությունները, հասնում է նրան, և սրտաբաց-սրտառուչ զրույցից հետո Վիկտոր համաձայնում է բուժվել:

Դերերում

  • Ջուլիա Ռոբերտս- Հիլարի Օ ' Նիլ
  • Քեմփբել Սքոթ - Վիկտոր Գեդիս
  • Վինսենթ Դ'Օնոֆրիո - Գորդոն
  • Քոլին Դյուհերսթ - Էսթել Ուիթեր
  • Դևիդ Սելբի- Ռիչարդ Գեդիս
  • Էլեն Բյորստին - Տիկին Օ ' Նիլ
  • Դիոն Անդերսոն- Կապի
  • Ջորջ Մարտին- Մալաչի
  • Էյ Ջեյ Ջոնսոն- Սոնա
  • Դենիել Բիր- Դենի

Ծանոթագրություններ

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. «Dying Young (1991) - Box Office Mojo» (անգլերեն). www.boxofficemojo.com. Վերցված է 2017-12-23-ին.
  3. Kilday, Gregg; Modderno, Craig; Bales, Kate (May 24, 1991). «Julia Roberts' Disappearing Acts». Entertainment Weekly.
  4. 4,0 4,1 Maslin, Janet (June 21, 1991). «Dying Young (1991) Review/Film; Messed-Up Lives in 'Dying Young'». The New York Times.

Արտաքին հղումներ