Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիպիոնա (իսպաներեն՝ Chipiona), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում` Կադիսի պրովինցիայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ 2012 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 18,849 բնակիչ, բայց այդ թիվը ամառային արձակուրդների ժամանակ մեծապես աճում է։ Բնակավայրն զբաղեցնում է 33 քառակուսի կիլոմետր տարածք։ Տեղանքը հարթավայրային է (գտնվում է Գվադալկիվիր գետի հովտում), առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից չորս մետր է։ Հյուսիս-արևմուտքում համայնքը սահմանայցում է Սանլուկար դե Բառամեդա համայնքին, հարավ-արևելքում՝ Ռոտայի նավահանգստին։
Չիպիոնան անվանի երգիչ Ռոսիո Խուրադոյի ծննդավայրն է։ Քաղաքը հայտնի է նաև իր նշանավոր փարոսով և մուսկատ տեսակի գինու մի քանի տարատեսակների արտադրությամբ։
- Չիպիոնայի խորհրդանիշ-հուշարձանը նշանավոր փարոսն է, որն ունի 69 մետր բարձրություն և այդ ցուցանիշով առաջինն է Իսպանիայում, երրորդը՝ Եվրոպայում և հինգերորդը՝ ամբողջ աշխարհում։ Կառուցվել է 1867 թվականին՝ դեռ հնագույն ժամանակներում հռոմեական կոնսուլ Կվինտուս Սերվիլիուս Կաեպիոնի կարգադրությամբ այստեղ հիմնված փարոսի տեղում (ի դեպ, հենց այդ կոնսուլի անունից էլ ծագել է քաղաքի անվանումը)։ Պունտա դել Պեռոյում վեր խոյացող փարոսը կառուցվել է, որպեսզի օվկիանոսից Գվադալկիվիր գետը մուտք գործող նավերին օգնի խույս տալու Սալմեդինա ժայռին բախվելուց[3]։
- Քաղաքի տեսարժան վայրերից է Ռեգլայում գտնվող Աստվածամոր սրբավայրը, որի ներկայիս շենքը կառուցվել է քսաներորդ դարի սկզբներին, ֆրանցիսկյան միսիոներական համայնքի կողմից, դուքս Մոնտպենսիրի աջակցությամբ։ Սրբավայրը կառուցվել է տասնչորսերորդ դարում հիմնված ամրոցի տեղում. ամրոցի տերը՝ Պոնսե դե Լեոնը, 1399 թվականին այն ընծայել է սուրբ Ավգուստինի անապատականներին, որպեսզի վերափոխեն եկեղեցու[4]։
- Չիպիոնայի ամրոցը, որտեղ ներկայումս գործում է «Կադիսն ու նոր աշխարհը» թանգարանը։
- Մուսկատի թանգարանը, որ բացվել է 2012 թվականին, «Կաթոլիկ գյուղատնտես» կոոպերատիվի տարածքում։
- Օ-ի Աստվածամոր եկեղեցին, որ կառուցվել է 1578 թվականին և Լիսաբոնի ավերիչ երկրաշարժից մեծապես վնասված լինելու պատճառով 1794 թվականին վերակառուցվել։
Չիպիոնայի նավահանգիստը, որի ընդարձակման ուղղությամբ ներկայումս նույնպես աշխատանքներ են տարվում։
Աղբյուր՝Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ INE (Spain)
1999
|
2000
|
2001
|
2002
|
2003
|
2004
|
2005
|
2006
|
16,200
|
16,539
|
16,814
|
17,127
|
17,334
|
17,603
|
17,730
|
17,952
|
Չիպիոնայի փարոս
-
Ռեգլայի Աստվածամոր սրբավայրը
-
Չիպիոնայի ամրոցը
-
Տիպական առանձնատուն Չիպիոնայում
-
Օ-ի Աստվածամոր եկեղեցին
-
Չիպիոնայի փարոսը ցերեկը և գիշերով