[go: nahoru, domu]

Jump to content

Ռամելզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:58, 14 Սեպտեմբերի 2024 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռամելզի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1960(1960-12-15)[1]
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 27, 2010(2010-06-27)[2] (49 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունgraffiti artist, երաժիշտ, նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, արվեստի տեսաբան և նկարիչ-փորագրող
Կայքgothicfuturism.com
 Rammellzee Վիքիպահեստում

Ռամելզի (ոճավորված՝ RAMM:ΣLL:ZΣΣ, արտասանվում է «Ռամ էլ Զի», դեկտեմբերի 15, 1960(1960-12-15)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 27, 2010(2010-06-27)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), վիզուալ նկարիչ, գոթական ֆուտուրիստ «գրաֆիտի գրող», նկարիչ, նկարիչ-փերֆորմանս, արվեստի տեսաբան, քանդակագործ և Նյու Յորքցի հիփ հոփ երաժիշտ, որին մեջբերել են որպես «Հիփ հոփ>ի մեջ ավանգարդի տարրեր ներմուծող»[3][4]։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:Rammellzee Wildstyle Graffiti Tag.jpg
Characteristic "wildstyle" Ռամելզի signature tag

Ռամելզին ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 15-ին Քուինսում, մայր՝ աֆրոամերիկացի, հայր՝ իտալացի, որն աշխատել է որպես տրանզիտ դետեկտիվ[5]։

Նա մեծացել է Far Rockaway-Mott Avenue երկաթուղային կայանի մոտակայքում գտնվող Carlton Manor Projects-ում[6][7]։ Նրա գրաֆիտիի աշխատանքը սկսվել է հայտնվել 1970-ականներին Նյու Յորքի մետրոյի վագոններում և կայարաններում, մասնավորապես A-train-ում, քանի որ դա նրա տեղական գնացքն էր[7]։

Ռամելզին սովորել է ատամնաբուժություն Կլարա Բարտոնի Առողջության մասնագիտությունների ավագ դպրոցում, եղել է Վիլհելմինայի մոդելը (McՌամելզի անունով) և հակիրճ ուսումնասիրել է զարդերի ձևավորում Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում (FIT)[8][9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի մեծ լսարանի կողմից հայտնաբերված Չարլի Էհեռնի «Wild Style» 1982 պաշտամունքային ֆիլմի միջոցով, Ռամելզի- ի ավելի վաղ փառքը գրաֆիտիի շրջանակներում հաստատվել է, երբ նա նկարել է Նյու Յորքի մետրոյի գնացքները Դոնդիի, OU3-ի և Ink 76-ի և դոկտոր Revolt-ի հետ` իր Hyte, Hytestyr, EG (Evolution Griller the Master Killer), Sharissk Boo, Razz և Maestro կեղծանուների ներքո մետրոյի A, CC, 2 և 5 գծերում[10]։ Ռամելզին «Death Comet Crew» անձնակազմի պատահական անդամ էր ՝ Ստյուարտ Արգաբրայթի, Մայքլ Դիխմանի և Շինիչի Շիմոկավայի հետ[11]։ Նա նաև կազմավորել է Tag Master Killers թիմը, որի անդամներն են եղել A-One, Delta2, Kool Koor և Toxic[12]։

Ռամելզին դարձել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի ընկերն ու համագործակիցը։ 1982 թվականին Ռամելզի- ն և Toxic-ը ուղեկցեցել են Բասկիային Լոս Անջելես, մինչ նա պատրաստվել է իր ցուցահանդեսին Gagosian պատկերասրահում[13]։ Նրանք իրենց անվանում էին հոլիվուդյան աֆրիկացիներ՝ որպես սոցիալական և քաղաքական հայտարարություն՝ Հոլիվուդում աֆրոամերիկացիների կարծրատիպային պատկերներին հակազդելու համար[14]։ Եռյակը պատկերվել է Բասկիայի «Հոլիվուդի աֆրիկացիները Չինական թատրոնի դիմաց Կինոյի աստղերի հետքերով» (1983 թվական) և «Հոլիվուդի աֆրիկացիները» նկարներում (1983թվական)[15]։

Ռամելզի- ն յուրօրինակ հիփ-հոփ արտիստ է եղել, որը ներկայացրել է վոկալային հատուկ ոճեր, որոնք սկիզբ են առել 1980-ականների սկզբին[10]։ Նրա 12- մատնաչափանոց «Beat Bop» սինգլը, համագործակցելով ռեփեր K-Rob- ի հետ և Basquiat- ի քավր-արտով, ոմանք համարում են բոլոր ժամանակների ամենաարժեքավոր (նկատի ունենալով հավաքածու) հիփ-հոփ ձայնագրությունը[16][17]։ «Beat Bop»-ը ցուցադրվել է նաև Style Wars ֆիլմում։ Ռամելզի-ն հանդես է եկել էպիզոդիկ դերում Ջիմ Ջարմուշի Stranger Than Paradise ֆիլմի ավարտին, 1984 թվական[3]։ Ռամելզի- ի ազդեցությունը կարելի է տեսնել այնպիսի արտիստների մեջ, ինչպիսիք են Beastie Boys-ը և Cypress Hill-ը[7]։ 1988 թվականին Ռամելզի-ն և նրա Gettovetts խումբը ձայնագրել են «Missionaries Moving» ալբոմը, որի պրոդյուսերը հաճախակի համագործակցող Բիլ Լասվելլն էր։ Լասվելը նաև զուգորդել է Ռամելզին գրող Ուիլյամ Բերոուզի հետ 1989 թվականին «Յոթ հոգիներ» ալբոմում և նրա հետ համագործակցել է մի քանի ալբոմներում, որոնք ձայնագրվել են նրա թարմացվող գերխմբի՝ Praxis-ի կողմից[3]։

Ռամելզին գրել է «Գոթական ֆուտուրիզմի Ռեքվիեմ» օպերան 1985 թվականին, ԱՄՆ զինված ուժերին առաջարկել է ազգային պաշտպանության մասին հավաքած իր գիտելիքները, ստեղծել է կոմիքս և սեղանի խաղ՝ փորձելով նպաստել իր մտքերի տարածմանը։

Ռամելզին առաջին արտիստն է եղել, որը համագործակցել է հանրահռչակ փողոցային ոճի բրենդ Սուփրիմի հետ, վաճառելով իր ձեռքով ներկված գլխարկները 1994 թվականին[8]։

2003 թվականին Ռամելզին հրապարակել է իր առաջին ալբոմը՝ «This Is What You Made Me», և հանդես է եկել Նյու Յորքում նոր ձևավորված Death Comet Crew-ի հետ։ Հետագայում, Troubleman Unlimited-ը վերահրապարակել է ձայնագրությունները, որոնք ձայնագրվել էին DCC-ի կողմից 1982-1984 թվականներին։ Նրանց Exterior St սինգլը ներառել է Anti-NY հավաքածուն Իկե Յարդի, Sexual Harrassment-ի և Վիվիեն Գոլդմենի և ուրիշների հետ։ 2004 թվականին Ռամմելզին հրապարակեց նրա երկրորդ ալբոմը Bi-Conicals of the Ռամելզի, որը պատրաստվել է Gamma Records-ի կողմից։

Գոթական ֆուտուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամելզիի գրաֆիտին և արվեստի գործերը հիմնված են եղել նրա գոթական ֆուտուրիզմի տեսության վրա, որը նկարագրել է տառերի միջև խորհրդանշական պայքարը այբբենական կարգով սահմանված ցանկացած ստանդարտացման դեմ։ Նրա «Գոթական ֆուտուրիզմ» Իոնական տրակտատը, մանրամասն նկարագրում է անարխիկ ծրագիր, որի միջոցով վերանայվելու է հասարակության մեջ լեզվի դերն ու կիրառությունը[18]։Ռամելզին հանդես է եկել ինքնաշեն դիմակներով և տարբեր կերպարների զգեստներով, որոնք ներկայացրել են Ռամելզիի «մաթեմատիկական հավասարումը»։ Իր գոթական ֆուտուրիզմի մոտեցման հիման վրա նա նկարագրել է իր գեղարվեստական աշխատանքը որպես նոր փուլի տրամաբանական ընդլայնում, որը նա անվանում է «Ikonoklast Panzerism»: Այս գեղարվեստական աշխատանքը ցուցադրվել է ԱՄՆ -ի և Եվրոպայի պատկերասրահներում։ Նրա Letter Racers- ը և other Noise- ը ներառել են անհատների գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հիմնականում նույնականացվել են իրենց երաժշտական ներդրումների հետ[19]։

Աֆրոֆուտուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Ռամելզիի աշխատանքը իր ներդրումն է ունեցել Աֆրոֆուտուրիզմի կանոնում՝ առաջին հերթին լեզուն որպես տեխնոլոգիա բազմիցս կիրառելու շնորհիվ։ Աֆրոֆուտուրիստական բովանդակության կենտրոնական թեմաներից է լեզվի օգտագործումը որպես տեխնոլոգիա՝ թվային խզումը հաղթահարելու համար։ Ի հակադրություն, Ռամելզին հայտարարել է, որ «չկա աֆրոֆուտուրիզմ», և իր աշխատանքները համարել է ավելի մեծ եվրոպական վանական ավանդույթ, քան աֆրոֆուտուրիստական ավանդույթի որևէ մաս[20]։

Գոթական ֆուտուրիզմի տեսությունը փորձում է ապակառուցել անգլերենը իր ներկայիս ընկալումով:Տառերի միջև մղվող պայքարը, որը նկարագրված է Իոնական տրակտատում, լեզուն օգտագործում է որպես այբուբենի բռնակալ բնույթի դեմ պայքարելու տեխնոլոգիա։ Տրակտատում նոր դիցաբանության ներմուծումը հուշում է, որ Ռամելզիի լեզուն կարող է ծառայել որպես ազատագրական ուժ ՝ դրանով իսկ նեղացնելով թվային բաժանումը (Digital Divide):

Բացի այդ, Ռամելզիի Letter Racers- ը նախատեսել է գալակտիկական մարտերում տառերին միմյանց դեմ հանել, ինչը խորհրդանշականորեն մարտահրավեր է նետել 26 տառանոց այբուբենի ընդունված չափանիշներին և գործունակությանը։

Ռամելզիի Letter Racers- ի նկարագրությունը հետևյալն է.

«Մարդիկ ... 14 -րդ դարում վանականները զարդարել և պատկերազարդել են ձեռագրերը։ 21 -րդ և 22 -րդ դարերում այբուբենի տառերը մրցակցության միջոցով այժմ սպառազինված են տառերի մրցավազքի և գալակտիկական մարտերի համար։ Դա հնարավոր դարձավ գաղտնի հավասարման շնորհիվ, որը հայտնի է որպես RAMM: ELL: ZEE»[21]։

Ռամելզին փառաբանվել է Big Audio Dynamite- ի «Come on Every Beat Box» երգում[22]։

2010 թվականին Buckethead- ը ի հարգանս Ռամելզիի թողարկել է «Rammellzee: Hero of the Abyss» երգը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամելզին ամուսնացել է Կարմելա Զագարի Ռամելզիի հետ[10]։ Ռամելզին մահացել է Նյու Յորքում, 2010 թվականի հունիսի 28-ին, 49 տարեկան հասակում՝ իր աշխատանքի ընթացքում սոսնձի, ներկի գոլորշու, խեժի և այլ տոքսինների ազդեցությունից և լյարդի հետ կապված խնդիրներից։ Մահվան պաշտոնական պատճառը նշվել է որպես սրտի հիվանդություն[23][24][25]։

1979 թվականին պաշտոնապես փոխել է իր ծննդյան անունը՝ Ռամելզի, և ընկերները, ովքեր գիտեին նրա անունը ծննդյան պահին, Ռամելզիի կամքից ելնելով՝ չեն բացահայտել այն[10][26]։ Նա երբեմն օգտագործել է «Ramm» կրճատ անունը[7]։ Նա հայտարարել է, որ իր անունը գալիս է RAM գումարած M՝ (Magnitude) մեծություն, սիգմա (Σ)՝ գումարման առաջին օպերատորը, առաջին L՝ (longitude) երկայնություն, երկրորդ L՝ (latitude) լայնություն, Z՝ z-բար, Σ, Σ՝ գումար[27]։ Ռամելզին ոգեշնչվել է Jam-Z-ի՝ Աստվածների և Երկրների Ազգի ուսուցչի անունից, որին նա հանդիպել է 1977 թվականին։

Մարտական կայարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռմելզիի բնակվելու/աշխատելու տարածքը, որը գտնվել է TriBeCa հարևանությամբ 46 Laight Street հասցեում գտնվող ձեղնահարկում, նա կիսել է իր կնոջ՝ Կարմելայի հետ, ստացել է Battlestation անվանումը[28][29]։ Այն 1980 -ականներին և 1990 -ականներին հայտնի վայր է եղել արվեստագետների համար, քանի որ Ռամելզիի արվեստի գործերն ու զգեստները ստեղծել են անկրկնելի մթնոլորտ[28]։ Սեպտեմբերի 11-ից հետո շենքը վաճառվել է շքեղ առանձնատներ կառուցելու համար, ինչը ստիպել է Ռամելզիին Կարմելայի հետ տեղափոխվել Battery Park City- ի ավելի փոքր բնակարան և իր 20 տարվա արվեստի գործերը տեղափոխել և պահեստավորել[28]։ Այս պահեստավորված աշխատանքներից մի քանիսը ցուցադրվել են 2011 թվականի Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանի «Արվեստը փողոցներում» ցուցահանդեսում[28]։ 2018 թվականի մայիսին Red Bull Arts New York- ը բացեց իր RAMMΣLLZΣΣ։ Racing for Thunder ցուցահանդեսը, որն իր մամլո հաղորդագրության մեջ նշվում է որպես « մինչ այժմ 20 -րդ դարի ամենաազդեցիկ, բայց անտեսված արվեստագետներից մեկի վերաբերյալ ամենամեծ հարցումը»[30][31]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամելզիի աշխատանքները պահվում են հետևյալ հանրային հավաքածուների մեջ.

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
Տարեթիվ Ալբոմի անվանում Արտիստ (ներ) Նշումներ
2003 This Is What You Made Me Ռամելզի
2004 Bi-Conicals of the Ռամելզի Ռամելզի
Սինգլներ & EPեր
Տարեթիվ Երգի անվանում Արտիստ(ներ) Նշումներ
1983 "Beat Bop" Ռամելզի vs. K-Rob
1984 "Crazy Sneaker" Slinky Gym School featuring Ռամելզի
1985 "At The Marble Bar" Death Comet Crew featuring Ռամելզի
1987 "Death Command" Ռամելզի with Shockdell
1988 "Gangster Lean" Gettovetts featuring Ռամելզի
1989 "Equation" Material featuring Ռամելզի on vocals Seven Souls ալբոմ
1995 "Tales From The Rails" Lordz of Brooklyn featuring Ռամելզի All in the Family (ալբոմ)
2003 "Cheesy Lipstick" Ռամելզի (7")
2004 "Pay The Rent" Ռամելզի (12")
2005 "This Is (Re)Phop" Death Comet Crew Featuring The Ռամելզի
2005 "Service Of Arms" Ռամելզի (CD Սինգլ, Limited Edition DVD)
2015 "Brainstorm" Ռամելզի (12") (2015 Gamma Proforma)
2015 "How's My Girlfriends" Ռամելզի (12") (2015 Gamma Proforma)
2015 "Crayzay" Ռամելզի (12") (2015 Gamma Proforma)
2015 "Fight My Fire" Ռամելզի (12") (2015 Gamma Proforma)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Campion, Chris (2010 թ․ հուլիսի 4). «RIP Rammellzee – a true hip-hop visionary». The Guardian.
  4. Rammellzee. Iconic Treatise of Gothic Futurism.
  5. Tompkins, Dave (2011). How To Wreck A Nice Beach: The Vocoder From World War II to Hip-Hop: the Machine Speaks. Brooklyn, NY: Stop Smiling Media/ Melville House Publishing. ISBN 978-1-61219-093-8.
  6. Luckman, Will (2010 թ․ հուլիսի 1). «R.I.P. RAMM∑LLZ∑∑». Impose Magazine.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Gotthardt, Alexxa (2018 թ․ ապրիլի 26). «How 1980s Cult Artist Rammellzee Mesmerized Everyone from Basquiat to the Beastie Boys». Artsy (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  8. 8,0 8,1 Hsu, Hua (2018 թ․ մայիսի 28). «The Spectacular Personal Mythology of Rammellzee». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  9. Wieners, Brad (2018 թ․ օգոստոսի 3). «How Cult Artist Rammellzee Changed the Game by Demolishing Traditions». Red Bull (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kennedy, Randy (2010 թ․ հուլիսի 2). «Rammellzee, Hip-Hop and Graffiti Pioneer, Dies at 49». The New York Times.
  11. Zwickel, Jonathan (2004 թ․ օգոստոսի 9). «Death Comet Crew: This Is Riphop». Pitchfork Media. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Rammellzee: Graffiti Writer, Artist and Deity "Racing For Thunder"». Brooklyn Street Art (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Hoffman, Fred (2005 թ․ մարտի 13). «Basquiat's L.A.». Los Angeles Times.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Last of the Hollywood Africans: Toxic, Rammellzee and Jean-Michel Basquiat». Very Nearly Almost (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  15. «Hollywood Africans: African Americans and the Entertainment Industry in Basquiat's Work». Singulart Magazine (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. Chiaverina, John (2018 թ․ փետրվարի 21). «Beat Bop: Red Bull Arts New York to Mount Extensive Rammellzee Survey». Art News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  17. «Basquiat's 'Beat Bop': An Oral History of One of the Most Valuable Hip-Hop Records of All Time». Spin. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. Dery, Mark. «Introduction». In Mark Dery (ed.). Flame Wars: The Discourse of Cyberculture.
  19. Rammellzee was often identified as an artist a part of the Afrofuturism canonԿաղապար:By whom, a discourse concerned with revisioning racial identity through the tropes of science fiction and fantasy narrative or aesthetics.
  20. Galli, Chuck, "Hip-Hop Futurism: Remixing Afrofuturism and the Hermeneutics of Identity" (2009).Honors Projects Overview. Paper 18. http://digitalcommons.ric.edu/honors_projects/18/ Արխիվացված 2021-07-26 Wayback Machine
  21. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  22. «Big Audio Dynamite - C'mon every beatbox Lyrics (Video)». Stlyrics.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  23. Tate, Greg (2004 թ․ ապրիլ). «Rammellzee: The Ikonoklast Samurai». The Wire. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  24. Weiss, Jeff (2010 թ․ հուլիսի 1). «R.I.P. Rammellzee: The original abstract-rapping outlaw». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  25. Kennedy, Randy (2012 թ․ փետրվարի 23). «Art Excavated From Battle Station Earth». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  26. Nosnitsky, Andrew (2010 թ․ հունիսի 30). «Remembering Hip-Hop Legend Rammellzee: "You Hit The Bank, You Rob The Money, And You Leave"». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին.
  27. «Excerpts from Rammellzee's ICONIC TREATISE GOTHIC FUTURISM | post.thing.net». Post.thing.net. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Kennedy, Randy (2012 թ․ փետրվարի 23). «Rammellzee's Work and Reputation Re-emerge». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  29. Rudick, Nicole (2018 թ․ մայիսի 18). «Staff Picks: Garbage Gods, Bachelors, and Doinks». The Paris Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  30. Red Bull Arts Rammellzee Racing for Thunder Exhibition Արխիվացված 2021-04-20 Wayback Machine. Retrieved 2021-04-20.
  31. Press Release (PDF) Արխիվացված 2021-04-19 Wayback Machine. Red Bull Arts New York. Retrieved 2021-04-20
  32. «Rammellzee». Moma.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամելզի» հոդվածին։