Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սոլսբերի
անգլ.՝ Robert Gascoyne-Cecil, 3. Marquess of Salisbury |
---|
|
Ծնվել է | փետրվարի 3, 1830(1830-02-03)[1][2][3] |
---|
Ծննդավայր | Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մահացել է | օգոստոսի 22, 1903(1903-08-22)[1][2][3] (73 տարեկան) |
---|
Մահվան վայր | Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Գերեզման | Parish Church of St Etheldreda, Old Hatfield |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
---|
Կրթություն | Քրայսթ Չյորչ և Իթըն քոլեջ |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
---|
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
---|
Ամուսին | Ջորջինա Գասքոյն-Սեսիլ[4] |
---|
Ծնողներ | հայր՝ James Gascoyne-Cecil, 2nd Marquess of Salisbury?[4], մայր՝ Frances Gascoyne?[2][4] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Մեծ Բրիտանիայի վարչապետ, Փոքր կնիքի լորդ-պահապան, Ընդդիմության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Secretary of State for India?, Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 18-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 17-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 16-րդ գումարման պառլամենտի անդամ, Leader of the House of Lords?, Leader of the House of Lords?, Leader of the House of Lords? և Chancellor of the University of Oxford? |
---|
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Roxburghe Club?[6] |
---|
Երեխաներ | Քուիքսվուդի առաջին բարոն Հյու Սեսիլ[4], Ռոբերտ Սեսիլ[4], Լորդ Վիլյամ Սեսիլ[4], Ջեյմս Գասքոյն-Սեսիլ[4], Մուդ Փալմեր[4], Լեդի Գվենդոլեն Գասքոյն-Սեսիլ[2][4], Lady Fanny Cecil?[2][4] և Լորդ Էդվարդ Սեսիլ[2][4] |
---|
Ստորագրություն
|
Robert Gascoyne-Cecil, 3rd Marquess of Salisbury Վիքիպահեստում |
Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ, Սոլսբերիի 3-րդ մարքիզ (անգլ.՝ Robert Arthur Talbot Gascoyne-Cecil, 3rd Marquess of Salisbury, փետրվարի 3, 1830(1830-02-03)[1][2][3], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 22, 1903(1903-08-22)[1][2][3], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական քաղաքական և պետական գործիչ։ 1866-67 և 1874-78 թվականներին եղել է Հնդկաստանի գործերի նախարար, 1878-80 թվականներին՝ արտգործնախարար, 1881 թվականին՝ պահպանողականների պարագլուխ Լորդերի պալատում, այնուհետև՝ նաև պահպանողական կուսակցության ղեկավար, 1885-86, 1886-92 և 1895-1902 թվականներին՝ վարչապետ և մինչև 1900-ը, միաժամանակ արտգործնախարար։ Վարել է Օսմանյան կայսրության ամբողջության պահպանման քաղաքականություն, անգլիական շահերն ամրապնդելու նպատակով օգտագործել հայկական հարցը որպես սուլթանական կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց։ Եվրոպական տերությունների վերահսկողությամբ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների քաղաքականության հիմնադիրներից էր։ 1878 թվականին հանդես է եկել 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների, մասնավորապես՝ նրա 16-րդ հոդվածի դեմ, և ապրիլի 1-ին շրջաբերական ուղղել բոլոր անգլիական դեսպաններին, որում պայմանագիրը գնահատել է որպես անհամատեղելի Մեծ Բրիտանիայի «օրինական շահերի» հետ։ 1878 թ. մայիսի 30-ին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ, եղել է անգլոթուրքական համաձայնագրի նախաձեռնողներից։ Մեծ Բրիտանիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչն էր 1878 թ. Բեռլինի կոնգրեսում։ 12-րդ նիստում պահանջել է վերանայել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, 14-րդ նիստում հրապարակել է թուրքական կողմի հետ համաձայնեցված Բեռլինի «դաշնագրի 61-րդ հոդվածը»։ 1895 թվականի դառնալով պրեմիեր մինիստր՝ 1894 թ. Սասունի կոտորածների կապակցությամբ, հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված էր վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցը, որը հարուցեց եվրոպական տերությունների հակազդեցությունը։
1896 թվականի ապրիլի 30-ին Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարեց, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Բալմորալի անգլոռուսական բանակցությունների ժամանակ պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու տեսակետը։ 1896-97 թվականներին Եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսի նախաձեռնողներից էր, որտեղ մշակվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների նոր նախագիծ։ Սոլսբերին 1897 թվականի հոկտեմբերին Կ. Պոլսի անգլիական դեսպանին գրել է, որ բրիտանական քաղաքականությունն այսուհետև հանգելու է «մեր դիրքերի ուժեղացմանը Նեղոսի ափերին և հրաժարմանը ամեն տեսակ պարտավորություններից Կոստանդնուպոլսում»։ Դա նշանակում էր եվրոպական տերությունների հսկողությամբ Արևմտյան Հայաստանի բարենորոգումների քաղաքականության ձախողում, որի հեղինակը ինքը Սոլսբերին էր։ 1902 թվականին հեռացել է քաղաքական գործունեությունից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Kindred Britain
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ https://www.roxburgheclub.org.uk/membership/
- Կիրակոսյան Տ. Ա., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.), Ե., 1980։
- Բաղրամյան Լ. Ս., Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, Ե., 1982։
- Болховитинов Н. Н., О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г., в кн.։
- Проблемы британской истории, М., 1973։
- Киракосян А. Дж., Великобритания и Армянский вопрос (90-е годы XIX века), Е, 1990։
- Сladеn P. IV., Armenia։ The Case against Lord Salisbury, L., 1897.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|