Տասներկու խաղողահատիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։ Հոդվածը պիտակվել է՝ 10 հոկտեմբերի, 2018թ․ ամսաթվին։ Հոդվածը պիտակողին՝Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Անաղբյուր|Տասներկու խաղողահատիկ}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։ |
Տասներկու խաղողահատիկ (իսպ.` Las doce uvas de la suerte (Հաջողության տասներկու խաղողահատիկ)), իսպանական ավանդույթ է, որը թվագրվում է մոտ 1895 թվականին, բայց հաստատվել է 1909-ին։ Այդ տարվա դեկտեմբերին Ալիկանտեի խաղող արտադրողները տարածեցին այս սովորությունը, որպեսզի խաղողի հսկայական բերքը վաճառվի։ Սովորույթի համաձայն` դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ամեն զանգի հետ պետք է ուտեն խաղողի մի հատիկ։ Ըստ ավանդույթի` այն բերում է բարգավաճում գալիք տարում։ Որոշ շրջաններում հավատում են, այս սովորույթը հեռու է վանում կախարդներին և չարքերին, չնայած որ այս <<հրաշքը>> համարվում է հին ժառանգություն և ներկայումս այն դիտվում է` որպես նոր տարին ողջունելու մշակույթային ավանդույթ։ Կան երկու հիմնական տեղեր, որտեղ մարդիկ հավաքվում են խաղող ուտելու։ Ընտանիքներով ճաշից հետո գնում են քաղաքի գլխավոր հրապարակ, իսկ ամենատարածված հավաքատեղին Մադրիդի Պուերտա դել Սոլն է։ 12 խաղողահատիկները կապված են Պուերտա դել Սոլի ժամացույցի հետ, որտեղից սկսվել է ավանդույթը, և երբ տարին փոխվում է այստեղից հեռարձակում են։ Այս ավանդույթը նաև ընդունվել է այն երկրներում, որոնք Իսպանիայի և Լատինական Ամերիկայի հետ ունեն լայն մշակութային կապեր, ինչպես օրինակ ԱՄՆ-ի իսպանախոս համայնքները։ Ֆիլիպինները ընդունել է սովորությունը։ Ավանդույթը իսպանական Ծննդյան փառատոնների մաս է կազմում։