[go: nahoru, domu]

Jump to content

Փենզանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Փենզանս
անգլ.՝ Penzance
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՔորնուոլ[1]
Առաջին հիշատակում1318
Մակերես12,92 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն20 734 մարդ (2021)[2]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01736
Փոստային դասիչTR18
Պաշտոնական կայքpenzance.co.uk
Փենզանս (Միացյալ Թագավորություն)##
Փենզանս (Միացյալ Թագավորություն)

Փենզանս (անգլ.՝ Penzance [pɛnˈzæns], կորն.՝ Pennsans[3]), նավահանգստային քաղաք Անգլիայի Կոռնուոլ կոմսության Փենվիթ շրջանում։ Ունի քաղաքացիական ծխի կարգավիճակ[4]։ Կոռնուոլի ծայր արևմտյան քաղաքն է[5]։ Սկսած 1512 թվականից՝ թագավորական խարտիաներով տարբեր կարգավիճակներ է ստացել։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1614 թվականի մայիսի 9-ին[6][7]։ Զբաղեցնում է 12,92 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.168[8] (ըստ այլ աղբյուրների՝ 20 255[9]), 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 21.200[10][11].[12] ·[13] (ըստ այլ աղբյուրնրի՝ 21 045[14]): Բնակիչների մեծ մասը դավանանքով մեթոդիստներ են։

Փենզանսի նախկին գլխավոր փողոցի՝Chapel Street-ի վրա մի շարք նշանավոր կառույցներ կան, որոնց թվում են Եգիպտական տունը (Egyptian House), ծովակալ Բենբոուի հանրային տունը (Admiral Benbow public house, որը 1800-ական թվականներին եղել է մաքսանենգների որջ և, ենթադրաբար, հանդես է բերվել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպում "Admiral Benbow Inn" անվամբ)[15], Union հյուրանոցը, Գևորգյան ժամանակների կառույց հանդիսացող թատրոնի շենքը, Branwell House-ը, որտեղ որոշ ժամանակ ապրել են նշանավոր Բրոնտե քույրերի մայրն ու մորաքույրը։

Penzance—Pennsans-ը կոռնուոլցիների լեզվից թարգմանած՝ նշանակում է "սրբազան հրվանդան"[16][17]. այդ անվանումն սկզբնապես վերաբերել է Էնթոնի Մեծի մատուռին, որն ըստ ավադազրույցի՝ ավելի քան հազար տարի առաջ կանգնած է եղել Փենզանսի ներկայիս նավահանգստի ծայր արևմտյան մասում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենզանսն ընկած է Կոռնուոլի թերակղզու հարավարևմտյան ծայրակետի մոտ Մաունթս Բեյ (Mount's Bay) ծոցի արևմտյան ափին, Պլիմուտ քաղաքից մոտավորապես 125, Լոնդոնից՝ 415 կիլոմետր հեռավորության վրա[18][19]։

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս բրոնզեդարյան ժամանակներում. դրա պահպանված վկայությունն է Հսկայի սկավառակ անվանումով հայտնի դոլմենը, որն ունի 13 մետր տրամագիծ։

Պատմական փաստաթղթերում Փենզանսն առաջին անգամ հիշատակվել է 1322 թվականին։ Ծովափնյա բնակավայրը միջին դարերում բազմիցս ենթարկվել է բերբեր ծովահենների ասպատակություններին, ինչպես նաև թշնամական նավատորմերի հարձակումներին[20][21]։ Չնայած դրան՝ բնակավայրի կշիռն անընդհատ աճել է. Հենրի IV-ը շնորհել է շուկա ունենալու իրավունք, Հենրի VIII-ը՝ նավահանգիստ ունենալու արտոնություն, Հակոբ I-ն էլ՝ բորոյի կարգավիճակ։

Փենզանսը նշանավոր քիմիկոս Դևիների՝ էլեկտրական լամպի գյուտարար Հեմֆրիի և նրա երկվորյակ եղբայր Էդմունդի ծննդավայրն է։

1812 թվականին Փենզանսում Գևորգ Չորրորդի հովանու ներքո հիմնվել է Կոռնուոլի թագավորական երկրաբանական ընկերությունը:։ 1852 թվականին շարք է մտել երկաթուղային կայարանը։

Ներկայումս Փենզասի տնտեսության հիմնական ճյուղը առողջարանային գործն է և զբոսաշրջությունը։ Քաղաքում հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, երաժշտական ու թատերական փառատոներ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենզանսի քույր քաղաքներն են[22]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GSS coding system
  2. Parish Profiles // 2021 United Kingdom censusOffice for National Statistics.
  3. Official Maga Placenames list, Novembro de 2012; p. 520 Արխիվացված 2013-05-15 Wayback Machine
  4. «Penzance» (անգլերեն). Ordnance Survey linked data. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  5. Ordnance Survey: Landranger map sheet 203 Land's End 978-0-319-23148-7
  6. Penzance Charter of Incorporation datado de 9 de maio de 1614, realizada pelo Penzance Town Council
  7. Millett, G.B. (1876). The Official Guide to Penzance (անգլերեն). Penzance: Beare and Son. էջեր 2–3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  8. Citar web |url=http://www.neighbourhood.statistics.gov.uk/dissemination/viewFullDataset.do?instanceSelection=03070&productId=779&$ph=60_61&datasetInstanceId=3070&startColumn=1&numberOfColumns=8&containerAreaId=790342 Արխիվացված 2012-08-29 Wayback Machine |título=Office for National Statistics : Census 2001 : Parish Headcounts : Penwith |acessodata=27 de novembro de 2013 |autor= |coautores= |data= |ano= |mes= |formato= |obra= |publicado=Neighborhood.statistics.gov.uk |páginas= |língua= |língua2=en |língua3= |lang= |citação=
  9. «KS01 Usual resident population: Census 2001, Key Statistics for urban areas» (անգլերեն). Office for National Statistics. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  10. "Town populations: Data from the 2011 Census (Office for National Statistics) built from Lower Layer Super Output Areas Արխիվացված 2013-12-03 Wayback Machine". Cornwall Council. Retrieved 13 February 2013.
  11. «Town populations». cornwall.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին..
  12. 12,0 12,1 Annuaire Mairie.
  13. 13,0 13,1 (անգլերեն)Complete France.
  14. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Neighbourhood Statistics (ONS). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  15. Gainey, Tom (2017 թ․ դեկտեմբերի 10). «Cornwall's smuggling past - a look at six pubs at the heart of a 'golden age' of criminality». The Cornishman.
  16. Mills, Anthony David (1991). Dictionary of English Place-Names. Oxford University Press. էջ 257. ISBN 0192831313.
  17. Mills, Anthony David (2011 թ․ հոկտեմբերի 20). A Dictionary of British Place Names. էջ 366. ISBN 9780199609086. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին – via Google Books.
  18. Расстояние между населёнными пунктами приводится по данным сервиса Яндекс.Карты.
  19. «Distance from PENZANCE [SW460300]» (անգլերեն). GENUKI. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  20. Trelease, G. M. A History of the Church in Paul Parish
  21. «West Penwith Resources - The Spanish Attack - 1595». West-penwith.org.uk. 2003 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  22. «Twinning Promoting international friendship and understanding». Penzance Town Council. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենզանս» հոդվածին։