Chlorine, ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետի հեղինակած և ձայնագրած երգ։ Այն թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Fueled by Ramen լեյբլով, որպես հինգերորդ ստուդիական Trench ալբոմի հինգերորդ սինգլ (երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հունվարի 22-ին)։ Երգը գրել են վոկալիստներ Թայլեր Ջոզեֆը և Փոլ Մինին (Mutemath ռոք խմբից)։ Երգը գրված է ինդի փոփ[1], ռեփ ռոք[2], էլեկտրա փոփ[3], թրիփ-հոփ[4] ժանրերում, որը քննարկում է, թե ինչպես կրեատիվությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց կարող է նաև առաջացնել իր սեփական ցավը։
Chlorine-ը արժանացել է երաժշտական քննադատների հավանությանը, որոնք ընդգծել են խմբի նախորդ աշխատանքների համեմատ երգի գրավիչ և երաժշտական զսպվածությունը։ Այն հասել է մինչև Bubbling Under Hot 100 chart-ի 5-րդ հորիզոնական, իսկ Մեքսիկայի և Լատվիայի հիթշքերթներում հայտնվել առաջին հորիզոնականում։
Ինչպես Trench-ի մեծ մասը, այս երգը նույնպես գրված և ձայնագրված է խմբի վոկալիստ Թայլեր Ջոզեֆի և Փոլ Մինիի կողմից[5]։ Երգեր գրելու գործընթացը և ձայնագրությունը տեղի է ունեցել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Ջոզեֆի նկուղային ստուդիայում, մինչդեռ երգը միքսացվել է Ադամ Հոքինսի կողմից և մշակվել Քրիս Գերինգերի կողմից՝ Sterling Sound-ում, Նյու Յորք[6][7][8]։
Ըստ Musicnotes.com կայքում Sony/ATV-ի տեղադրած նյութի՝ երգը գրված է B♭ մինորի տոնայնությամբ և ունի 90 bpm[9]: Սա երգ ինդի փոփ, էլեկտրա փոփ, ռեփ-ռոք, թրիփ-հոփ[10][11][12][1][2]։ Փեյջ Ուիլյամսը Billboard-ից ենթադրեց, որ երգը մաքրում է մեր բանականությունը մութ մտքերից, իսկ Քերին Հանզը The New York Times-ից հայտարարել է, որ այն նկարագրում է, թե ինչպես ստեղծագործությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց առաջացնել իր սեփական ցավը։
Trench-ը թողարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 5-ին։ 2019 թվականի հունվարի 22-ին Twenty One Pilots-ի երկրպագուները սկսել են շահարկել, որ Chlorine երգի երաժշտական տեսահոլովակը կթողարկվի հաջորդ օրը՝ հիմնվելով թիզերների շարքի վրա, որոնք խումբը տեղադրել է սոցիալական կայքերում, այդ թվում՝ կեղտոտ ավազանի կարճ տեսահոլովակը, որը ուղեկցվում է թմբուկի հարվածով։ Խմբի վոկալիստ Թայլեր ՋոզեֆըTwitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Կա մեկը, ում ես կցանկանայի ներկայացնել ձեզ։ Ես կծանոթացնեմ ձեզ նրա հետ վաղը, նրա անունը Ned է<{•.•}>»[13][14]: Այնուամենայնիվ խումը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ այլևս չի կարող սպասել և տեղադրեց տեսանյութը նույն օրը[15][16]։ Սրանից հետո dmaorg.info կայքում տեղադրվեց Trench-ի գլխավոր հերոս Քլենսիի գրած նամակի պատկերը, որը պահանջում է 17-35.4527, 17 և 35.4527 ֆայլերը, որոնք համապատասխանաբար քլորի ատոմային համարն ու ատոմային զանգվածն են։ Հունվարի 23-ին նույն կայքում վերբեռնվեց նամակը, որտեղ "than" ու "happened" բառերը փոխեցին "that" ու "happen"(ինչ և պատահել)-ի։ Reddit կայքի օգտատերն ավելի ուշ հայտնաբերել է, որ տառերի փոփոխությունները գրանցել են "Ned" անունը․ էակ, որը ցուցադրվում է երգի երաժշտական տեսահոլովակում։
PopMatters-ի Ջոշուա Կոպերմանը դրական է արտահայտվել Chlorine-ի երաժշտական զսպվածությունը՝ խմբի նախորդ աշխատանքի համեմատ։ Հարրի Ռայանը, NME-ից գրել է, որ երգը այն սինգլերից է, որն բավական ուժեղ է այլ պատմությունում գոյություն ունենալու համար՝ վկայակոչելով ալբոմի պատմությունը[17]։
Chlorine-ի երաժշտական տեսահոլովակը, որպես սինգլ, 2019 թվականի հունվարի 22-ին ներբեռնվել է երգի թողարկումից հետո[18]։ Տեսաահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[19]։ Նեդի ստեղծումը ձեռնարկվել է 2018 թվականի դեկտեմբերի կեսերին՝ օգտագործելով 3D VFX: Տեսահոլովակում դուետը լցնում է լողավազանը և հետևում է Նեդ անունով էակին, որն լողավազանը լցնելուց հետո ցատկում է նրա մեջ, նրա եղջյուրները սկսում են մեծանալ[20]։ Տեսահոլովակի վերջում Թայլերը Նեդի հետ նստած է դատարկ լողավազանի հատակին, Նեդի եղջյուրները նորից սկսում են փոքրանալ, մինչ այն պահը, երբ Թայլերը նրան մեկ բաժակ խմիչք է առաջարկում, որից վերջինս հրաժարվում է։ 2019 թվականի հունիսի դրությամբ՝ YouTube-ում տեսանյութը գերազանցել է 130 միլիոն դիտումը[21][22]։
Chlorine (19.4326° N, 99.1332° W)-ը թողարկվել է 2019 թվականի հունիսի 21-ին[23]։ Սա ալբոմի առաջին sleepers տարբերակն է løcatiøn Sessiøns-ի սերիայից, ենթադրաբար ձայնագրված Մեխիկոյի մասնավոր համերգին, քանի որ երգի կոորդինատները հենց այդ տեղն են ցույց տալիս[24][25][26][27]։