Ex aequo et bono
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ex aequo et bono (լատիներեն՝ համաձայն հավասարության և խղճի կամ համաձայն բարու և արդարության) հռոմեական իրավունքից փոխառված լատիներեն արտահայտություն, որն օգտագործվում է միջազգային իրավունքում։ Ex aequo et bono -ն դատական որոշումների կայացման միջոց է, որի ժամանակ դատարանը առաջնորդվում է ոչ թե իրավունքի աղբյուրներում ամրագրված նորմերով, այլ առաջնորդվում է համաձայն արդարության և տրամաբանության։ Այս միջոցը հիմնականում օգտագործվում է միջազգային դատարաններում։ Ներպետական դատարաններում այս միջոցը համարյա չի օգտագործվում, քանի որ ի տարբերություն միջազգային իրավունքի, ներպետական օրենսդրությունը բավականին զարգացած է և բոլոր իրավահարաբերությունները կարգավորված են իրավական նորմերով։
Գործնական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հռոմում ex aequo et bono -ն հիմնականում օգտագործվում էր արբիտրաժային դատարաններում։ Քանի որ այս միջոցը գործում էր բավականին հաջող, այն հետագայում տարածվեց Հռոմեական կայսրության հարևան երկրներում, իսկ հետագայում սկսվեց օգտագործվել միջազգային իրավունքում։
Միջազգային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ex aequo et bono-ի սկզբունքն ամրագրված է ՄԱԿի Միջազգային դատարանի ստատուտում։ Ստատուտի 38րդ հոդվածի 2րդ կետը թույլատրում է դատարանին գործը լուծել Ex aequo et bono-ի միջոցով, եթե կողմերը համաձայն են։ Այսպիսի ամրագրում կար նաև Ազգերի Լիգային կից գործող Միջազգային արդարադատության մշտական պալատի ստատուտում։
ՄԱԿի Միջազգային դատարանի ստատուտի ընդունումից առ այսօր Միջազգային դատարանը չի օգտագործել այս միջոցը։
Արբիտրաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբիտրաժներում Ex aequo et bono-ի միջոցով գործերի լուծումն օգտագործվում է այն երկրներում, որտեղ ընդունված է արբիտրաժի մասնավոր իրավունքի(կամ քաղաքացիական իրավունքի) կոնցեպցիան (Civil Law Concept of Arbitration) .
Ex aequo et bono-ն թույլատրված է նաև Յունսիտրալի Արբիտրաժային կանոնագրքում։