[go: nahoru, domu]

Jump to content

WannaCry

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WannaCry
Տեսակդրամաշորթ ծրագիր
Լույս տեսավ՝Հունվարի 16, 2017 (զանգվածային հարձակումներ)
 WannaCry ransomware attack Վիքիպահեստում

WannaCry, հայտնի է նաև WannaCrypt[1], WCry[2], WanaCrypt0r 2.0[3] и Wanna Decryptor[4], վնասակար ծրագիր, որը համարվում է նաև ցանցային որդ. խաթարում է օգտատերերի բանկային և դրամական հաշիվները՝ վնասելով միայն այն համակարգիչները, որոնք աշխատում են Microsoft Windows օպերացիոն համակարգով: Այս վնասակար ծրագիրը կոդավորում է համակարգչում առկա բոլոր ֆայլերը և ապակոդավորման համար գումար է պահանջում: Նրա մասսայական գործընթացն սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ից, առաջին թիրախային համակարգիչները Իսպանիայում էին, որից հետո կաթվածահար եղան նաև այլ երկրների համակարգիչներ: Նրանց շարքերում հայտնվեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը[5]: Տարբեր բարդության աստիճաններով վնասվեցին ավելի քան 500 հազար համակարգիչներ[6], որոնք պատկանում էին անհատների, կոմերցիոն կազմակերպությունների ու կառավարման համակարգերի, աշխարհի ավելի քան 150 երկրների[7]: Այս վիրուսը Համացանցը կաթվածահար արեց 2017թ.:

Գրոհի մեթոդները

Այս վնասակար ծրագիրը մուտքագրվում է ինտերնետային կայքերը, փնտրում է այնպիսի համակարգիչներ, որոնք ունեն բաց TCP-port 445 պորտ և, որը պատասխանատու է սպասարկման SMBv1 արձանագրության համար: Գտնելով այդպիսի համակարգիչ՝ ծրագիրը մի քանի անգամ փորձում է շահագործել նրա խոցելիությունը` EternalBlue, հասնելով նպատակին`տեղակայում է ՙՙգաղտնի դուռ" DoublePulsar, որին հաջորդում է WannaCry վիրուսային կոդի ներբեռնումն ու տեղակայումը: Յուրաքանչյուր փորձի ժամանակ վնասակար ծրագիրը ստուգում է ամբողջ համակարգչի բոլոր խոցելի տեղերը` DoublePulsar, և հայտնաբերելուց հետո սկսվում է տեղակայման գործընթացը «սև մուտքի» (back door) միջոցով[8]: Վնասակար ծրագրի ներբեռնումից հետո սկսվում է նրա, այսպես ասած, դասական գործունեության փուլը` նա գեներացնում է ընտրված համակարգչի կոդը, սահմանում է մի քանի գաղտնագրեր, որոնք ասոցացվում են RSA-2048 ալգորիթմի հետ: Այնուհետև WannaCry ծրագիրն սկսում է մուտքագրել որոնման համակարգի օգտվողների համար ֆայլերի որոշակի տեսակներ, որոնք հետագա գործունեության համար դառնում են անձեռնմխելի: Յուրաքանչյուր ընտրված ֆայլ կոդավորվում է RSA-բանալիով սահմանված բաց կոդով, որն էլ իր հերթին ասոցացվում էAES-128-CBC ունիկալ կամ պատահական անհատական կոդերով: Սրանք էլ իրենց հերթին կոդավորվում են RSA-բացվող բանալիով վարակված համակարգով և պահպանվում է կոդավորված ֆայլի վերնագրի բաժնում: Այդ դեպքում յուրաքանչյուր կոդավորված ֆայլի կցվում է .wncry ընդլայնում: Որոշակի քանակությամբ RSA բանալիներ տեղակայվելուց հետո հղում են ուղարկում դեպի ղեկավարման սերվեր, գրանցվում է Tor համակարգում, որից հետո էլ վարակված ֆայլերի բոլոր գաղտնագրերը ջնջվում են: Ավարտելով կոդավորման գործընթացը` ծրագիրը էկրանին արտապատկերում է պատուհան, պահանջելով փոխանցել սահմանված գումարը` биткоинах ձևով, որը համարժեք է 300 ԱՄՆ դոլլարին: Այս գործընթացը պետք է իրականացվի երեք օրվա ընթացքում, գումարը պետք է փոխանցվի նշված զամբյուղի մեջ: Եթե փոխանցումը ժամանակին չկատարվի, ապա գումարն ավտոմատ կրկնապատկվում է: Յոթերորդ օրը, եթե դեռ WannaCry վնասակար ծրագիրը չի հեռացվել ինֆորմացիոն համակարգից, ապա կոդավորված ֆայլերը ոչնչանում են[9]: Հաղորդագրությունն արտածվում է համակարգչի գրանցված լեզվով, բայց իրականում ներգրաված են ընդամենը 28 լեզուներ: Այս վնասակար ծրագիրը զուգահեռաբար վնասում է թե' լոկալ ցանցին միացված համակարգիչները և թե' համացանցի կամայական հասցեները[10]:

Երկրներ, որտեղ WannaCry վիրուսը ներգործել է

Այլ տիպի վիրուսներ

Կան վիրուսի [11] շատ տեսակներ, որոնք տարբերվում են իրենց հասցրած վնասների բնույթով, արագությունով և տարածման ձևերով:

ՓՈՍՏԱՂԲ

Փոստաղբը բազմաթիվ հասցեատերերին զանգվածաբար ուղարկված անցանկալի նամակների կույտ է: Դրանք սովորաբար ստացվում են էլ փոստով, սակայն կարող են գալ նաև նորությունների խմբերի, ակնթարթային հաղորդագրությունների և այլն հետ: Տարբեր երկրներում տարբեր է, թե փոստաղբի իրավաբանական սահմանումը, թե դրա նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը: Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development - OECD) ստեղծել է մի աշխատանքային խումբ` այս մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով: [12]: Ֆիշինգը` “անձնական տվյալների որսը” (Phishing, http://en.wikipedia.org/wiki/Phishing) փոստաղբի նոր դրսևորում է, որն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ մտահոգությունների տեղիք է տալիս սպառողների ապահովության տեսանկյունից: Այս դեպքում էլ. փոստի հասցեատերերը ստանում են փոստաղբ, որը քողարկված է որպես հայտնի կազմակերպությունից, օրինակ` բանկից օրինական եղանակով ուղարկված էլեկտրոնային նամակ: Կեղծ վեբ կայքերի հղումներ պարունակող այդ նամակների նպատակը օգտվողների մասին մասնավոր կամ անձնական բնույթի տեղեկություններ կորզելն է:

Առևտրային նպատակներով ուղարկվող փոստաղբի տարածվածությունը բացատրվում է վերջինիս էժանությամբ ու մեծաքանակ հասցեների մատչելիությամբ: Զանգվածային նամակներ ուղարկելու նպատակով էլ. հասցեները սովորաբար հավաքագրվում են ցանցային ռոբոտների օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Internet_bot): Վերջիններս համացանցում որոնումներ կատարելով տարբեր վեբ կայքերից հավաքում են բերքը` գտնում էլ.փոստի հասցեներ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ