Xcode
Xcode, մշակման համար նախատեսված ինտեգրված միջավայր, որը նախատեսված է macOS, iOS, watchOS և tvOS պլատֆորմների համար, որը մշակված է Apple ընկերության կողմից։ Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 2003 թվականին։ Ծրագրային ապահովման ստաբիլ տարբերակները անվճար տարծվում են Mac App Store-ում։ Գրանցված մշակողները հասանելիություն են ստանում նաև բետա տարբերակներին Apple Developer կայքի համար։
Բնութագիր
Xcode-ը իր մեջ ներառում է Apple-ի և Interface Builder-ի թղթաբանության մեծ մասը։ Xcode-ի փաթեթը իր մեջ ներառում է փոփոխված GNU Compiler Collection-ն և աջակցում է C, C++, Objective-C, Objective-C++ , Swift, Java, AppleScript, Python և Ruby ծրագրավորման լեզուները։ Այլ մշակողների կողմից մշակվել է GNU Pascal[1], Free Pascal[2], Ada[3], C#[4], Perl[5], Haskell[6] և D[7] լեզուների աջակում։
Xcode 4
2011 թվականի մարտի 9-ին հասանելի դարձավ Xcode 4-ը, որը հասանելի էր SDK Mac OS X 10.6 և SDK iOS 4.3-ի համար[8]։ Ծրագրային ապահովումն առաջին անգամ ցուցադրվեց WWDC 2010-ի ժամանակ։
Xcode 4-ն իրենցից ներկայացնում էր մեկ պատուհան, որն իր մեջ էր ներառում՝ Interface Builder, Xcode-ը, Instruments, օգնականին, սխալերի անալիզի նոր շարժիչով աշխատող՝ Debug Console-ը, որը թույլ էր տալիս հայտնաբերել կոդում առկա տրամաբանական սխալները և խնդիրները։ Xcode 4-ը ստացել էր նաև հավելյալ Apple LLVM[9]։
Xcode 5
2013 թվականի սեպտեմբերի 12-ից հասանելի դարձավ Xcode 5․0 տարբերակը։ Նրանով փոփոխվել էր միջերեսը, ինչպես նաև ավելացել էր մշակման նոր ֆունկցիաներ հաշվի առնելով օպերացիոն համակարգերի թարմացված հատկությունները[10]։
Xcode 6
Xcode 6-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2014 թվականի հուլիսի 3-ին։ Ծրագրային ապահովման տարբերակում հաշվի էր առնվել և կատարվել թարմացումներ ծրագրավորաման նոր՝ Swift լեզվի համար[11]։
Xcode 7
Xcode 7-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 8-ին։ Այն իր մեջ ներառում էր Interface Builder գործիքի կատարելագործված տարբարկը, ինչպես նաև տարբերակում հասանելի էր դարձել Swift և SDK լեզումների նոր տարբերակների աջակցումը նախատեսված ОС Apple նոր տարբերակների համար՝ OS X 10.11, iOS 9 և watchOS 2[12]։
Xcode 8
Xcode 8-ը հասանելի դարձավ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այն իր մեջ ներառումներ սխալների հայտնավերբան նոր տարբերակը, Swift 3-ի և SDK աջակցում նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 10, macOS Sierra 10.12, watchOS 3.0 և tvOS 10.0[13]։
Xcode 9
Xcode 9-ը հասանելի դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նրանում հասանլի դարձավ ակնարկների անլար ռեժիմը, ինչպես նաև Swift 4 և SDK ծրագարվորման լեզուների աջակցումը նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 11, macOS High Sierra 10.13 և watchOS 4։ Ինչպես նաև այս տարբերակում առաջին անգամ հասանելի դարձան թարմացված գրաֆիկական շարժիչ՝ GPU — Metal 2[14], ARKit-ը, որը նախատեսված է հավելյալ իրականության հետ աշխատանքի համար և Core ML-ը, որը նախատեսված էր արհեստական բանականաության հետ աշխատանքների համար[15]։
Ծանոթագրություններ
- ↑ «GNU Pascal and Xcode». Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին. Վերցված է 2008-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Using Free Pascal with Xcode». Արխիվացված է օրիգինալից 2010-06-12-ին. Վերցված է 2008-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ada on OS X Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
- ↑ «CSharpPlugin for Xcode». Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին. Վերցված է 2008-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «CamelBones, an Objective-C/Perl bridge for Mac OS X & GNUStep». Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին. Վերցված է 2008-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Haskell Xcode Plugin Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
- ↑ «D pour Xcode». Արխիվացված է օրիգինալից 2008-07-25-ին. Վերցված է 2008-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Apple сегодня официально выпустила Xcode 4. Արխիվացված է Մարտ 12, 2011 Wayback Machine-ի միջոցով: // CyberSecurity.ru
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 4. Արխիվացված է Սեպտեմբեր 20, 2016 Wayback Machine-ի միջոցով: // Официальный сайт Apple.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 5. Արխիվացված է Սեպտեմբեր 20, 2016 Wayback Machine-ի միջոցով: // Официальный сайт Apple.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 6. Արխիվացված է Հոկտեմբեր 10, 2016 Wayback Machine-ի միջոցով: // Apple Inc.
- ↑ What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 7. Արխիվացված է Նոյեմբեր 18, 2018 Wayback Machine-ի միջոցով: // Apple Inc.
- ↑ What’s New in Xcode. Highlights of Xcode 8. // Apple Inc.
- ↑ macOS High Sierra приносит Metal 2, поддержку VR и другие новшества. Արխիվացված է Հուլիս 6, 2017 Wayback Machine-ի միջոցով: // 3DNews.
- ↑ «iOS 11 представлена официально: все новые функции, особенности, сроки релиза». Արխիվացված է օրիգինալից 2018-06-04-ին. Վերցված է 2018-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)