[go: nahoru, domu]

Jump to content

Լյուչիա Բոզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:12, 27 Օգոստոսի 2023 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լյուչիա Բոզե
իտալ.՝ Lucia Bosè
Ծնվել էհունվարի 28, 1931(1931-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էմարտի 23, 2020(2020-03-23)[4][5][6][…] (89 տարեկան)
Մահվան վայրՍեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[7][8][6]
Քաղաքացիություն Իտալիա և  Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Luis Miguel Dominguín?
Երեխա(ներ)Miguel Bosé?[9], Պաոլա Դոմինգին և Lucía Dominguín?
Պարգևներ և մրցանակներ
«Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա)

Լյուչիա Բոզե (իտալ.՝ Lucia Bosè, իսկական անունը` Լյուչիա Բորլոնի, իտալ.՝ Lucia Borloni, հունվարի 28, 1931(1931-01-28)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 23, 2020(2020-03-23)[4][5][6][…], Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[7][8][6]), իտալացի դերասանուհի, որը հանրաճանաչ է դարձել 1950-ական թվականներին` իտալական նեոռեալիզմի ժամանակաշրջանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուչիա Բոզեն պատանեկության տարիներին Միլանում աշխատել է որպես հացթուխ։ 1947 թվականին մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին և դարձել է հաղթող։ Այդ մրցույթին մասնակցել են նաև Ջինա Լոլոբրիջիդան, Սիլվանա Մանգանոն, Ջաննա Մարիա Կանալեն և Էլեոնորա Ռոսսի Դրագոն։

Լյուչիա Բոզեն առաջին անգամ հանդես է եկել Ջուզեպպե դե Սանտիսի կողմից 1950 թվականին նկարահանված «Չկա խաղաղություն ձիթենիների ներքո» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Մի սիրո ժամանակագրություն» կինոնկարում։ 1953 թվականին Անտոնիոնին նրան կրկին հրավիրեց` այս անգամ «Տիկինը` առանց կամելիաների» ֆիլմում նկարահանվելու համար։ Հետագա տարիներին Լյուչիա Բոզեն նկարահանվել է «Սիրո գիշեր» (1954), «Կախարդական գյուղը» (1955), «Հեծանվորդի մահը» (1955), «Ջախջախվածները» (1955), «Սիրո սիմֆոնիան» (1956) և այլ ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի վերջին ֆիլմը, որում խաղացել է Լյուչիա Բոզեն, Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960) կինոնկարն էր։ Ամուսնությունից հետո նա լքեց կինոնկարահանման հրապարակը և իրեն նվիրեց իր երեխաների խնամքին։

Կրկին կինոնկարահանման հրապարակ վերադարձավ 1960-ական թվականների վերջին և նկարահանվեց Ֆեդերիկո Ֆելինիի «Սատիրիկոն» (1969) և Տավիանի եղբայրների «Կարիճի նշանի ներքո» (1969) կինոնկարներում։ Այդ տարիների նրա ֆիլմերից են «Մենք քարից չենք» (1968), «Նոկտյուրն 29» (1968), «Ինչ-որ բան թաքնվում է խավարում» (1971), «Հյուրը» (1971), «Աղավնիների տունը» (1972), «Նատալի Գրանժե» (1972), «Արյունոտ հանդես» (1973), «Արյան բծեր նոր ավտոմեքենայի վրա» (1975) և այլն։ Լյուչիա Բոզեն ոչ մեծ դերերով հաճախ հայտնվում է Մարգերիտ Դյուրասի, Ժաննա Մորոյի, Լիլիանա Կավանիի, Պեդրո Ալմոդովարի, Ֆրանչեսկո Ռոզիի, Ագուստի Վիլյարոնգայի և այլոց ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուչիա Բոզեն 1956 թվականին ամուսնացել է իսպանացի ցլամարտիկ Լուիս Միգել Դոմինգինի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի և երկու դուստր։ Որդին իսպանացի երգիչ և դերասան Միգել Բոզեն է, դուստրերը` դերասանուհիներ Պաոլա Դոմինգինը և Լյուչիա Բոզե-կրտսերը։ Լյուչիա Բոզեի թոռնուհին մոդել, երգչուհի և դերասանուհի Բիմբա Բոզեն է։

Լյուչիա Բոզեն մահացել է 2020 թվականի մարտի 23-ին Սեգովիայում՝ COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1950 Չկա խաղաղություն ձիթենիների ներքո Non c'è pace tra gli ulivi Լյուչիա Սիլվեստրի
1950 Մի սիրո ժամանակագրություն Cronaca di un amore Պաոլա Մոլոն Ֆոնտանա
1951 Ինձ կործանում է սերը È l'amor che mi rovina Կլարա Մոնտեսի
1951 Փարիզը միշտ Փարիզն է Parigi è sempre Parigi Միմի
1951 Աղջիկներ Իսպանիայի հրապարակից Le ragazze di Piazza di Spagna Մարիսա Բենվենուտի
1952 Հռոմը ժամը 11-ին Roma ore 11 Սիմոնա
1952 Երկու ճշմարտություն Le due verità -
1953 Տիկինը` առանց կամելիաների La signora senza camelie Կլարա Մաննի
1954 Այսպիսին է կյանքը Questa è la vita Անժելա Ռեյս
1954 Սիրո գիշեր Tradita Էլիզաբեթ Տատաբոր
1954 Պատահար կոմիսարիատում Accadde al commissariato Ստեֆանիա Ռոկկա
1955 Կախարդական գյուղը Village magique Թերեզա Միչելի
1955 Հեծանվորդի մահը Muerte de un ciclista Մարիա Խոսե դե Կաստրո
1955 Ջախջախվածները Gli sbandati Լյուչիա
1956 Սիրո սիմֆոնիան Sinfonia d'amore Թերեզա Գրոբ
1956 Սա կոչվում է լուսաբաց Cela s'appelle l'aurore Կլարա
1960 Օրփեոսի կտակը Le testament d'Orphée Օրփեոսի ընկերուհին
1968 Մենք քարից չենք No somos de piedra -
1968 Նոկտյուրն 29 Nocturno 29 -
1969 Սատիրիկոն Fellini - Satyricon մայր
1969 Կարիճի նշանի ներքո Sotto il segno dello scorpione Գլայա
1969 Արևածագ Jutrzenka Ժորժ Սանդ
1970 Մետելլո Metello Վիոլա
1970 Չաո, Գուլիվեր Ciao Gulliver Էվելին
1971 Ինչ-որ բան թաքնվում է խավարում Qualcosa striscia nel buio Սիլվիա Ֆորեստ
1971 Հյուրը L'ospite Աննա
1971 Կրկնորդը La controfigura Նորա Տոսատտի
1972 Աղավնիների տունը La casa de las palomas Ալեքսանդրա
1972 Արկանա Arcana մայր
1972 Նատալի Գրանժե Nathalie Granger Իզաբել
1972 Հանրահայտ սյունը La colonna infame Չիարա
1973 Արյունոտ հանդես Ceremonia sangrienta Էլիզաբեթ Բաթորի
1975 Արյան բծեր նոր ավտոմեքենայի վրա Manchas de sangre en un coche nuevo Եվա
1975 Ոսկե պատարագ La messe dorée Հելենա
1975 Հինավուրց աստիճանների վրայով Per le antiche scale Ֆրանչեսկա
1976 Լույս Lumière Լաուրա
1978 Վիոլանտա Violanta Դոննա Վիոլանտա
1982 Պարմի մենաստանը La certosa di Parma մարքիզուհի դել Դոնգո
1987 Հայտարարված մահվան ժամանակագրություն Cronaca di una morte annunciata Պլաչիդա Լիներո
1988 Ձմեռայինը Brumal մայր դե Ադրիանա
1989 Լուսնային տղան El niño de la luna տնօրեն
1990 Ես տաբատ էի ուզում Volevo i pantaloni Գրացիա
1990 Ժլատը L'avaro Դոնա Էլվիրա
1999 Վերջին հարեմը Harem Suare Սաֆիյա
2006 Կապրի Capri Դոննա Իզաբելլա
2007 Փոխարքաներ I vicerè Դոննա Ֆերդինանդա
2013 Ալֆոնսինան և ծովը One More Time Լյուչիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուչիա Բոզե» հոդվածին։