Դի Բի Սի Պիեր
Դի Բի Սի Պիեր անգլ.՝ DBC Pierre | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Peter Warren Finlay |
Ծնվել է | 1961[1][2][3] |
Ծննդավայր | Ադելաիդա, Ավստրալիա |
Գրական անուն | DBC Pierre |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Edron Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | Vernon God Little? |
Պարգևներ | |
Կայք | dbcpierre.com |
DBC Pierre Վիքիպահեստում |
Փիթեր Ուորեն Ֆինլեյ (անգլ.՝ Peter Warren Finlay,1961[1][2][3], Ադելաիդա, Ավստրալիա), հայտնի է որպես Դի Բի ՍԻ Պիեր (DBC Pierre), ավստրալիացի գրող, 2003 թվականին դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր [5]։ Նրա կեղծանունի առաջին մասը (DBC-ի սկզբնատառերը) նշանակում է dirty but clean՝ «կեղտոտ, բայց մաքուր», երկրորդ մասը՝ մանկական մականունն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Ուորեն Ֆինլեյը ծնվել է 1961 թվականին Ավստրալիայում։ Փիթերի մանկությունն անցել է Մեքսիկայում, որտեղ նրա ընտանիքը զբաղվել է բանկային բիզնեսով։ Տասնինը տարեկանում Ֆինլեյը կորցրել է հորը։ Դրանից կարճ ժամանակ անց Մեքսիկայում ազգայնացման աշխատանքներ են իրականացվել, և նրա ընտանիքի ֆինանսական վիճակը կտրուկ վատացել է։ Ֆինլեյը կախվածություն է ձեռք բերել թմրանյութերից, զբաղվել է գողությամբ։ Գրողը պնդում է, որ իր կյանքի հետագա մի քանի տարիները անցել են թմրադեղերի մառախուղով, որպեսզի հերթական դեղաչափի համար գումար վաստակի, նա անընդհատ խարդախություն է արել, իսկ մի օր նույնիսկ վաճառել է իրեն ապաստանած ընկերոջ տունը։
1990-ական թվականներին Փիթեր Ֆինլեյը ճգնավորի կյանքով՝ բուժվել է 10-ամյա թմրամոլությունից հետո։ Նա գտել է նկարիչ-ձևավորողի աշխատանք և 2000 թվականին տեղափոխվել է Իռլանդիա։ Այստեղ նա տպագրության է պատրաստել իր «Վերնոն Տեր Լիթլ» նորամուտային վեպը։ 2003 թվականի հոկտեմբերի 14-ին այս գիրքը, որը նվիրված է ամերիկյան դպրոցներում հրազենի օգտագործմամբ զանգվածային սպանությունների արդի խնդրին, արժանացել Է Բուքերյան մրցանակի։ Ժյուրիի որոշումը հակասական էր, շատ դիտորդներ այն ընկալում էին որպես հասարակության նախասիրություններ, քանի որ հաղթող վեպի հիմնական թեմաներն էին սեքսը և բռնությունը, որոնք ներգրավված էին հակաամերիկյանիզմի մեջ։ Մրցանակը ստանալուն պես Փիթեր Ֆինլեյը հայտարարել է, որ 50000 ֆունտ ստերլինգ մրցանակի մեծ մասը կօգտագործվի մարելու բազմաթիվ պարտքերը, որոնք գրողը կուտակել էր մինչև 2003 թվականը՝ մոտ 200000դոլար։ 2007 թվականին բրիտանացիների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով «Վերնոն Տեր Լիթլ» վեպը գլխավորել է գեղարվեստական գրքերի ցանկը, որոնք մարդիկ մինչև վերջ չեն կարդում։
2006 թվականի մարտին լույս է տեսել Փիթեր Ֆինլեյի երկրորդ վեպը՝ «Լյուսկին կոտրված անգլերեն»։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերնոն Տեր Լիթլ / Vernon God Little (2003)
- Լյուսկին կոտրված անգլերեն / Ludmila’s Broken English (2006)
- Հանկարծ, դոկտոր Քոքս / Suddenly Doctor Cox (2009)
- Լույսեր հրաշքների աշխարհում / Lights Out in Wonderland (2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դի Բի Սի Պիեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Мария Карп. Лондон: Вокруг Букера // «Иностранная литература» : журнал. — 2004. — № 3. — ISSN 0130-6545.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դի Բի Սի Պիեր» հոդվածին։ |
|