Էդիթ Հեդ
Էդիթ Հեդ անգլ.՝ Edith Head | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1897[1][2] |
Ծննդավայր | Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1981[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սթենֆորդի համալսարան, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ և Chouinard Art Institute? |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Ուիարդ Ինեն |
Պարգևներ և մրցանակներ | Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) [4] և |
Edith Head Վիքիպահեստում |
Էդիթ Հեդ (անգլ.՝ Edith Head, հոկտեմբերի 28, 1897[1][2], Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1981[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարչուհի զգեստների գծով, որը Հոլիվուդում իր երկարատև կարիերայի ընթացքում 35 անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի, և ստացել է Օսկարի ութ մրցանակ (ավելին, քան պատմության մեջ ցանկացած այլ կին)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Քլեր Պոզները ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում, Մաքս Պոզների և Աննա Լևիի հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մաքս Պոզները, ԱՄՆ-ի հիմնական քաղաքացի էր՝ եկած Պրուսիայից, ով Միացյալ Նահանգներ էր եկել 1876 թվականին։ Նրա մայրը, ում հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բավարիայից, ծնվել էր Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։
Էդիթ Հեդի ծանոթությունը կինոյին կարելի է անվանել պատահականություն։ Հոլիվուդում գտնվող աղջիկների դպրոցում աշխատելով որպես ֆրանսերենի ուսուցչուհի՝ Էդիթը ծանոթացել է հայտնի ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլի հետ՝ դառնալով նրա դուստրերի դաստիարակը։ Հրավեր ստանալով այցելելու Paramount ստուդիայի նկարահանման հրապարակ՝ Էդիթը տպավորված էր նկարահանումների ընթացքից և հատկապես հերոսների հագուստներից։ Տեղեկանալով ստուդիայում զգեստների դիզայներների թափուր աշխատատեղի մասին՝ Էդիթը, ով նոր էր սկսել ընկալել նկարչությունը, հարցազրույցին տարել էր արվեստի քոլեջում արված իր էսքիզները։ Արդյունքում աշխատանքները բարձր են գնահատվել, և չնայած նրան, որ խաբեությունը բացահայտվել էր, երիտասարդ աղջկա համառությունն ու հուզմունքը տպավորություն էին գործել ղեկավարության վրա, ինչի արդյունքում Էդիթը ստացել է ցանկալի աշխատանքը։
Զգեստների շուրջ առաջին աշխատանքները դեռ համր ֆիլմում էին։ Իր երկարատև կարիերայի ընթացքում, որը տևել է գրեթե վեց տասնամյակ, Էդիտ Հեդը աշխատել է ավելի քան հազար ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Նա աշխատել է Ալֆրեդ Հիչքոքի 11 ֆիլմերում։
Նա ստեղծել է կերպարներ ինչպես էկրանների համար, այնպես էլ հոլիվուդյան մի շարք դերասանուհիների՝ Էլիզաբեթ Թեյլորի, Մերիլին Մոնրոյի, Գրեյս Քելլիի, Օդրի Հեփբերնի, Մեյ Ուեսթի, Բեթ Դեյվիսի համար։
«Տիկինը գիշերում» ֆիլմի համար, որը էկրաններին է հայտնվել 1944 թվականին, Էդիթ Հեդը ստեղծեց հանդերձանք, որն այդ ժամանակ դարձավ ամենաթանկը Հոլիվուդում։ Առանձին կտորներով և հազարավոր գունագեղ աքսեսուարներով զարդարված զգեստի արժեքը կազմում էր 35.000$: Այն ցուցադրվել է Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։
1973 թվականին Էդիթ Հեդը նկարահանվել է Կոլոմբո հեռուստասերիալի 14-րդ դրվագում՝ «Ռեքվիեմ ընկնող աստղի համար», որտեղ մարմնավորել է ինքն իրեն։ Այդ դրվագում գլխավոր դերը խաղացել է հոլիվուդյան հայտնի կինոաստղ Էնն Բաքսթերը։
1970-ական թվականների վերջին Էդիթ Հեդին խնդրել են ստեղծել համազգեստ՝ ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունում ծառայող կին սպաների համար, նահանգում նրանց թվաքանակի ավելացման արդյունքում։ Այս աշխատանքի համար նրան շնորհվել է քաղաքացիական ծառայության պատվավոր դիպլոմ։
1974 թվականի ապրիլի 24-ին կինոարդյունաբերության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղի-ում Էդիթ Հեդի պատվին դրվել է աստղ[6]։ էդիթ Հեդը զգեստների միակ դիզայներն է, ում անվամբ աստղ կա փառքի ծառուղում։
Էդիթի ստեղծած կերպարները օգտագործվել են Pixar ստուդիայի «Սուպեր ընտանիք» մուլտֆիլմի հերոսների համար։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Կինոնկար | Արդյունք (գույն / ս/ս) |
---|---|---|
1949 Օսկար (կինոնկարի մրցանակ) | • Կայսերական վալս | |
1950 | Ժառանգորդուհին | |
1951 | • Ամեն ինչ Եվայի մասին | |
Սամսոն և Դալիլա | ||
1952 | Տեղ արևի տակ | Պարգևատրում (ս/ս) |
1953 | Քույր Քերրի | Անվանակարգ (ս/ս) |
• Աշխարհի ամենամեծ ցուցադրությունը | ||
1954 | • Հռոմեական արձակուրդներ | Պարգևատրում (ս/ս) |
1955 | Սաբրինա | Պարգևատրում (ս/ս) |
1956 | • Դաջված վարդ | Անվանակարգ (ս/ս) |
• Բռնել գողին | Անվանակարգ (գույն) | |
1957 | Հպարտ և աշխարհիկ | Անվանակարգ (ս/ս) |
Տասը պատվիրան | ||
1958 | • Զվարճալի դեմք | |
1959 | Ֆիլիբուստեր | |
1960 | Կարիերա | Անվանակարգ (ս/ս) |
Հինգ գրիչ | Անվանակարգ (գույն) | |
1961 | Կյանքի ճշմարտություն | |
Մեքսիկացին Հոլիվուդում | Անվանակարգ (գույն) | |
1962 | Մի բուռ հրաշքներ | |
1963 | • Մարդը, ով կրակել է Լիբերտ Վելանսին | Անվանակարգ (ս/ս) |
Իմ գեյշա | Անվանակարգ (գույն) | |
1964 | • Սերը հարմար օտարականի հետ | Անվանակարգ(ս/ս) |
Կանայք և սիրուհիները | Անվանակարգ (ս/ս) | |
Սիրո նոր տեսարան | Անվանակարգ (գույն) | |
1965 | Տան մեջ ապրել չի նշանակում տանը ապրել | Անվանակարգ (ս/ս) |
Այս ինչ ճանապարհ է | ||
1966 | Բարակ թել | Անվանակարգ (ս/ս) |
Դեյզի Քլովերի ներաշխարհը | ||
1967 | Օսկար | Անվանակարգ (գույն) |
1970 | • Քնքուշ Չարիտին | Անվանակարգ |
1971 | Օդանավակայան | Անվանակարգ |
1974 | Խաբեություն | Պարգևատրում |
1976 | Մարդը, ով ուզում էր թագավոր դառնալ | Անվանակարգ |
1978 | • Օդանավակայան 77 | |
1976 | Մարդը, ով ուզում էր թագավոր դառնալ | Անվանակարգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124647308 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://exploringlahistory.com/2016/03/31/the-los-angeles-times-women-of-the-year-award/
- ↑ Independent: Google Doodle celebrates Oscar award winning Hollywood costume designer Edith Head — Throughout her sparkling career she won eight Academy Awards, more than any other woman(անգլ.)
- ↑ Hollywood Walk of Fame: Edith Head
- ↑ BAFTA Awards Search: Edith Head
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիթ Հեդ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Հեդ» հոդվածին։ |
|