Թաիս Արաուժո
Թաիս Արաուժո բրազ.-պորտ.՝ Taís Bianca Gama de Araújo Ramos[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1978[2][1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո[1] |
Կրթություն | Estácio Universities? |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ազգություն | աֆրո-բրազիլացի և սևամորթ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և հաղորդավար |
Ամուսին(ներ) | Լազարո Ռամոս[3] |
Թաիս Արաուժո (պորտ.՝ Taís Bianca Gama de Araújo, նոյեմբերի 25, 1978[2][1], Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո[1]), բրազիլացի դերասանուհի, մոդել և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաիս Արաուժոն ծնվել է միջին հնարավորությունների տեր ընտանիքում։ Հայրը՝ Ադեմիրը, տնտեսագետ է, իսկ մայրը՝ Մերսեդեսը՝ ուսուցչուհի։ Ծնողները կարողացել են ապահովել Թաիսի ուսումը լավ դպրոցում։ 11 տարեկանում դարձել է մոդել, նկարահանվել ամսագրերի և գովազդների համար, 15 տարեկանում որպես դերասանուհի ոչ մեծ դերով առաջնելույթ է ունեցել Ժորժի Ամադուի «Մեծ դարան» վեպի հիման վրա նկարահանված համանուն հեռուստասերիալում։ 17 տարեկանում Թաիսը կասկածում էր շարունակել դերասանական կարիերան, թե գնալ ատամնաբուժություն սովորելու։ Միևնույն ժամանակ նրան հաստատել են «Շիկա դա Սիլվա» պատմական սերիալի գլխավոր դերում, ինչն էլ որոշել է նրա ընտրությունը հօգուտ դերասանական մասնագիտության։ Արաուժոն դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը գլխավոր դեր է խաղացել բրազիլական հեռուստասերիալում, որը հաջողություն է ունեցել շատ երկրներում և նրան ճանաչում բերել Բրազիլիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին «People» ամերիկյան ամսագիրը Արաուժոյին ներառել է 50 ամենագեղեցիկ հայտնիների իր տարեկան վարկանիշում[4]։
1997 թվականին Արաուժոն եկել է Բրազիլիայի Գլոբո գլխավոր հեռուստաալիքում աշխատելու և այդ ժամանակից ի վեր չի լքել այն։ Նկարահանվել է «Դաժան հրեշտակ», «Ուգա Ուգա» և «Երազանքի ափ» սերիալներում[5]։ 2004 թվականին «Մեղքի գույնը» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում, խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականի «Օձեր ու մողեսներ» սերիալի նկարահանման ընթացքում սկսել է հանդիպել իր էկրանային խաղընկեր Լազարո Ռամոսի հետ, որի հետ էլ ավելի ուշ ամուսնացել է։ 2008 թվականին ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի Էշթասիու դի Սա համալսարանի լրագրության ֆակուլտետը, գրել է հոդվածներ Folha de S. Paulo թերթի և Մերի Քլեր ամսագրի համար։ 2006-2009 թվականներին վարել է GNT ալիքի Superbonita նորաձևությանն ու գեղեցկութանը նվիրված ծրագիրը։ Դրանից հետո ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Ֆրանսիա, բայց շուտով, արձագանքելով Մանուելա Կարլուշայի «Ապրել կյանքը» նոր հեռուստասերիալում գլխավոր դերը խաղալու առաջարկին, վերադարձել է հայրենիք։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 9-ին Արաուժոն ամուսնացել է դերասան Լազարո Ռամոսի հետ։ Բրազիլիայում Արաուժոն և Ռամոսը հաճախ համեմատվում են ամերիկյան Բիյոնսեի և Ջեյ Զիի զույգի հետ[6]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի՝ Ժուան Վիսենտե (ծնված 2011 թվականի հունիսի 18-ին), և դուստր՝ Մարիա Անտոնիա (ծնված 2015 թվականի հունվարի 23-ին)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | ս | Մեծ դարան | Tocaia Grande | Բեռնարդա |
1996 | ս | Շիկա դա Սիլվա | Xica da Silva | Շիկա դա Սիլվա |
1997 | ս | Դաժան հրեշտակ | Anjo Mau | Վիվիան դոս Սանտոս Մաչադո |
1998 | ս | Իմ սեր | Meu Bem-Querer | Էդիվանյա |
1998 | ֆ | Երազների ճանապարհին | Caminho dos Sonhos | Անա Կավալկանտե |
2000 | ս | Ուգա Ուգա | Uga Uga | Էմիլինյա |
2001 | ս | Երազանքի ափը | Porto dos Milagres | Սելմինյա |
2002 | ս | Հինգերորդ դժոխք | O Quinto dos Infernos | Լանդարա |
2002 | ս | Մեծ ընտանիք | A Grande Família | Մարիա դա Գրասա |
2003 | ֆ | Գարինչա - միայնակ աստղ | Garrincha - Estrela Solitária | Էլզա Սուարես |
2003 | ս | Կյանքը վիճակախաղ է | La vida es una lotería | Մոնիկա |
2004 | ֆ | Քամու աղջիկները | Filhas do Vento | երիդասարդ Մարիա Ապարեսիդա |
2004 | ս | Մեղքի գույնը | Da Cor do Pecado | Պրետա |
2005 | ս | Ամերիկա | América | Նոսա Սենյորա Ապարեսիդա |
2006 | ֆ | Աշխարհի ամենամեծ սերը | O Maior Amor do Mundo | Լուսիանա |
2006 | ս | Օձեր ու մողեսներ | Cobras & Lagartos | Էլեն |
2008 | ֆ | Ժայռերի պատերազմը | A Guerra dos Rocha | Քերոլ |
2008-2009 | ս | Սիրուհին | A Favorita | Ալիսինյա Ռոզա |
2009-2010 | ս | Ապրել կյանքը | Viver a Vida | Հելենա Թոլեդո |
2012 | ս | Ամբողջ հմայքը | Cheias de Charme | Մարիա դա Պենյա Ֆրագոսո Բարբոսա |
2014 | ս | Բրազիլիայի սերունդը | Geração Brasil | Վերոնիկա Մոնտեյրո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.purepeople.com.br/famosos/tais-araujo_p2632
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.ofuxico.com.br/noticias/tais-araujo-e-lazaro-ramos-se-casam-em-segredo/
- ↑ «Taís Araújo: biografia, fotos, vídeos, notícias» (պորտուգալերեն). iG. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Taís Araújo Biografia». Pure People (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Douglas, Bruce. (2015 թ․ հոկտեմբերի 7). «Brazilian television slowly confronts country's deeply entrenched race issues» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաիս Արաուժո» հոդվածին։ |
|