Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մորգան Thomas Morgan |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1866(1866-09-25)[1][2][3][…] Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[4][1][2][…] (79 տարեկան) Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ բնական մահով |
---|
Գերեզման | Mountain View Cemetery and Mausoleum |
---|
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | էվոլյուցիոնիստ, գենետիկ, կենդանաբան, բժիշկ, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ և կենսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Բրին Մոր քոլեջ[5], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | գենետիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[5], Պապական գիտությունների ակադեմիա[6], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925), Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ջոնս Հոփքինսի համալսարան (1890), Կենտուկիի համալսարան (1886) և Կոլումբիայի համալսարան |
---|
Գիտական աստիճան | գիտության բակալավր (1886) և փիլիսոփայության դոկտոր (1890) |
---|
Տիրապետում է լեզուներին | թայերեն[1] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ջոն Հոուարդ Նորթրոպ, Հերման Ջոզեֆ Մյուլլեր, Chester Ittner Bliss?[7] և Fernandus Payne? |
---|
Հայտնի աշակերտներ | Հերման Ջոզեֆ Մյուլլեր և Alfred Sturtevant? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Lilian Vaughan Morgan? |
---|
Երեխա(ներ) | Isabel Morgan? |
---|
Հայր | Charlton Hunt Morgan? |
---|
Մայր | Ellen Key Howard? |
---|
Ստորագրություն
|
Thomas Hunt Morgan Վիքիպահեստում |
Թոմաս Հանտ Մորգան (անգլ.՝ Thomas Hunt Morgan, սեպտեմբերի 25, 1866(1866-09-25)[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[4][1][2][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կենսաբան, գենետիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային ԳԱ պրեզիդենտ (1927-1931)։
Ավարտել է Կենտուքիի (1886) և Ջ․ Հոփքինսի (1891, Բալթիմոր) համալսարանները։ Եղել է Բրին-Մորի Կանանց կոլեջի (1891-1904) և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի (1904-1928) պրոֆեսոր, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի ղեկավար (1928-1945)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են փորձարարական սաղմնաբանությանը, կենդանիների օրգանիզմի ռեգեներացիայի և սեռի որոշման հարցերին։ 1910 թվականից ուսումնասիրել է մուտացիաների ժառանգումը գենետիկական նոր օբյեկտի՝ դրոզոֆիլ պտղաճանճի մոտ։ Դրա հիման վրա Մորգանը փորձնականորեն հիմնավորել է (աշխատակիցների հետ) ժառանգականության նյութական հիմքի մասին պատկերացումները և վերջնականորեն ապացուցել ու ավարտել ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Մորգանի և նրա աշխատակիցների կողմից հաստատված գենի շղթայակցման և կրոսինգովերի օրինաչափությունները բացահայտեցին Մենդելի օրենքների բջջաբանական մեխանիզմները և խթան հանդիսացան բնական ընտրության տեսության գենետիկական հիմքերի մշակման համար։ Մորգանը նոբելյան մրցանակի դափնեկիր է (1933), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ 1932 թվականից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Allen G. E. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Морган Томас Хант // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Biographical Memoirs of the Royal Society
- ↑ www.pas.va
- ↑ (unspecified title) — doi:10.1085/JGP.9.4.467
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1933 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 252.
- ↑ https://books.google.fr/books?id=_lLqDwAAQBAJ&pg=PA1906&lpg=PA1906
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 48)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|