Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուն (գերմաներեն՝ Thun, ֆր.՝ Thoune), քաղաք Շվեյցարիայի Բեռն կանտոնում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Թուն լճի ափին, ճիշտ այն մասում, որտեղից սկիզբ է առնում Աարե գետը։ Հեռավորությունը Բեռն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր է; Զբաղեցնում է 21,58 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 43 734[3], իսկ նրա շուրջը ձևավորված ագլոմերացիայինը՝ շուրջ 80 հազար[4]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 2 027 մարդ/կմ2։
Քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, ճշգրիտ գործիքների, ռազմամթերքի, սննդի արտադրությունը, հրատարակչական գործը։ Թունում է գտնվում Շվեյցարիայի ամենամեծ զինվորական կայազորը։
Պաշտոնական լեզուն գերմաներենի շվեյցարական տարբերակն է, սակայն քաղաքում առավել գործածվողը ալեմանյան գերմաներենի տեղական խոսվածքն է։
Քաղաքի անվանումը առաջացել է կելտական dunum բառից, որը նշանակում է ամրացված բլուր կամ պարզապես ամրոց։ Թունի ներկայիս տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել մեր թվականությունից առնվազն երկուսուկես հազար տարի առաջ։ Մեր թվականության 1152 թվականից այստեղ իշխել են Ցահրինգենները։ Ազնվականական այդ տոհմի ներկայացուցիչներից Բերտոլդ V-ը մերձակա միջնաբերդում դղյակ է կառուցել։
Հետագայում բնակավայրը վաճառվել է Բեռնին և դարձել դատական պաշտոնյաների նստավայր։
- Պետեր Մաուրեր (ծնվ. 1956) - 2012 թվականից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ
- Շտեֆան Հաենի (ծնվ. 1958) - նկարիչ, դետեկտիվ վեպերի հեղինակ
- Ռեգուլա Ռիթց (ծնվ. 1962) - քաղաքական գործիչ, հասարակագետ, պատմաբան[5]
- Ֆիլիպ Ֆանկհաուզեր (ծնվ. 1964) - բլյուզ ոճի երաժիշտ և երգերի հեղինակ
- Սանդրա Մոզեր (ծնվ. 1969) - կինոյի և թատրոնի դերասանուհի[6]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[8].
Բնակչության վերաբ. պատմական տվյալներ[8]
|
Տարին
|
Ընդ.
|
Գերմ.
|
Իտալ.
|
Բողոք.
|
Կաթոլ.
|
Այլ
|
Հրեա
|
Մուսուլմ.
|
Կրոնը չնշած
|
Շվեյցար.
|
Ոչ շվեյցար.
|
Beginning 15th century
|
ca. 1400 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1764
|
1,414 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1798
|
1,566 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1818
|
1,936 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1836
|
2,646 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1850
|
6,019 |
|
|
5,897 |
121 |
1 |
|
|
|
5,866 |
153
|
1870
|
7,290 |
|
|
7,076 |
236 |
6 |
|
|
|
7,034 |
284
|
1888
|
8,286 |
8,154 |
13 |
8,038 |
233 |
15 |
4 |
|
|
8,007 |
279
|
1900
|
10,213 |
9,951 |
55 |
9,762 |
417 |
34 |
26 |
|
|
9,904 |
309
|
1910
|
12,173 |
11,805 |
107 |
11,540 |
537 |
96 |
27 |
|
|
11,693 |
480
|
1930
|
16,524 |
15,979 |
114 |
15,372 |
968 |
184 |
35 |
|
|
16,060 |
464
|
1950
|
24,157 |
23,105 |
273 |
21,774 |
2,150 |
233 |
34 |
|
|
23,667 |
490
|
1970
|
36,523 |
33,566 |
1,663 |
30,825 |
5,325 |
373 |
22 |
16 |
178 |
33,662 |
2,861
|
1990
|
38,211 |
34,944 |
895 |
29,426 |
5,314 |
3,471 |
22 |
307 |
1,093 |
34,932 |
3,279
|
2000
|
40,377 |
36,551 |
728 |
28,120 |
5,852 |
6,405 |
17 |
1,365 |
2,765 |
35,315 |
5,062
|
- Anna Bähler, Anita Egli, Thomas Brodbeck, Gerrendina Gerber-Visser, Christian Lüthi, Katharina Moser, Andrea Schüpbach, Philipp Stämpfli: Thuner Stadtgeschichte 1798-2018, Thun 2018