[go: nahoru, domu]

Jump to content

Աբոլիցիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
XVIII դարի պաստառ՝ առագաստանավով ստրուկների տեղափոխման գծապատկերով

Աբոլիցիոնիզմ[1] (անգլ.՝ abolitionism), սևամորթների ստրկությունը վերացնելու շարժում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում XVIII-XIX դարերում։

Շարժումը ծագել է ԱՄՆ-ում, 1775 թ.-ին և ծավալվել հատկապես «Ստրկության դեմ պայքարի ամերիկյան ընկերության» ստեղծվելուց (1833 թ.) հետո։ Շարժմանը մասնակցել են ֆերմերներ, բանվորներ, մտավորականներ, սևամորթ շարժման գործիչներ, բուրժուազիայի ներկայացուցիչներ։

Աբոլիցիոնիզմին դեմ էին ԱՄՆ-ի հարավային նահանգների ստրկատեր-պլանտատորները ու տնտեսապես նրանց հետ կապված բուրժուական տարրերը։

Աբոլիցիոնիզմն ուներ երկու հոսանք՝ չափավոր ազատամիտներն ընդունում էին պայքարի տակ սոսկ բարոյական միջոցները, իսկ արմատականները կոչ էին անում զենքի դիմել։ Տեղի ունեցան մի շարք հակաստրկատիրական ապստամբություններ (1800, 1831, 1859 թթ.)։

Աբոլիցիոնիզմը դարձավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի (1861-1865 թթ.) նախապատրաստման գաղափարական հիմք և նպաստեց ստրկության ոչնչացմանը։ Այդ գործում մեծ դեր խաղաց ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

1948 թվականին ՄԱԿ-ը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ըստ որի՝

- Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ, ստրկության և ստրուկների վաճառքի ցանկացած ձև պետք է արգելվի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Համբարձում Ա. Գրիգորյան (1982). Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան. Երևան: Լույս. էջ 5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբոլիցիոնիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 31