Ալբիցիա լենքորանյան
Ալբիցիա լենքորանյան | |
Ալբիցիա լենքորանյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Միմոզայիններ (Mimosoideae) |
Տրիբա | Ingeae |
Ցեղ | Ալբիցիա (Albizia) |
Տեսակ | Ալբիցիա լենքորանյան (A. julibrissin) |
Միջազգային անվանում | |
Albizia julibrissin |
Ալբիցիա լենքորանյան (լատին․՝ Albizia julibrissin), լոբազգիների[1] ընտանիքի բույս։
Բուսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենքորանյան ալբիցիան միջին աճողականությամբ տերևաթափ ծառ է՝ մինչև 10-15 մ բարձրությամբ, որպես կանոն, հովանոցաձև սաղարթով։ Տերևադասավորությունը հերթադիր է, տերևները՝ կենտ փետրաձև։
Ծաղկում է հունիսից-օգոստոս, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծառերը աճում են արագ, ապրում 50-100 տարի։
Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են Թալիշում, Հյուսիսային Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Մեր հանրապետություն ներմուծվել է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում է պտղաբերում է։
Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։
Բուսաբանական այգում 1200 մ բարձրության վրա ցրտահարվում են։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց բարձր գեղազարդություն ունի, հեռանկարային է հանրապետության ցածրադիր վայրերի կանաչապատման համար։ Մեղրատու է։ Լենքորանյան ալբիցիան տարածված է մշակության մեջ։ Լուսասեր է ջերմասեր, պահանջկոտ չեն հողի բերիության նկատմամաբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Альбиция ленкоранская: информация на сайте GRIN
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Деревья и кустарники СССР / П.И. Лапин. — М.: «Мысль», 1966. — С. 423. — 637 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալբիցիա լենքորանյան USDA NRCS կայքում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- «Ալբիցիա Albizzia». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- Albizia julibrissin List of Chemicals (Dr. Duke's Databases) Արխիվացված 2004-11-18 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիցիա լենքորանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիցիա լենքորանյան» հոդվածին։ |
|