Ալֆրեդ Բան
Ալֆրեդ Բան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1796[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1860[1] (64 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի տնօրեն, ռեժիսոր և լիբրետիստ |
Ամուսին | Մարգարետ Ագնես Բան |
Ալֆրեդ Բան (ապրիլի 8, 1796[1][2] - դեկտեմբերի 20, 1860[1]), անգլիացի թատերական մենեջեր։
1819 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարգարետ Ագնես Բանի (ծնյալ Սոմերվիլ) հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1823 թվականին Բանը նշանակվել է Լոնդոնի Դյուրի Լեյն թատրոնի բեմադրիչ մենեջեր։ 1826 թվականին նա ղեկավարել է Բիրմինգհեմում գտնվող Արքայական թատրոնը, իսկ 1833 թվականին ստանձնել է Լոնդոնի Դյուրի Լեյն և Քովենթ Գարդեն թատրոնների համատեղ կառավարումը։ Նրա այս նախաձեռնությունը հանդիպել է ուժեղ դիմադրության։ Արտոնագրային թատրոնների վերացման մասին օրինագիծ է ընդունվել Միացյալ Թագավորության համայնքների պալատում, սակայն Բանի խնդրանքով Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն չեղարկել է։ Նա դժվարություններ է ունեցել նախ իր թատերախմբի, ապա թագավորական արքունիքի կառավարչի հետ և ստիպված էր դիմակայել մյուս թատրոնների խիստ մրցակցությանը[3]։
Ուիլյամ Չարլզ Մաքրեդի հետ երկարատև վիճաբանությունը հանգեցրել է կատակերգուի կողմից մենեջերին վիրավորելուն։ Մաքրեդիի խոսքերով, նա ներս է մտել դռնից «մոտենալով նրան, երբ նա նստած էր սեղանի մյուս կողմում և ցանկացել է կանգնել, ես ձեռքիս ետնամասով ապտակեցի նրա դեմքին։ Ես չէի լսում, թե նա ինչ էր ասում, բայց որքան կարող էի ուժեղ հարվածեցի նրան բռունցքովս, իսկ նա կարողացավ բռնել ինձ ու կծել ձախ ձեռքիս ճկույթը»[4]։
Բանը նաև վիճաբանել է որպես «Շվեդական սոխակ» հայտնի օպերայի երգչուհի Ջեննի Լինդի հետ՝ վերջինիս պայմանագրի շուրջ։ Ըստ Լինդի կենսագիրներ Հենրի Սքոթ Հոլլանդի և Ու. Ս. Ռոքստրոյի՝ երգչուհին «այնքան էր տառապել տուգանքներից, դատական հայցերից և այն խայտառակությունից, որով տիկին Բանը սպառնացել էր նրան, որ նրա սիրելի և ամենահուսալի ընկերներն անգամ չեն կարողացել համոզել նրան ընդունել անգլիական թատրոնում աշխատելու ցանկացած հրավեր, ոչ մի պայմանով կամ ոչ մի հանգամանքում»[5]։ Բանն այս հակասությանն անդրադարձել է «Դատական գործ ընդդեմ Լինդի» աշխատության մեջ։
1840 թվականին Բանը սնանկ է ճանաչվել, բայց շարունակել է ղեկավարել Դուրեյ Լեյնը և Սուրեյ թատրոնը մինչև 1848 թվականը, հիսուներկու տարեկան հասակը[3]։
Գեղարվեստորեն, անգլիական թատրոնների նրա ղեկավարումը խիստ հաջողված էր։ Ժամանակի գրեթե յուրաքանչյուր առաջատար անգլիացի դերասան խաղացել է նրա ղեկավարության ներքո, և նա փորձ է արել հիմնել անգլիական օպերան՝ բեմադրելով Մայքլ Ուիլյամ Բալֆի գլխավոր գործերը։ Նա գրելու շնորհ է ունեցել, և այդ օպերաների լիբրետոների մեծ մասը թարգմանել է հենց ինքը։ «Բեմի վրա՝ վարագույրից առաջ և հետ» (1840, 3 հատոր) աշխատության մեջ նա մանրամասնորեն պատմել է իր ղեկավարության փորձի մասին[3]։
Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի բեմադրության մեջ գլխավոր հերոս Լեոպոլդ Բլումը Բանի գրած խոսքերի մասին հակիրճ (և ոչ ամբողջովին) ասել է.«Ում ժպիտն է յուրաքանչյուր գործողությունն այսքան լցնում»։ Ուիլյամ Վինսենթ Ուոլասի «Մարիտանա» օպերայի սրա բնօրինակը հնչում է այսպես. «Ում ժպիտն է յուրաքանչյուր գործողությունը լցնում ճշմարտացիությամբ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Bunn, Alfred». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 4 (11th ed.). Cambridge University Press. էջ 799. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Macready, William Charles (1912). The Diaries of William Charles Macready, 1833-1851. New York: G. P. Putnam’s Sons. էջեր 380.
- ↑ Holland, Henry Scott (1891). Memoir of Madame Jenny Lind-Goldschmidt. London: John Murray. էջեր 429.
|