Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկով
Անդրեյ Մարկով Андрей Марков |
---|
|
Ծնվել է | հունիսի 2 (14), 1856 Ռյազան, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահացել է | հուլիսի 20, 1922(1922-07-20)[1][2][3] (66 տարեկան) Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1] |
---|
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, վիճակագրագետ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | հավանականությունների տեսություն, մաթեմատիկական անալիզ, թվերի տեսություն, մաթեմատիկա[4], Պատահական պրոցես[4] և Մարկովյան պրոցեսներ[4] |
---|
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան[5] |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6][7] |
---|
Գիտական ղեկավար | Պաֆնուտի Չեբիշև[8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Աբրամ Սամոյլովիչ Բեզիկովիչ[5], Ալեքսանդր Ֆրիդման[5], Նիկոլայ Գյունտեր[5], Վենիամին Կագան[5], Յակով Տամարկին[5], Յակով Ուսպենսկի[5], Գեորգի Վորոնոյ[5] և Իվան Վինոգրադով[2] |
---|
Պարգևներ | և |
---|
Երեխա(ներ) | Անդրեյ Մարկով |
---|
Andrey Markov Վիքիպահեստում |
Անդրեյ Անդրեևիչ Մարկով (ռուս.՝ Андрей Андреевич Марков, հունիսի 2 (14), 1856, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 20, 1922(1922-07-20)[1][2][3], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս մաթեմատիկոս։ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1890)։ 1886 թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878)։ Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթեմատիկական անալիզին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880 թվական) տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովն ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովն զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Марков Андрей Андреевич (русский математик) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 379.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։
|