[go: nahoru, domu]

Jump to content

Ասսասիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասսասիններ, XIXIII-րդ դդ. առանձին իսմայիլականնիզարիական պետության կրոնա–ռազմական կազմավորման անդամներ։ Նրանք հիմնված էին ժամանակակից Իրանի և Սիրիայի լեռներում: Իրենց նպատակներին հասնելու համար շիա իսլամի իսմայիլական ճյուղի շարժման մոլեռանդ ներկայացուցիչները գործել են գաղտնի՝ խուսափելով բացահայտ հակամարտություններից՝ դրանով իսկ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով իրենց ժամանակի քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին՝ սուննիական Սելջուկյան սուլթանությանը:

Անվան ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրիական իսմայիլականների Մասյաֆ ամրոցը մեր օրերում

XII դարի սկզբից գրավոր աղբյուրներում հաշիշ բառը օգտագործել են նիզարիտներին հիշատակելու համար։ Այդ ժամանակաշրջանին են իսմայիլականների երկու ճյուղերի՝ նիզարիտների և ֆաթիմյան Եգիպտոսի մուստալիատների կոնֆլիկտի սրումը։ Ֆաթիմիդյան ալ—Ամիռ խալիֆը 1122 թվականին իր ստեղծագործություններից մեկում սիրիական նազարիտները առաջին անգամ կրել են հաշիշ անվանումը։ Տերմինը նույնպես օգտագործվել է սելջուկների Նուսռատ ալ—ֆատռա ժամանակագրությունում 1183 թվականին, ինչպես նաև պատմաբաններ Աբու Շամի(1267 մահ․) և Իբն Մույասառի (1278 մահ․) աշխատություններում ։ Ալամուտական ժամանակաշրջանի պարսկական նազիրիտները նաև անվանվել են հաշիշ՝ զայդիտների ստեղծագործություններում ։ Բոլոր թվարկված աղբյուրներում չկան մեղադրանքներ նազիրիտների կողմից հաշիշ օգտագործելու մասին[1]։

XII դարի սկզբին եղել է առաջին բախումը նազիրիտների և խաչակիրների միջև ։ Այդ ժամանակ սիրիական նազիրիտների ղեկավարն էր Ռաշիդ ադ–Դինա Սիենանը (1163-1193) ։ Արևմտյան պատմիչների և ճանապարհորդների ստեղծագործություններում հանդիպում է ասսասիններ տերմինը՝ որն ծագել է հաշիշ բառից ։ Ենթադրվում է որ նաև ծագել է արաբական խասանիուն բառից, որը նշանակում է խասանտիներ ։ Խասանտիներ էին անվանում Հասան իբն Սաբբախի հետևորդներին[2].

Ընդհանուր նիզարիտների պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդի մահից հետո, բարձրացավ այն հարցը, թե ով կդառնա մուսուլմանական համայնքի ղեկավարը ։ Իսկ այդ ժամանակաշրջանում դա նշանակում էր լինել շատ մեծ ու հզոր պետության ղեկավարը ։ Այդ պատճառով իսլամական ումման ենթարկվեց երկու իրար դեմ պատերազմող ճամբարների պառակտման ։ Դրանք էին սունիները, իսլամի ուղղափառ ուղղության հետևորդները և շիաննիները ։

Մուսուլմանների մի մասը հանդես է եկել այն բանի համար, որ իշխանությունը պետք է պատկանի միայն Մուհամմեդ մարգարեի իրական ժառանգներին ։ Այսինքն ՝ Ալի իբն Աբու Թալիբի իրական ժառանգներն, որի խորթ եղբայր մարգարեն ամուսնացած էր Մուհամեդի սիրելի դստեր ՝ Ֆաթիմայի հետ ։ Նրանց կարծիքով սերտ կապերը մարգարե Մուհամմեդի հետսերունդներից Ալիին դարձնում էր միակ արժանի իսլամական պետության ղեկավաը ։ Այստեղից էլ ծագել է շիանների անվանումը «շի՝ատ Ալին » («Ալիի կուսակցություն »)։

Փոքրամասնությունն կազմող շիթերը հաճախ հալածանքների են ենթարկվել մեծամասնություննը իշխող սունիների կողմից ։ Դրա պատճառով նրանք հաճախ թաքնվում էին ։ Ցնծված շիաների համայնքները իրարից մեկուսացված էին ։ Շփումները ձեռք էին բերվում մեծ դժվարություններով , լինում էին նաև դեպքեր որ կապվածեր լինում կյանքի հետ ։ Հաճախ անհատական համայնքների անդամները գտնվելով մոտակա շրջաններում , չէին մտածում շիանների հետ հարևանալու մասին ։ Քանի որ շիանների պրակտիկան իրենց թույլ է տվել թաքցնել իրենց իրական հայացքները[3]։ Հավանական է, որ նրանց մեծ մասի տարօրինակությունը բացատրվում է նրանց դարավոր մեկուսացմամբ և փակվածությամբ։ Որն երբեմն ծայրահեղ ծիծաղելի է ։

Շիատների խոսքերով նրանք եղել են իմամիտներ , որոնք մտածում էին որ վաղ թե ուշ պետք է աշխարհը ղեկավարի անմիջական չորրորդ ժառանագորդ խալիֆա Ալին։ Իմամիտները հավատում էին որ մի օր հարություն կառնի նրանց մոռացված օրենքներից մեկը, որը կվերականգնի ոտնահարված սունիների արդարությունը ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дафтари Ф. Краткая история исма'илизма: Традиции мусульманской общины / Пер. с англ. Л.Р. Додыхудоевой, Л.Н. Додхудоевой. — М.: ООО «Издательство АСТ»: «Ладомир». — (Историческая библиотека). — 4000 экз. — ISBN 5-17-021160-0
  2. Петрушевский И. П. Ислам в Иране в VII—XV вв (Курс лекций). — М.: Издательство Ленинградского университета, 1966. — С. 298.
  3. Здесь речь идет о распространенной у шиитов практике, называемой «такыйя». Её принцип заключался в том, что внешне необходимо придерживаться взглядов окружающего тебя общества, но, на самом деле, полное доверие и подчинение необходимо выражать только своему лидеру.