Ավագ Բադալյան
Ավագ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Տող, Շուշիի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1949) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Ավագ Առաքելի Բադալյան (1920, Տող, Շուշիի գավառ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավագ Բադալյանը ծնվել է 1920 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի Տող գյուղում։ 1939 թվականին ավարտել է Տողի միջնակարգ դպրոցը և ընդունվել Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ու կենսաբանության ֆակուլտետը։ Դեռ երկրորդ կուրսը չփոխադրված՝ զորակոչվել է բանակ[1]։
1942 թվականի սկզբին Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքից նրանց զորամասը մեկնել է ռազմաճակատ։ Գերմանացիների դեմ մարտի մեջ է մտել Ստարայա Ռուսա քաղաքի շրջանում։ Մարտերից մեկում Ավագը վիրավորվել է, զրկվել է ձախ ձեռքից, վիրավորվել է նաև աջ ձեռքը։ Վեց ամիս բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
Զորացրվելուց հետո Բադալյանն անցել է մանկավարժական աշխատանքի։ Դպրոցում աշխատել է որպես զինղեկ, միաժամանակ պարապմունքներ է վարել զորակոչիկների պատրաստման ենթաշրջանային դասընթացներում։ 1944-1949 թվականներին Բադալյանը սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում և ավարտելուց հետո մեկնել է ծննդավայրի դպրոցը, դասավանդել աշխարհագրություն։ Այնուհետև աշխատել է Մեծ Թաղլարի դպրոցում։ 1951 թվականին Բադալյանը տեղափոխվել է Հայկական ԽՍՀ Արարատի շրջան և աշխատել է Արարատ քաղաքի միջնակարգ դպրոցներում։ 1964-1965 ուսումնական տարվանից Բադալյանը եղել է Արարատի № 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչը[1]։
Գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերում քաջություն ցուցաբերելու համար Բադալյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով և մեդալներով։ Բադալյանն ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան