Արի Էմանուել
Արի Էմանուել | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մաքալիսթեր քոլեջ |
Մասնագիտություն | գործարար և literary agent |
Աշխատավայր | Endeavor Talent Agency? և Endeavor Group Holdings, Inc.? |
Ամուսին | Sarah Staudinger?[1] |
Ծնողներ | հայր՝ Benjamin Emanuel? |
Ari Emanuel Վիքիպահեստում |
Արիել Զև Էմանուել (անգլ.՝ Ariel Zev Emanuel, մարտի 29, 1961, Չիկագո), ամերիկացի գործարար, Endeavor զվարճանքի և լրատվամիջոցների գործակալության ընկերության գործադիր տնօրեն, որին պատկանում է UFC-ն։ Նա Endeavor Talent Agency-ի համահիմնադիրն է և կարևոր դեր է խաղացել 2009 թվականի հունիսին Ուիլյամ Մորիս գործակալության հետ իր միաձուլման կազմակերպման գործում։
Իր կարիերայի տարիների ընթացքում Արի Էմանուելը ներկայացրել է հոլիվուդյան այնպիսի հայտնի մարդկանց հետաքրքրություններ, ինչպիսիք են Մայքլ Մուրը, Մարտին Սկորսեզեն, Փոլ Թոմաս Անդերսոնը, Մարկ Ուոլբերգը, Լարի Դեյվիդը, Ջուդ Լոուն, Սթիվ Բուշեմին, Քրիս Ռոքը և այլոք։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չիկագոյում՝ հրեաների ընտանիքում[2], մեծացել է Իլինոյս նահանգի Ուիլմեթ քաղաքում։ Էմանուելը Չիկագոյի նախկին քաղաքապետ Ռահմ Էմանուելի, ամերիկացի ուռուցքաբան Եզեկիել Էմանուելի եղբայրն է, հետո որդեգրվել է նրանց քույրը՝ Շոշանա Էմանուելը։ Նրա հայրը՝ Երուսաղեմում ծնված դոկտոր Բենջամին Մ. Էմանուելը մանկաբույժ է, որը 1930-1940-ական թվականներին Պաղեստինում գործող Իրգունի՝ սիոնիստական ռազմականացված խմբի, ակտիվ անդամ է հանդիսացել[3]։ Նրա մայրը՝ Մարշա Էմանուելը (ի ծնե Սմուլևից), քաղաքացիական իրավունքների ակտիվիստ է եղել և ժամանակին Չիկագոյի տարածքում գտնվող ռոքնռոլ ակումբի սեփականատեր[4]։ Երրորդ դասարանում նրա մոտ հայտնաբերվել է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ և դիսլեքսիա[5]։ Դպրոցից զատ՝ մայրը շատ ժամեր է հատկացրել՝ օգնելով նրան սովորել կարդալ։ Նա վարձել է կրկնուսույցներ և մասնավոր դաստիարակներ՝ տանը ընթերցանության մասնավոր դասեր տալու համար[4]։
1996 թվականին Էմանուելը ամուսնացել է Սառա Հարդվիկ Ադդինգթոնի հետ, նրանք ունեն երեք որդի[4]։ 20 տարի ամուսնական կյանքից հետո Էմանուելը ամուսնալուծության հայտ է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարանումէ՝ մեջբերելով «անհաշտելի տարաձայնություններ»[6]։ 2022 թվականի մայիսին նա ամուսնացել է Լոս Անջելեսի STAUD ապրանքանիշի հիմնադիր և մոդելավորող Սառա Շտաուդինգերի հետ[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Endeavor-ի հիմնադրումը, Էմմանուելը եղել է InterTalent-ի գործընկեր և ICM Partners-ի (ICM) ավագ գործակալ։
Էմմանուելը հանդիսանում է Հոլլիվուդի հզոր և ազդեցիկ խաղացողներից[8]։ Էմանուել և Պատրիկ Ուայթսելները՝ WME-ի գլխավոր գործադիր տնօրենները, ընդգրկվել են են Fortune ամսագրի «Տարվա բիզնես տղամարդկանց» ցուցակում[9]։ 2013 թվականի մայիսին Էմանուելի մասին մի հոդվածում Fortune-ը նրան անվանել է «Համախմբվող զվարճանքի բիզնեսի ամենահզոր զենքերից մեկը»[10]։
Էմանուելի հարաբերությունները իր հաճախորդների հետ, ինչպես նաև արդյունաբերության մեջ նրա հեղինակությունը տարիների ընթացքում հանգեցրել են նրան, որ նրա անունը ծաղրուծանակի է ենթարկվել, նրան նաև ծաղրել են՝ Բոբ Օդենքըրքի կերպար Սթիվի Գրանտը «Լարի Սանդերսի շոուն» ֆիլմում և Արի Գոլդը, որին մարմնավորել է Ջերեմի Պիվենը HBO-ի «Գեղեցիկ տղամարդիկ» հեռուստաշոուում[11]։ Էմանուելը 2011 թվականին Շոն Փարքերի և Օլիվեր Լաքեթի հետ համատեղ հիմնադրել է TheAudience-ը[12]։
2007 թվականի սեպտեմբերից Էմմանուելը հանդիսանում է Live Nation Entertainment-ի տնօրենների խորհրդի անդամ[13].
Endeavor-ը հանրային է դարձել 2021 թվականին և Էմանուելին պատկանում է մոտ 480 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմս՝ ըստ Bloomberg-ի[14]։
Նա և Պատրիկ Ուայթսելը նաև IMG-ի՝ սպորտի, իրադարձությունների և կադրերի կառավարման համաշխարհային ընկերության համագործադիր տնօրեններն են, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[15]:։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.vogue.com/slideshow/ari-emanuel-and-sarah-staudinger-st-tropez-wedding
- ↑ The Jewish Daily Forward: «Pope Francis Invites Hollywood biggest jews to Vatican» by Rachel X. Landes August 6, 2015
- ↑ «Profile: Rahm Emanuel». BBC News. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Bumiller, Elisabeth (1997 թ․ հունիսի 15). «The Brothers Emanuel». The New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Ari Emanuel, Co-Chief Executive of William Morris Endeavor Entertainment». Yale Dyslexia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Staff, TheBlast (2018 թ․ նոյեմբերի 30). «Hollywood Super Agent Ari Emanuel Files for Divorce From Longtime Wife». The Blast (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Macon, Alexandra (2022 թ․ հունիսի 16). «Inside Ari Emanuel and Sarah Staudinger's St. Tropez Wedding». Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Ari Emanuel: 21st century Hollywood mogul». The Independent. London. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Garrahan, Matthew (2011 թ․ դեկտեմբերի 6). «Rewriting the Hollywood script». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Lashinsky, Adam (2013 թ․ մայիսի 23). «Hi, It's Ari @#$%ing Emanuel, and I plan to shake up Hollywood». Fortune. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Horn, John (2006 թ․ հունիսի 28). «A Green Light for 'Aqua'?». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «TheAudience: A Stealthy, Celeb-Driven Startup Co-founded By Sean Parker, Ari Emanuel & Oliver Luckett». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Leaders Archive». Live Nation Entertainment (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Hollywood Super-Agent Emanuel Cashes In With Endeavor Group IPO». Bloomberg.com (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Ari Emanuel finally took Endeavor public. Now what?». Los Angeles Times (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.