Բարսեղ Շահպազ
Բարսեղ Շահպազ | |
---|---|
Ծնվել է | հունիս 1883 |
Մահացել է | 1915 |
Մասնագիտություն | խմբագիր և հասարակական գործիչ |
Բարսեղ Շահպազ (հունիս 1883 - 1915), հայ խմբագիր և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսեղ Շահպազն ուսումը ստացել է Բոյաջըքյոյի կենտրոնական վարժարանում և շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Այնտեղ երկու տարի մնալով մերձեցել է և Ավետիս Ահարոնյանի այցելություններից մեկի առիթով մաս է կազմել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։ Վերադառնալով Պոլիս՝ Միքայել Շամտանջյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» թերթը։ 1903 թվականին Մաղաքիա Օրմանյանի դեմ կատարված մահափորձի հետևանքով, երբ ձերբակալվեցին հայ երիտասարդներ, Շահպազը փախել է Եգիպտոս, որտեղ 5 տարի զբաղվել է առևտրով[1]։
Ալեքսանդրիայում հրատարակել է «Կրակ» թերթը (2 համար), «Այլասիրություն և եսասիրություն» գրքույկը, «Մտրակ» կիսամյան և «Հաչյուններ» թռուցիկը։ Սահմանադրության հաստատումից հետո վերադարձել է Պոլիս և հասարակական գործերով ուղևորվել ներքին գավառներ։ Նույն պատասխանատվությամբ մեկնել է Բուլղարիա, այնուհետև՝ Եգիպտոս, որտեղ 1912 թվականին ամուսնացել է և իրավագիտություն սովորելու նպատակով մեկնել է Փարիզ։ Միքայէլ Վարանդյանի հետ հրատարակել է «Պրո Արմենիա» երկշաբաթաթերթը և աշխատակցել է «Հայրենիք» և «Հորիզոն» թերթերին։ Փաստաբանական կրթությունը դեռևս չավարտած, Վիկտոր Բերարը Շահպազին աշխատանք է վստահել, և այդ պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նա վերադարձել է Պոլիս[1]։
Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Յուշարձան Ապրիլ տասնըմէկի - 17. ԲԱՐՍԵՂ ՇԱՀՊԱԶ». digilib.aua.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Հայոց ցեղասպանության զոհերը․ Հովաննիսյան Հակոբ, Ֆերուխան Բարունակ, Տիրացույան Գևորգ, Փաշայան Կարապետ, Շահպազ Բարսեղ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թէոդիկ, Յուշարձան ապրիլ տասնմէկ, Կ․ Պոլիս, 1919, «Արզուման» հրատարակչատուն Արխիվացված 2020-07-04 Wayback Machine
- Գառնիկ Ստեփանեան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, Ե., «Խորհրդային գրող», 1990, էջ 164։