Բիսկվիթ
Արտաքին տեսք
Prinzregententorte?, Frankfurter Kranz?, Օպերա և Դոբոշ | |
---|---|
Ենթատեսակ | foam cake? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Հիմնական | ալյուր |
Sponge cakes Վիքիպահեստում |
Բիսկվիթ (ֆր.՝ biscuit, իտալ.՝ biscotto՝ կրկնակի թխած[1]), խմոր և «հաց»՝ պատրաստված ալյուրից, շաքարավազից և ձվից։ Անգլալեզու երկրներում «բիսկվիթ» տերմինն օգտագործվում է որպես այլ հրուշակեղենի անվանում։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիսկվիթի պատրաստման մի քանի տարբերակներ կան.
- 5 ձուն խառնում ենք կես բաժակ շաքարավազի և ալյուրի հետ։ Ձուն խառնել շաքարավազի հետ մինչև խառնուրդը 2.5-3 անգամ մեծանա։ Հետո լցնել ալյուր և արագ խառնել։ Խառնուրդը լցնել պատրաստման տարրայի մեջ՝ դրա 0.75 ծավալում։ Տարրայի հատակին և պատերին նախապես քսել կարագ կամ դրանք ծածկել թղթով։ Տարրան դնել վառարանում՝ 180—200°С ջերմաստիճանի տակ։ Ստացված բիսկվիթը ամենակարևոր բաղադրիչն է տորթերի և աղանդերների համար։ Այս տարբերակը տանը պատրաստելու համար ամենահարմար մեթոդն է։
- Ամենալավ որակով (ավելի փափուկ) բիսկվիթ ստանալու համար հարկավոր է ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցներից և մանրակրկիտ խառնել շաքարավազով կամ շաքարի փոշով՝ մինչև խառնուրդի ծավալի 2 անգամ մեծանալը։ Հետո ավելացնել ալյուր, լավ հարել և ավելացնել առանձին հարված, փրփրած սպիտակուցները։
- Գոյություն ունի բիսկվիթի «բուսական» տարբերակը, որում ձվերը փոխարինվում են օսլայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стандарт отрасли. Торты и пирожные. Технические условия. N ОСТ 10-060-95 (утв. Департаментом пищевой и перерабатывающей промышленности Минсельхозпрода РФ от 30 марта 1995 г.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսկվիթ» հոդվածին։ |
|