Բոբ Քրեյն
Բոբ Քրեյն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1928[1][2] |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Մահացել է | հունիսի 29, 1978[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Կրթություն | Stamford High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, դիջեյ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Sigrid Valdis? |
bobcrane.com | |
Ռոբերտ Էդվարդ Քրեյն (անգլ.՝ Robert Edward Crane, հուլիսի 13, 1928[1][2], Ուոթերբերի - հունիսի 29, 1978[1][2], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռադիոհաղորդավար և դիջեյ։
Քրեյնը իր կարիերան սկսեց որպես ռադիոհաղորդավար՝ աշխատելով Նյու Յորքում, Կոնեկտիկուտում և ի վերջո, Լոս Անջելեսում, որտեղ նա վարում էր հանրահայտ առավոտյան շոուն KNX կայանում։ 1960-ականների վերջին նա տեղափոխվեց հեռուստատեսություն՝ ստանալով դեր «Դոննա Ռիդի շոու» սիթքոմում (1963-1965), և շուտով դարձավ «Հոգանի հերոսները» (1965-1971) սերիալի գլխավոր աստղը։ Եթեր հեռարձակվելով NBC հեռուստաալիքով վեց եթերաշրջան շարունակ այն Քրեյնին բերեց Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ երկու անվանակարգերում։
«Հոգանի հերոսները» ֆիլմի ավարտից հետո Քրեյնի կարիերան սկսեց անկում ապրել, ինչի արդյունքում նա սկսեց ելույթներ ունենալ երեկոյան թատրոն-ռեստորաններում։ 1975 թվականին Քրեյնը վերադառնում է հեռուստատեսություն՝ վարելով «Բոբ Քրեյնի շոու» սիթքոմը, սակայն ցածր ռեյթինգի պատճառով շոուն փակվում է առաջին եթերաշրջանից հետո։
1978 թվականի հունիսի 29-ին Քրեյնի մարմինը, որին ծեծելով սպանել էին, գտան Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի նրա բնակարանում, որտեղ նա ապրում էր «Սկսնակի հաջողությունը» թատերական ներկայացման հյուրախաղերի ժամանակ։ Քննիչներին չհաջողվեց պարզել զենքի տեսակը, սակայն առաջ քաշեցին վարկած, որ նրան սպանել են եռոտանու օգնությամբ։ Քրեյնի սպանությունից անմիջապես հետո բացահայտվեցին նրա անձնական կյանքի և սեռական կախվածության մասին մանրամասները, ինչպես նաև տեղեկություններ, որ Քրեյնը, կանանցից գաղտնի նկարահանել է նրանց սեռական հարաբերության ժամանակ, որում նրան օգնել է իր ընկերը՝ Ջոն Հենրի Քարփենթերը։ Քրեյնը և Քարփենթերը այն ժամանակ աշխատում էին Սոնի ընկերությունում, որպես մենեջեր, նրանք ծանոթացել էին «Հոգանի հերոսները» սերիալի նկարահանման հրապարակում և շուտով ընկերացել։ Նրանք ծանոթանում էին կանանց հետ և միասին ձայնագրում խմբակային սեռական ակտեր իրենց և այդ կանանց մասնակցությամբ։ «Հոգանի հերոսները» սերիալի ավարտից հետո Քարփենթերը սկսեց պլանավորել իր գործուղումները այնպես, որ դրանք համընկնեն Քրեյնի շրջագայությունների հետ[3]։
Քրեյնի Սքոթսեդեյլի բնակարանից հայտնաբերված ձայներիզները ոստիկաններին ստիպում են կասկածել Քարփենթերին, ով նոր էր վերադարձել Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից, որտեղ դրա նախորդ օրը ժամանակ էր անցկացրել Քրեյնի հետ։ Նրանց վարձած մեքենայում հայտնաբերվեցին արյան հետքեր, որոնք համընկնում էին Քրեյնի արյան խմբի հետ, սակայն այլ ապացույցների բացակայության պատճառով, Քարփենթերը ազատ արձակվեց։ 1990 թվականին ոստիկանությունը վերաբացեց Քրեյնի մահվան գործը, որից հետո նոր ապացույցներ հայտնաբերվեցին դեպքի հետ կապված` Քարփենթրի ավտոմեքենայի լուսանկարում տեսան մի բիծ, որը ըստ հետաքննության Քրեյնի ուղեղի մի հատվածն էր։ 1992 թվականի հունիսին Քարփենթերը մեղադրվեց և ձերբակալվեց սպանության համար[4]։ 1994 թվականին կայացած դատավարության ժամանակ Քրեյնի որդին՝ Ռոբերտը, ասաց, որ իր մահվան նախօրեին հայրն իրեն ասել էր, որ պլանավորում է դադարեցնել կապը Քարփենթերի հետ[5]։ Քարփենթերի փաստաբաններն իրենց հերթին վիճարկեցին այս պնդումը։ Քարփենթերն արդարացվեց մինչև իր մահը, դատավարությունից չորս տարի անց՝ 1998 թվականին[6]։ Քրեյնի սպանությունը մնում է չբացահայտված մինչև օրս[7]։
2002 թվականին ռեժիսոր Պոլ Շրեդերը նկարահանեց «Ավտոֆոկուս» ֆիլմը՝ Քրեյնի (ում դերը խաղացել է Գրեգ Քիները) կյանքի, սեռական կախվածության և Քարփենթերի հետ հարաբերությունների մասին։ Քրեյնի որդին` Սքոթին, քննադատեց ֆիլմը նրանում եղած անճշտությունների համար[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ Katz, Hélèna Cold Cases: Famous Unsolved Mysteries, Crimes, and Disappearances in America. — Greenwood, 2010. — С. 288—289. — ISBN 0-313-37692-1
- ↑ «Crane case to go forward». The Bulletin (անգլերեն). 1993 թ․ մարտի 12.
- ↑ «Bob Crane's son testifies in trial». The Telegraph (անգլերեն). 1994 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «Friend Is Acquitted in 1978 Killing of Actor». The New York Times (անգլերեն). 1994 թ․ նոյեմբերի 1.
- ↑ Kimble, Lindsay (2016 թ․ նոյեմբերի 15). «DNA Results Prove Hogan's Heroes Star Bob Crane's Murderer Still Unknown». People (անգլերեն).
- ↑ Ռոջեր Էբերթ (2002 թ․ հոկտեմբերի 24). «Sons take sides in biopic dispute». The Hour (անգլերեն).
- ↑ «A star is porn». The Age (անգլերեն). 2003 թ․ հուլիսի 4.
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հունիսի 29 մահեր
- 1978 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի դիջեյներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բեմական կեղծանուններ