Բհավնագար
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Բհավնագար |
ԲԾՄ | 24 ± 1 մետր |
Տարածք | 108,27 կմ² |
Հիմնադրված է | 1723 թ. |
Ժամային գոտի | UTC+5:30 |
Հեռախոսային կոդ | 278 |
Փոստային ինդեքսներ | 364001 |
Բհավնագար (գուջարաթի՝ ભાવનગર, հինդի՝ भावनगर, անգլ.՝ Bhavnagar), քաղաք և նավահանգիստ է Հնդկաստանի հյուսսիս-արևմուտքում, Գուջարաթ նահանգում, Կատհիյավար թերակղզում,Արաբական ծովի Կամբեյի ծոցում։ Բնակչությունը կազմում է 510 974 մարդ (2001)։ Հիմնվել է 1723 թվականին Բհավսինջի Գոհիլի կողմից։
593 768 հանդիսանում է Բհավնագար շրջանի վարչական կենտրոնը, որը 1807 թվականին դարձել էր բրիտանական պրոտեկտորատ[1][2]։ Բհավնագարը նաև անվանում են Սաուրաշտրիի մշակութային մայրաքաղաք։
Բհավնագարն ունի արևադարձային շոգ և խոնավ կլիմա մարտից մինչև հունիսի կեսերը շոգ և չոր եղանակով, ինչից հետո հունիսի կեսից մինչև հոկտեմբեր սկսվում է մուսսոնի խոնավ սեզոնը, երբ քաղաքը ստանում է մոտավորապես 550 մմ տեղումներ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները բարեխառն են, միջին ջերմաստիճանը մոտավորապես 20 °C է ցածր խոնավության պայմաններում։ Ծովին մոտ լինելու պատճառով կլիման խոնավ է մնում ամբողջ տարվա ընթացքում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալներով Բհավնագարի բնակչությունը[3] կազմել է 593 768 մարդ։Բհավնագարն ունի կրթվածության միջին մակարդակ 86% (տղամարդկանց՝ 91%, կանանց՝ 80% կրթվածության մակարդակով), ինչը բարձր է երկրի միջին մակարդակից 59,5%։ Բնակչության 10% 6 տարեկանից փոքր է[4]։ Չափահաս տղամարդիկ կազմում են բնակչության 52%, կանայք՝ 48%։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dosábhai, Edalji (1894). A History of Gujarat from the Earliest Period to the Present Time. United Print and General Agency. էջ 177.
- ↑ Cahoon, Ben. «Indian Princely States A-J». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Bhavnagar City Population Census 2011 – Gujarat». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ [Geographic reference|India]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բհավնագար» հոդվածին։ |
|