Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գզիրա ({{lang-en|Gżira, մալթ.՝ Il-Gżira)), քաղաք Մալթայի կենտրոնական մասում, Միջերկրական ծովի ափին։ Թաղամասերից մեկը գտնվում է մերձակա հանդիպակաց Մանոել կղզու վրա, ինչն էլ պայմանավորել է բնակավայրի Գզիրա անվանումը (Il-Gżira-ն մալթայերենից թարգմանած նշանակում է կղզի)։ Այդ կղզու վրա է գտնվում 1726 թվականին կառուցված բերդը, որը համարվել է 18-րդ դարի ռազմական ինժեներական գործի հրաշք։ 2014 թվականի մարտի տվյալներով Գզիրայի բնակչության թվաքանակը եղել է 8.029[3]:
19-րդ դարի կեսերին շևալյե Ժակոբ Տալյաֆեռոն Գզիրայում վիլլա է կառուցել։ Հետագա տասնամյակներին բնակավայրը աստիճանաբար վերափոխվել է Սլիմա քաղաքի բանվորական թաղամասի։ 20-րդ դարի կեսերից այստեղ ի հայտ են եկել բազմաթիվ բարեր, որոնց թվում՝ գլխավոր գործարար փողոցի՝ Strand-ի վրա գտնվող Snake Pit-ը, Britannia-ն, Granada-ն։ Բայց 1979 թվականի մարտի 31-ից, բրիտանական ծառայողների՝ Մալթա կղզուց հեռանալուց հետո, քաղաքում գործարար կյանքի ակտիվությունը կտրուկ կերպով նվազել է։
Տարիների ընթացքում բիզնեսի ուղղություններն այստեղ փոփոխության են ենթարկվել. սկսել են զարգանալ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսները, ֆինանսական, իրավաբանական, անշարժ գույքի առևտրով զբաղվող, առցանց շահումային ֆիրմաներն ու գրասենյակները։ Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում Գզիրան շինարարության, մասնավորապես բնակարանաշինության և անշարժ գույքի առուվաճառքի բում է ապրել։
- Fort Manoel բերդը - 1726 թ.
- Fawwara Gate հաղթակամարը - 1796 թ.
- Մանոել կղզու լազարեթը (ռազմադաշտային հիվանդանոցը)
- 20-րդ դարում բարոկկո ոճով կառուցված ծխական եկեղեցին[4]
- Քավություն շնորհող Քրիստոսի եկեղեցին[5]
Գզիրան բարեկամական և գործընկերային սերտ կապեր է հաստատել Հունաստանի Գլիֆադա[6] և Լեհաստանի Վալբժիխ քաղաքների հետ[7]։
- Alfie Guillaumier, Bliet u Rħula Maltin (Villes et villages maltais), Klabb Kotba Maltin, Malte, 2005.
- (անգլերեն) Juliet Rix, Malta and Gozo, Brad Travel Guide, Angleterre, 2013.
- Alain Blondy, Malte, Guides Arthaud, coll. Grands voyages, Paris, 1997.
-
Fort Manoel բերդը
-
Բերդը
-
Brama Fawwara հաղթակամարը
-
Պատմական լազարեթը
-
Ծխական եկեղեցին
-
Triq Ix-Xatt փողոցը Մանոել կղզում
-
Եվրոպա զբոսայգին
-
Triq Ix-Xatt փողոցը ձմռանը
-
Նավահանգիստը