Գիյոմ Դեպարդյո
Գիյոմ Դեպարդյո | |
---|---|
Գիյոմ Դեպորդյոն 2005 թվականին | |
Ծնվել է | ապրիլի 7, 1971[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3] |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2008[4][1][2][…] (37 տարեկան) |
Մահվան վայր | Գարշ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Q104831641?[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Ակտիվ շրջան | 1974—2008 |
Ծնողներ | հայր՝ Ժերար Դեպարդիե, մայր՝ Élisabeth Depardieu? |
Ամուսին(ներ) | Élise Ventre? |
Երեխա(ներ) | Louise Depardieu? |
Պարգևներ և մրցանակներ | |
Գիյոմ Ժան Մաքսիմ Անտուան Դեպարդյո (ֆր.՝ Guillaume Jean Maxime Antoine Depardieu, ապրիլի 7, 1971[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3] - հոկտեմբերի 13, 2008[4][1][2][…], Գարշ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի դերասան, Ժերար Դեպարդիեի և Էլիզաբեթ Դեպարդիեի որդին, դերասանուհի Ժյուլի Դեպարդիեի ավագ եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1971 թվականին, դերասաններ Ժերար և Էլիզաբեթ Դեպարդիեների ընտանիքում։ Ծնողները, նվիրելով իրենց ամբողջ կյանքը կինոյին և թատրոնին, քիչ ժամանակ են տրամադրել որդուն, ինչի պատճառով մանուկ հասակում Գիյոմը անհնազանդ էր և վատ էր սովորում։ Իր վարքի համար նրան վռնդում էին գրեթե բոլոր դպրոցներից, ուր ուղարկում էին իրեն ծնողները։ Դեռահասության շրջանում սկսեց օգտագործել ալկոհոլ, հաշիշ և հերոին, հաճախ խախտել օրենքը, զբաղվել գողությամբ։ Մի քանի անգամ դատապարտվել է ազատազրկման, տուգանքներ է վճարել։
1995 թվականին Սեն-Քլու թունելում դիմացի մեքենայից ընկնող ճամպրուկի պատճառով Գիյոմը ընկավ մոտոցիկլետից և աջ ծնկի լուրջ վնասվածք ստացավ։ 2003 թվականին, 32 տարեկանում, 8 տարի չդադարող անտանելի ցավերից հետո, չնայած հակաբիոտիկներով և մորֆինով բուժմանը, նա որոշում է աջ ոտքի ամպուտացիա անել և հետագայում պրոթեզ օգտագործել, որը կօգնի իրեն կրկին քայլել։
Հոսպիտալացվել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին, Բուխարեստում, որտեղ նկարահանվում էր «Իկարի մանկությունը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսեր Դան Բուրլակը հայտնեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը արել է ամեն անհրաժեշտ բան դերասանին նույն երեկոյան հայրենիք վերադարձնելու համար։ Նկարահանումների ժամանակ նա ցավեր էր զգում դիաբետի և որովայնամզի բորբոքման պատճառով[6]։
Մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 13-ին, Գարշ քաղաքի (դեպարտամենտ Օ-դը-Սեն) հիվանդանոցում քանի որ վարակվել էր վիրուսով, որը թոքաբորբ էր առաջացրել[6][7][8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի դեկտեմբերի 30-ին Գիյոմն ամուսնացավ դերասանուհի Էլիզ Վանտրի հետ։ 2000 թվականին նրանք ունեցան դուստր՝ Լուիզա անունով։ 2004 թվականին Գիյոմ Դեպարդիեն և Էլիզ Վանտրը ամուսնալուծվեցին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | ֆ | Ոչ այնքան վատը | Pas si méchant que ça | Գիլյոմ, Պիերի որդին |
1986 | ֆ | Ժան դե Ֆլորետ | Jean de Florette | |
1990 | ֆ | Սիրանո դե Բերժերակ | Cyrano de Bergerac | |
1990-1990 | ս | Անդիպչելիները | Le Lyonnais | Վելվետ / Velvet |
1992 | ֆ | Աշխարհի բոլոր առավոտները | Tous les matins du monde | երիտասարդ Մարեն Մարե / Marin Marais jeune |
1992 | ֆ | Անտեսանելի գաղտնագրեր | Les Paroles invisibles | |
1993 | ֆ | Նուրբ թիրախ | Cible émouvante | Անտուան / Antoine |
1994 | ֆ | Տղայի պատմություն, ով կցանկանար որևէ մեկին համբուրել | L'Histoire du garçon qui voulait qu'on l'embrasse | փինբոլ խաղացող |
1995 | ֆ | Աշակերտներ | Les Apprentis | Ֆրեդ |
1996 | ֆ | Սերը, ստեղծված նորից | L'amour est à réinventer | |
1997 | ֆ | Զինվորի սերը | Marthe | Սիմոն |
1997 | ֆ | Միությունը մատ է փնտրում | Alliance cherche doigt | Անդրե Լեշա / André Lechat |
1997 | ֆ | Le Constat | Le Constat | |
1997 | ֆ | Անանուն | Sans titre | |
1998-1998 | ս | Կոմս Մոնտե Քրիստո | Le Comte de Monte-Cristo | երիտասարդ Էդմոնդ Դանտես / Edmond Dantès jeune |
1999 | ֆ | Փոլա Իքս | Pola X | Պիեր |
2000 | ֆ | Նա և նա 14-րդ հարկում | Elle et lui au 14e étage | Արթուր / Arthur |
2000 | ֆ | Ավազով առևտուր անողները | Les Marchands de sable | Ստեֆան / Stéphane |
2000-2000 | ս | Մերժյալները | Les Misérables | երիտասարդ Ժան Վալժան / Jean Valjean jeune |
2001 | ֆ | Զայդե, փոքրիկ վրեժ | Zaïde, un petit air de vengeance | Սիմոն |
2001 | ֆ | Ակվարիում | L'aquarium | Սիմոն |
2001 | ֆ | Սեր և այլ տհաճություններ | Amor, curiosidad, prozak y dudas | Ուիլլի / Willy |
2002 | ֆ | Ինչպես ինքնաթիռ | Comme un avion | Պիեր Սակո / Pierre Sako |
2002 | ֆ | Պատվիր քո հորը | Aime ton père | Պոլ |
2002 | ֆ | Հրեշտակի կաշի | Peau d'Ange | Գրեգուար |
2002-2002 | ս | Նապոլեոն | Napoléon | Jean-Baptiste Muiron |
2003 | ֆ | Հերթապահ դեղագործ | Le Pharmacien de garde | Ֆրանսուա Բարյե / François Barrier |
2003 | ֆ | Ընթացք | Process | ամուսին |
2004 | ֆ | Միլեդի | Milady | Ատոս |
2005-2005 | ս | Անիծված արքաներ | Les Rois maudits | Լյուդովիկ X / Louis X |
2006 | ֆ | Ամուրիներ | Célibataires | Բեն |
2007 | ֆ | Ձեռք մի տուր կացինը | Ne touchez pas la hache | Armand de Montriveau |
2007 | ֆ | Ֆրանսիա | La France | Էրիկ |
2007 | ֆ | Կապված աչքերում | Les Yeux bandés | Բեն |
2008 | ֆ | Պատերազմում | De la guerre | Շառլ |
2008 | ֆ | Վերսալ | Versailles | Դամյեն |
2008 | ֆ | Ամրոց Շվեցիայում | Château en Suède | Սեբաստյան |
2008 | ֆ | Ստելլա | Stella | Ալան Բեռնար / Alain Bernard |
2008 | ֆ | Անբաժաններ | Les Inséparables | Բորիս |
2009 | ֆ | Իկարի մանկություն | L'Enfance d'Icare | Ջոնաթան Վոգել / Jonathan Vogel |
2009 | ֆ | Գող | Au voleur | Բրյունո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.contactmusic.com/news.nsf/article/guillaume%20depardieu%20died%20at%2038_1083358
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article1935
- ↑ 6,0 6,1 «Гийом Депардьё, скончавшийся в понедельник в Париже, был госпитализирован ещё в субботу в Бухаресте». Эхо Москвы. 14 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ NewsRu.com: Умер старший сын Жерара Депардьё — Гийом
- ↑ Nouvelobs.com: Guillaume Depardieu est mort Արխիվացված 2008-10-16 Wayback Machine(ֆր.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Un an de prison avec sursis requis contre Guillaume Depardieu Արխիվացված 2008-10-17 Wayback Machine (ֆր.)
- Գիյոմ Դեպարդյո (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Դեպարդյո» հոդվածին։ |
|