Գուլլի Պետրինի
Գուլլի Շարլոտ Պետրինի (շվեդ.՝ Gulli Charlotta Petrini, սեպտեմբերի 30, 1867[2][3][4], Jakob and Johannes parish, Շվեդիա[2][5][3] - ապրիլի 8, 1941[2][6][4], Կունգսհոլմ, Շվեդիա[2][6]), շվեդ ֆիզիկոս, գրող, կանանց և քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանության պայքարի ակտիվիստ։ 1903 թվականից մինչև 1914 թվականը եղել է Ստոկհոլմում կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի տեղական բաժանմունքների նախագահ, ինչպես նաև եղել է Վեքշյոյի քաղաքային խորհրդի կազմում՝ 1910 թվականից մինչև 1914 թվականն այնտեղ ներկայացնելով լիբերալներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլլի Պետրինին ծնվել է 1867 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պրոֆեսոր Կառլ Յակոբ Ռոսանդերի և Էմմա Մարիա Գոդենիուսի ընտանիքում[10]։ 1887 թվականին ավարտել է Վալիսկա դպրոցը, իսկ 1901 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Ուփսալայի համալսարանից։ 1902 թվականին Գուլլին ամուսնացել է իր համադասարանցու՝ Հենրիկ Պետրինիի հետ։ 1902 թվականից մինչև 1906 թվականը Վեքշյոյի անաց ավագ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1914 թվականից մինչև 1931 թվականը դասավանդել է Ստոկհոլմի կանանց տարբեր դպրոցներում[11][12]։
Գուլլի Պետրինին հետաքրքրվել է կանանց շարժմամբ դեռևս 1890-ականներին Ուփսալայում սովորելու տարիների, որտեղ նա հաճախ այցելում էր Աննա-Մարգրետա Հոլմգրենի շուրջ ստեղծված խմբակ։ Նրա այս շարժման նկատմամբ հետաքրքրությունը հարստացավ սեփական կյանքի հանգամանքներից, ինչը սովորական չէր այդ ժամանակի կանանց համար։ Իր առաջադիմական հոր աջակցությամբ նա կրթություն է ստացել համալսարանում, ինչը դեռ սովորական և անվիճելի երևույթ չէր։ Պետրինին զբաղվում էր նաև մասնագիտական գործունեությամբ, չնայած այն բանին, որ նա ամուսնացած էր, և այդ ժամանակ ընդունված էր, որ ամուսնացած կանայք չպետք է աշխատեն։ Պետրինին սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ 1904 թվականից, երբ Վեքշյոյում դարձել է սուֆրաժիստական շարժման տեղի բաժանմունքի անդամ և շվեդական ընտրական իրավունքի համար շարժման ականավոր գործիչ[10][11][13]։
Գուլլի Պետրինին մահացել է 1941 թվականի ապրիլի 8-ին, Ստոկհոլմում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917 — Stockholm: 1918.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Levin H. Gulli C Petrini — P. 205.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Jakob och Johannes kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0008/C I a/24 (1862-1869), bildid: 00025624_00309 — P. 281.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gulli Charlotta Petrini 1867-09-30 — 1941-04-08 Politiker, rösträttskvinna
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kungsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0011/F I/21 (1936-1942), bildid: 00026758_00225 — P. 221.
- ↑ Petrini, GULLI CHARLOTTA — Svenskagravar.se.
- ↑ 8,0 8,1 8,2 https://core.ac.uk/download/pdf/83629477.pdf
- ↑ Till regeringen från svenska kvinnor ingifna skrifvelser i rösträttsfrågan 1905-1906 — 1906.
- ↑ 10,0 10,1 10,2 «Gulli C Petrini». Swedish biographical dictionary. Վերցված է 18 апреля 2020-ին.
- ↑ 11,0 11,1 Florin, Christina. «Gulli Charlotta Petrini». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 18 апреля 2020-ին.
- ↑ «Gulli Petrini». Svenskt Porträttarkiv (անգլերեն). Վերցված է 18 апреля 2020-ին.
- ↑ «Gulli Petrini». Nationalencyklopedin. Վերցված է 18 апреля 2020-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red.. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt.. Förlag Bonnier. 978-91-7424-119-8
- Gulli C Petrini, urn: sbl:7193, Svenskt biografiskt lexikon (art av Hjördis Levin), hämtad 2015-09-05.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլլի Պետրինի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 1941 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ ֆիզիկոսներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Շվեդիայի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Շվեդ մանկավարժներ
- Շվեդ սուֆրաժիստներ
- Շվեդ գրողներ
- Գիտությունների թեկնածուներ