Ժիրոնդ (էստուարիա)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրոնդ (այլ կիրառումներ)
Ժիրոնդ (ֆր.՝ Gironde), Գարոն և Դորդոն գետերի ընդհանուր էստուարիան Ֆրանսիայում։ Բացվում է դեպի Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցը։ Երկարությունը 75 կմ է, լայնությունը՝ մինչև 10 կմ։ Նվազագույն խորությունը նավուղում 8 մ է։ Նավահանգիստն է՝ Լը Վեդրոն։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է Գարոն գետի անվան բարբառային հնչյունական ձևափոխությունից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».