Իլենի թավշանման
Իլենի թավշանման | |
Իլենի թավշանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Phaseoleae |
Ցեղ | Erythrina |
Տեսակ | Իլենի թավշանման (E. velutina) |
Միջազգային անվանում | |
Erythrina velutina |
Իլենի թավշանման (լատին․՝ Erythrina velutina), (Իլենազգիներ) ընտանիքի, (Իլենի) ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ծառեր կամ խոշոր թփեր են։ Երիտասարդ ճյուղերը 4 անկյունանի են, թավշամազմզուկապ, երբեմն թեթևակի խցանաթևիկավոր, կանաչավուն, բազմամյա ճյուղերը՝ մոխրավուն կամ կանաչամոխրավուն։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն, հակառակ ձվաձև՝ 1,5֊8 սմ երկարությամբ և 0,6֊3,5 սմ լայնությամբ, բութ կամ սրածայր գագաթով և կլորասեպաձև կամ կլորավուն հիմքով, մանր սղոցաեզր, թեթևակի կաշվեկերպ, մոխրականաչ, ներքևի կողմից քիչ մազմզուկապատ (մազմզուկապատ են նաև տերևակոթունները, որոնք ունեն 0,5֊1 սմ երկարություն), ծաղկաբույլերը պարզ են, հազվադեպ՝ կրկնակի եղանանման ճյուղավորված կիսահովանոցներ, ծոցային։ Ծաղիկը 4 անդամանի է, 0,8֊1 սմ տրամագծով։ Պսակաթերթիկները կանաչասպիտակ են, կլորաերկարավուն։ Տուփիկը 4 բլթականի է, 1֊1,2 սմ բարձրությամբ, գագաթում՝ փոսիկավոր, անթև, ծածկված թավշանման մազմզուկներով։ Բլթակները կլորավուն են։ Սերմնարանի 4 բներից սովորաբար 1֊2֊ը զարգացած չեն։ Սերմերը ձվաձև են, գորշավուն, ամբողջովին ծածկված նարնջագույն սերմնապատով։ Ծաղկում է մայիս֊հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս֊օգոստոսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Թալիշում, լեռնային Թուրքմենիայում, Հյուսիսային Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Զանգեզուրում, որտեղ սովորաբար աճում է թփուտներում, երբեմն՝ խառն անտառներում։ Արմատակեղևում պարունակվում է 5֊7 % գուտապերչ։
Էկոլոգիական խումբը՝ 12բ։ Մշակութային հավանական շրջանները՝ 1-32
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռանկարային է ստորին և միջին լեռնային գոտիների համար։ [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (180)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշանման» հոդվածին։ |
|