Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Մեչնիկով Илья Мечников |
---|
|
Ծնվել է | մայիսի 3 (15), 1845[1][2] Իվանովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1][3][2] |
---|
Մահացել է | հուլիսի 2 (15), 1916[2] (71 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[1][3][2] բնական մահով |
---|
Գերեզման | Փարիզ |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռուսական կայսրություն |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Մասնագիտություն | կենսաբան, իմունաբան, կենդանաբան, քիմիկոս, գյուտարար, բժիշկ, ֆիզիոլոգ, մանրէաբան, միջատաբան և բուսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Օդեսայի ազգային համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Պաստերի ինստիտուտ և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | Իմունոլոգիա, մանրէաբանություն[4], gerontology?, ախտաֆիզիոլոգիա, Սաղմնաբանություն և իմուն համակարգ[4] |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Կայսերական Խարկովի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
---|
Գիտական աստիճան | բնական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6][4][7], ֆրանսերեն[4], անգլերեն[4] և գերմաներեն[4][7] |
---|
Գիտական ղեկավար | Լև Ցեկովսկի և Լուի Պաստյոր |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ժուլ Բորդե, Waldemar Haffkine?, Ալեքսանդր Բեզրեդկա, Eugène Wollman?, Józef Nusbaum-Hilarowicz? և Լև Տարասևիչ |
---|
Հայտնի աշակերտներ | Դանիիլ Զաբոլոտնի, Նիկոլայ Գամալեյա, Waldemar Haffkine?, Q16535549?, Լև Տարասևիչ, Savchenko Ivan Grigorovich? և Ալեքսանդր Բեզրեդկա |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Olga Belokopytova? |
---|
Հայր | Իլյա Մեչնիկով |
---|
Մայր | Էմիլիա Մեչնիկովա |
---|
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Metschn. |
---|
Ilya Ilyich Mechnikov Վիքիպահեստում |
Իլյա Իլյիչ Մեչնիկով (ռուս.՝ Илья Ильич Мечников, մայիսի 3 (15), 1845[1][2], Իվանովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1][3][2] - հուլիսի 2 (15), 1916[2], Փարիզ, Ֆրանսիա[1][3][2]), ռուս կենսաբան, ախտաբան, էվոլյուցիոն սաղմնաբանության, իմունոլոզիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1883 թվականից), պատվավոր անդամ (1902 թվականից)։
1864 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը, մասնագիտացել Գերմանիայում, Իտալիայում ուսումնասիրել անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանությունը։ 1870-1882 թվականներին եղել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր։ 1887 թվականին տեղափոխվել է Փարիզ, աշխատել Լուի Պասայորի ինստիտուտում, 1905 թվականից ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Նամակագրական կապի մեջ է եղել Կ․ Տիմիրյազևի, Ի․ Սեչենովի, Ի․ Պավլովի, Դ․ Մենդելեևի և ուրիշ խոշոր գիտնականների հետ։ 1866-1886 թվականներին մշակել է համեմատական և էվոլյուցիոն սաղմնաբանության հարցերը (Ա․ Կովալևսկու հետ)։ 1883 թվականին հայտնաբերել է ֆագոցիտոզի երևույթը, հետագայում տվել իմունիտետի ֆագոցիտային տեսությունը (1901), որի համար 1908 թվականին արժանացել է նոբելյան մրցանակի (Պ․ Էրլիխի հետ)։ Ն․ Գամալեայի հետ Ռուսաստանում կազմակերպել են բակտերիալոգիական առաջին կայանը (1886)։ Տվել է բազմաբջիջ օրգանիզմների ծագման մասին տեսությունը։ Աշխատանքներ է կատարել խոլերայի, որովայնային տիֆի, տուբերկուլոզի և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության բնագավառում։ Զբաղվել է նաև ծերացման հարցերով, գտնում էր, որ մարդ ծերանում և մահանում է բնականից վաղ, որի պատճառը օրգանիզմի ինքնաթունավորումն է մանրէային և այլ թույներով։ Նշված երևույթների կանխման համար առաջարկել է մի շարք միջոցներ (սննդի վարակազերծում, մսի օգտագործման սահմանափակում, կաթնամթերքների առատ օգտագործում)։ Ռուսաստանում Մեչնիկովը ստեղծել է մանրէաբանների, իմունոլոգների և ախտաբանների առաջին դպրոցը, ակտիվորեն մասնակցել մի շարք ԳՀԻ-ների հիմնադրմանը։ Եղել է արտասահմանյան շատ ԳԱ-ների, գիտական ընկերությունների պատվավոր անդամ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Мечников Илья Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 CONOR.Sl
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1908 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners#Full-list-of-winners
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 243.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 466)։
|