[go: nahoru, domu]

Jump to content

Իրադարձություն (հարաբերականության տեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրադարձություն, ֆիզիկայում և մասնավորապես հարաբերականության տեսության մեջ տարածաժամանակում (որը տրված իներցիալ հաշվարկման համակարգում է) որոշարկված կետ և այդ կետին զուգակցվող ֆիզիկական իրադրությունը կամ պատահարը։ Օրինակ, հատակին բախվող բաժակն իրադարձություն է. այն տեղի է ունենում եզակի վայրում և եզակի պահին, տրված հաշվարկման համակարգում[1]։

Խստորեն ասած, իրադարձության մասին նշումն իդեալականացված է այն իմաստով, որ այն հատկորոշում է հստակ ժամանակ և տարածություն, մինչդեռ ցանկացած ֆիզիկական իրադարձություն սահմանափակ ընդգրկում ունի տարածության և ժամանակի մեջ[2]։ Հարաբերականության տեսության նպատակներից մեկը մի իրադարձության կողմից մյուսի վրա ազդելու հնարավորությունը որոշելն է։ Դա արվում է մետրիկ թենզորի միջոցով, որը թույլ է տալիս որոշել տարածաժամանակի պատճառական կառուցվածքը։ Երկու իրադարձությունների տարբերությունը (կամ ինտերվալը) կարելի է դասակարգել տարածանմանի, լուսանմանի և ժամանականմանի։ Երկու իրադարձություններ ազդում են միմյանց վրա միայն այն դեպքում, երբ բաժանված են լուսանման կամ ժամանականման ինտերվալներով։

Հարաբերականության հատուկ տեսությունում իրադարձությունը Մինկովսկու հարթ տարածության տարր է, իսկ հարաբերականության ընդհանուր տեսությունում՝ կորացած պսևդոռիմանյան տարածաժամանակի տարր։

Ցանկացած իրադարձություն կարելի է միարժեքորեն նշել որոշակի հաշվարկման համակարգում տրված xi = (x0x1x2x3) չորս տարաժածամանակային կոորդինատների օգնությամբ (իրադարձության x0 ժամանակ կոորդինատ և եռաչափ տարածության x1, x2, x3 կոորդինատներ)։ Այլ հաշվարկման համակարգում իրադարձության կոորդինատներն այն կլինեն, սակայն նոր x'i կոորդինատները կարող են հաշվարկվել կոորդինատների ձևափոխության բանաձևերի օգնությամբ։ Հատուկ հարաբերականության տեսության մեջ դա Լորենցի ձևափոխություններն են. x'i = Λijxj, որտեղ Λij-ն լորենցյան ձևափոխության մատրիցն է, և ըստ կրկնվող ինդեքսների գումարում է կատարվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A.P. French (1968), Special Relativity, MIT Introductory Physics Series, CRC Press, ISBN 0-7487-6422-4, p 86
  2. Leo Sartori (1996), Understanding Relativity: a simplified approach to Einstein's theories, University of California Press, ISBN 0-520-20029-2, p 9