Լեգենդ փնտրողի մասին
Լեգենդ փնտրողի մասին | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Սեմ Ռեյմի և Թերրի Գուդկայնդ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Ճշմարտության թուրը |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Michael Hurst? |
Գլխավոր դերերում | Քրեյգ Հորներ, Բրեդջիթ Ռիգան, Բրյուս Սփենս, Քրեյգ Փարկեր և Տաբրետ Բետել |
Պրոդյուսեր | Սեմ Ռեյմի |
Գործադիր պրոդյուսեր | Սեմ Ռեյմի |
Երաժշտություն | Ժոզեֆ ԼոԴուկա |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 44 |
Էկրաններին է | նոյեմբերի 1, 2008[1]-ից մայիսի 22, 2010-ը |
Հեռուստաալիք | հեռուստատեսային սինդիկացիա[2] |
Ընկերություն | ABC Studios |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Լեգենդ որոնողի մասին, ֆենտեզի ժանրի սերիալ, որը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկայնդի կողմից գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ «Ճշմարտության սուրը» շարքի մոտիվներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և կախարդ առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զառանդեռը։
Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։
Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ Սայֆեր (Քրեյգ Հորներ) - երիտասարդ անտառապահ, ով դարձավ Փնտրող, ով պետք է սպաներ դաժան բռնակալ Դարկին Ռալին։ Որպես Փնտրող նա ստանում է Ճշմարտության Սուրը և ունակություն կարդալու հնագույն լեզվով։
- Կելին Ամնեյլ (Բրեդջիթ Ռիգան) - Մայր-Խոստովանող, կանչված է Փնտրողին պահպանելու վտանգից։
- Զեդիկուս Զուլ Զարանդեր (Բրյուս Սփենս) - կախարդ առաջին աստիճանի, մայրական կողմից Ռիչարդի պապը։ Օգնում էր Ռիչարդին իր միսսիան իրականացնելու համար։
- Դարկին Ռալ (Կրեյգ Պարկեր) - Դ՚Հարի կառավարիչը և Փնտրողի թշնամին։
- Կառա Մեյսոն (Տաբրետտ Բետելլ) - Մորդ-Սիտ, առաջ ենթարկվում էր Դարկին Ռալին, իսկ հետո դարձավ նրա թշնամին։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած են 22-ական սերիաներից[3]։ Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ IGN(բազմ․) // (untranslated) — San Francisco: 1996.
- ↑ Борис Невский (18 марта 2008). «Новости «Мира фантастики»: Очень востребованные правила». «Мир фантастики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
- ↑ «'Legend of the Seeker' canceled». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
|