Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուդաքրիս |
---|
|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ludacris |
---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher Brian Bridges |
---|
Նաև հայտնի է որպես | Chris Lova Lova, Luda և Ludacris |
---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1] (46 տարեկան) Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ և Գաբոն[2] |
---|
Ժանրեր | հիփ հոփ, հարավային հիփ հոփ, փոփ-ռեփ, Գենգստա ռեփ, քրանկ, dirty south?, dirty rap? և Atlanta hip hop? |
---|
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, հնչյունավորող և կինոդերասան |
---|
Գործիքներ | վոկալ |
---|
Լեյբլ | Def Jam Recordings, Disturbing tha Peace? և Def Jam South? |
---|
Կրթություն | Ջորջիայի պետական համալսարան, Banneker High School?, Օք Պարկի River Forest ավագ դպրոց և Centreville High School? |
---|
Ամուսին | Eudoxie Mbouguiengue? |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | ludaversal.com |
---|
Ludacris Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Բրայան Բրիջես անգլ.՝ Christopher Brian Bridges, սեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Լուդաքրիս (Ludacris), ամերիկացի ռեփեր, դերասան և ձեռնարկատեր։ Հանդիսանում է Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հիմնադիր-սեփականատերը։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 3 անգամ ստացել է Գրեմմի։ Իր կարիերայի սկզբում որպես դիջեյ աշխատելուց հետո, նա 1999 թվականին թողարկում է իր «Incognegro» դեբյուտային ստուդիական ալբոմը, 2000 թվականին «Back for the First Time» անվանումը կրող երկրորդ ալբոմը, իսկ 2001-ին երրորդը, որը կրում է «Word of Mouf» անվանումը։ 2003 թվականին թողարկված նրա «Chicken-n-Beer» կոչվող չորրորդ ալբոմը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը, իսկ այդ ալբոմի «Stand Up» երգը Billboard-ի տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Billboard 200 ալբոմների հիթ շքերթի առաջին հորիզոնականն են զբաղեցնում նաև 2004 թվականին թողարկված նրա «The Red Light District» թվով հինգերորդ և 2006-ին թողարկված «Release Therapy» կոչվող վեցերորդ ալբոմները։ 2008 թվականին թողարկվում է նրա «Theater of the Mind» կոչվող յոթերորդ ալբոմը, իսկ 2010-ին թողարկված նրա «Battle of the Sexes» անվանումը կրող ութերորդ ալբոմը գլխավորում է տարբեր հիթ շքերթներ, այդ թվում նաև Billboard 200-ը։ 2015 թվականին մարտին Լուդաքրիսը թողարկել է իր «Ludaversal» կոչվող իններորդ ալբոմը։
Իր նախկին հարաբերություններից մեկի արդյունքում Լուդաքրիսը ունի դուստր՝ Կարմա Բրիջեսը, ով ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին[3]։ Մեկ այլ հարաբերությունից ծնված նրա երկրորդ դուստրը՝ Քայ Բելլա Բրիջեսը, ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 9-ին[4][5]։
- «Incognegro» (1999)
- «Back for the First Time» (2000)
- «Word of Mouf» (2001)
- «Chicken-n-Beer» (2003)
- «The Red Light District» (2004)
- «Release Therapy» (2006)
- «Theater of the Mind» (2008)
- «Battle of the Sexes» (2010)
- «Ludaversal» (2015)
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|