[go: nahoru, domu]

Jump to content

Լևոն Կարախան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։}
Լևոն Կարախան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1889[1] կամ 1889[2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 1937(1937-09-20)[3][1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1915)[1] և Տոմսկի կայսերական համալսարան (1916)
Մասնագիտությունպետական գործիչ և դիվանագետ
ԱմուսինՄարինա Սեմյոնովա[4] և Vera Viktorovna Karakhan?[4]
Զբաղեցրած պաշտոններդեսպան և Ambassador of the Soviet Union to the Republic of China?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
 Lev Karakhan Վիքիպահեստում

Լևոն Միքայելի Կարախան (Կարախանյան) (հունվարի 20 (փետրվարի 1), 1889[1] կամ 1889[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1937(1937-09-20)[3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բոլշևիկյան հեղափոխական գործիչ, դիվանագետ, ԽՄԿԿ անդամ (1904

1910-1915 թվականներին սովորել և ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Տոմսկ (1915 թ.)։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդների կազմակերպմանը Իրկուտսկում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1917 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ 1917 թվականի նոյեմբերին և 1918 թվականի սկզբին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի հետ բանակցությունների ժամանակ խորհրդային պատվիրակության քարտուղարն էր։ 1918 թվականի մարտից՝ Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ղեկավարում էր արևելյան քաղաքականությունը։ Խորհրդային կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաստանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Ւփվայի հետ և կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանագրեր։ 1918 թվականի հոկտեմբերի 18, Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու խորհրդային Ռուսաստանից դիվանագիտական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ փաստաթղթերը։ 1919 թվականին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազմակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ։ 1921 թվականին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաստանում[5], 1923-1927 թվականներին՝ Չինաստանում։ 1927-1934 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934-1937 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում։

Քանիցս ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ինչպես նաև ԽՄԿԿ 15-րդ, 16-րդ, 17-րդ համագումարների պատգամավոր[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Капица М. С., Л. Карахан (1889—1937), в кн.: Видные советские коммунисты — участники китайской революции, М., 1970.
  • Ф. Ф. Раскольников На боевых постах. М. 1964.
  • Լիլոյան Հ. Ց., Սովետական ականավոր դիվանագետը, Երևան, 1978։
  • Деятели СССР и революционного движения России. Энциклопедический словарь Гранат. М., Советская энциклопедия, 1989

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. 3,0 3,1 3,2 Карахан Лев Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 https://lamanova.com/17_karahan.html
  5. «Е.В.Рубинин «Рассказы о дипкурьерах»: Мои встречи с дипломатическими курьерами. Москва 1989 г. стр. 90-91». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Մարտիրոսյան Ռոբերտ (Թիվ 5, 1979 թ.). «Հեղափոխության մարտիկ դիվանագետը». Սովետական Հայաստան: Էջեր 11, 24.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Կարախան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 294