Խոռոչ (Արաբկիրի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Խոռոչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Արաբկիրի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոռոչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր չորս լերկ լեռների ստորոտին, անտառապատ ձորակի մեջ։ Հավանաբար այս դիրքի պատճառով էլ կոչվել է Խոռոչ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հարավ-արևմտյան մասում, լեռների ստորոտով հոսում է Եփրատի Ոսկեգետակ վտակը, որը ոռոգում է շրջակայքի հողերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոռոչի բնակչությունը կոտորվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ, իսկ ողջ մնացածները բռնի հավատափոխվել են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոռոչն ուներ եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 782
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|