[go: nahoru, domu]

Jump to content

Կալիտեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիտեյա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք, մեծ քաղաք և արվարձան
Մտնում էԿալիտեյա մունիցիպալիտետ
ԲԾՄ25 մետր
Բնակչություն97 616 մարդ (2021)
Տարածք4,75 կմ²
Սահմանակցում էՏավրոս և Պալաիո Ֆալիրո
Հեռախոսային կոդ210
Փոստային ինդեքսներ176 xx
kallithea.gr

Կալիտեյա (հուն․՝ Καλλιθέα[1]), քաղաք Հունաստանում, Աթենքի հարավային արվարձանը։ Գտնվում է ծովի մակարդակից 25 մ բարձրության վրա[2], Եգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցի Փալիրոն ծովախորշի ափին, Աթենքյան հարթավայրում, Աթենքի կենտրոնից և Օմոնիասի հրապարակից 4 կմ հարավ-արևմուտք, «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Միավորված համայնքի վարչական կենտրոնը մտնում է Ատտիկայի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Հարավային Աթենքի ծայրամասային միավորում[1]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 100 641 մարդ[1], համարվում է աթենական ագլոմերացիայի ամենախիտ բնակեցված համայնքը։ Մակերեսը 4,749 կմ² է[2]։ Խտությունը 21 192,04 մարդ/կմ² է[1]։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ դիմարխ է ընտրվել Դիմիտրիոս Կարնավոսը (Δημήτριος Κάρναβος

Սինգրու պողոտայով[1] արևելքում սահմանակցում է Նեոս-Կոզմոս շրջանի, Աթենքի համայնքների, Նոր Զմյուռնիայի և Պալեոն-Ֆալիրոնի հետ, իսկ արևմուտքից աթենքյան մետրոպոլիտենի առաջին գծով և Իլիսոս գետով սահմանակցում է Մոսխատոն-Տավրոս համայնքին։ Քաղաքին սպասարկում է Աթենքյան «Կալիտեյա» մետրոպոլիտենի առաջին գիծը։

Կալիտեյայում Տիրոջ Կերպարանափոխությունը եկեղեցին

Համայնքի զինանշանի վրա պատկերված է Թեսևսը՝ Էգևսի որդին, որը հին հունական դիցաբանության մեջ Կրետե ճանապարհորդելուց վերադառնալիս ափ է իջնում Կալիտեայում։ Հնագիտական գտածոները վկայում են մ.թ.ա. 4-րդ դարում Կալիտեյայի տարածքում գոյություն ունեցող մեծ գերեզմանատան մասին։ Փոքրասիական աղետից հետո Կալիտեյայում են բնակվել Փոքր Ասիայից եկած փախստականներ։

Կալիտեյայում է գտնվում Պանթեոնի համալսարանը և «Կալիտեա» ֆուտբոլային ակումբը, որը իր հարկի տակ մրցախաղերն անցկացնում է Կալիտեայի «Գրիգորիս Լամբրիկիս» մարզադաշտում։

Կալիտեյայի լողափին է տեղակայված Ֆալիրոնի Օլիմպիական համալիրը։ Մրցման համար նախատեսված 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծովափնյա վոլեյբոլի մրցույթներն անցկացնելու համար կառուցվել է սպորտային կենտրոն։ 2016 թվականին բացվում է Ստավրոս Նիարքոսի անվան մշակույթի կենտրոնը, որն իր մեջ է ներառում Ազգային գրադարանը և Ազգային օպերան։

1925 թվականին ստեղծվել է Կալիտեայի համայնքը, իսկ 1933 թվականին՝ միությունը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 116 731[4]
2001 115 150[4]
2011 100 641[1]

Տեսարժան վայեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (28 Δεκεμβρίου 2012). Дата обращения 4 июня 2017.
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 333. — ISSN 1106-5761.
  3. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Καλλιθέας (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիտեյա» հոդվածին։