Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 6, 2014 թ.
Մամեդ Էմին Ախունդ Մոլլա Ալեքպեր օղլու Ռասուլզադե (ադրբ.՝ Məhəmməd Əmin Axund Hacı Molla Ələkbər oğlu Rəsulzadə, 1884 հունվարի 31, Նովխանի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն — 1955 մարտի 6, Անկարա, Թուրքիա), ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, ժուռնալիստ, դրամատուրգ, Ադրբեջանի Ազգային Խորհրդի նախագահ 1918 թվականին, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր։
Ռասուլզադեն իր աշխատություններում հասնում էր ծայրահեղ ռասիզմի, քարոզում էր թուրքերի բացառիկությունը։
Մամեդ Էմին Ռասուլզադեն ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի մոտ գտնվող Նովխանի գյուղում մոլլայի ընտանիքում։ Չնայած իր կրոնականությանը, Մամեդ Էմինի հայրը նրան տալիս է ռուս-թաթարական աշխարհիկ դպրոց, որի տնօրենն էր Ս.Մ. Գանիզադեն։ Ավարտելով այդ դպրոցը, Մամեդ Էմինը շարունակում է ուսմունքը Բաքվի տեխնիկական ուսումնարանում։ 1902 թվականին Մամեդ Էմինը ուսանողների շրջանակներում ստեղծում է «Մուսավաթ» («Հավասարություն») երիտասարդական կազմակերպությունը շարունակել...