[go: nahoru, domu]

Jump to content

Կարդալուց հետո այրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարդալուց հետո այրել
անգլ.՝ Burn After Reading
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1][2][3][…], դրամա և քրեական ֆիլմ
Թվականօգոստոսի 27, 2008[4] և հոկտեմբերի 2, 2008[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Քոեն և Իթան Քոեն
ՊրոդյուսերԹիմ Բևան
Սցենարի հեղինակԿոեն եղբայրներ[6][7]
ԴերակատարներՋորջ Կլունի[8][9][3][…], Ֆրենսիս ՄաքԴորմանդ[8][9][10][…], Ջոն Մալկովիչ[8][9][10][…], Թիլդա Սուինթոն[8][9][10][…], Բրեդ Փիթ[8][9][10][…], Ռիչարդ Ջենքինս[8][9][10][…], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[9][10][11][…], Էլիզաբեթ Մարվել[9][10][11][…], Դևիդ Ռաշ[9][10][11][…], Ջեֆրի Դեման[11][6], Օլեկ Կրուպա[6], Դերմոթ Մալրունի[11][6], Ռիչարդ Քարն[11], Ռիչարդ Պո[11], Ռոբերտ Փրեսքոթ[11][6], Քևին Զուսման[10][11][6], Կառլա Մոսլի, Մեթ Ուոլթոն[11][6], Լիամ Ֆերգյուսոն[11], Շանդոր Տեչի[11], Մայքլ Քանթրիմեն[9][10][11][…], Արմանդ Շուլց[9][11][6], Ռաուլ Արանաս[11], Ջուդի Ֆրանք[11], Պատրիկ Բոլ[11], Քլիֆ Գուլե[11] և Բրայան Օ'Նիլ
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժԿոեն եղբայրներ
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունRelativity Media, StudioCanal և Working Title Films
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Burn After Reading Վիքիպահեստում

Կարդալուց հետո այրե՛լ (անգլ.՝ Burn After Reading) - Կոեն եղբայրների հերթական կատակերգությունն է, որը նույնպես աչքի է ընկնում միայն իրենց բնորոշ սև հումորով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ջորջ Քլունին, Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Ջոն Մալկովիչը, Թիլդա Սուինթոնը և Բրեդ Փիթը։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ․-ին՝ Վենետիկի կինոփառատոնում։

ԿՀՎ գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին (Ջոն Մալկովիչ) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում պետդեպարտամենտում, ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել Հուշագրություններ գրել։ Նրա կինը՝ Քեթին (Թիլդա Սուինթոն), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի (Ջորջ Քլունի) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են։ Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը։ Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին (Բրեդ Փիթ)։ Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), որը երազում էր գումար հայթայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ։ Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից՝ անտրամաբանական արարքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդալուց հետո այրել» հոդվածին։