Կոմորյան կղզիների կենտրոնական բանկ
Կոմորյան կղզիների կենտրոնական բանկ (արաբ․՝ البنك المركزي لجزر القمر, ֆր.՝ Banque Centrale des Comores) Կոմորյան կղզիների կենտրոնական բանկն է։
Գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԲ-ի կանոնադրությունը նշում է, որ նրա տնօրենների խորհուրդը պետք է ունենա ութ անդամ, որոնք ընտրվում են Կոմորյան կղզիների կառավարությունից, Ֆրանսիայի Կենտրոնական բանկից (Ֆրանսիայի բանկ) և Ֆրանսիայի կառավարությունից։ Կոմորյան կղզիների Կենտրոնական բանկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսիայի բանկի պաշտոնյան, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար։ 1999 թվականի նոյեմբերի 19-ից Կենտրոնական բանկի բոլոր պաշտոնական դրույքները կապված են Եվրոյի մեկ գիշերվա միջին ինդեքսով (EONIA), ինչը հանգեցնում է եվրոյի նկատմամբ տոկոսադրույքների տարբերությունների կայունացմանը։
ԿԲ-ն կիրառում է պարտադիր պահուստավորման համակարգ (ավանդների 30%-ը) և բանկային մոնիտորինգի համակարգ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մորոնիում։
Բանկային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմորյան կզղիների բանկային համակարգը կազմված է վեց տարբեր բանկերից.
- Կենտրոնական բանկը (BCC),
- Banque pour l'Industrie et pour le Commerce-Comores (BIC-C),
- Banque developpement des Comores (BDC),
- Banque Fédérale de Commerce (BFC),
- Exim Bank Comores SA
- Société Nationale des Postes et des Services Financiers (SNPSF):
Բացի այդ, երկու փոխադարձ խնայբանկեր ևս (SANDUK և MECK) մեծ դեր են խաղում։
Կոմորյան կղզիների կենտրոնական բանկի դերերից մեկն է հաստատել նոր բանկերի ստեղծումը Կոմորյան կղզիների միության բոլոր երեք կղզիներում (Գրանդ-Կոմոր, Անժուան և Մոհելի)։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով[1]։ Ստորև ներկայացված է ԿԲ–ի ղեկավարերի ցանկը հիմնումից ի վեր․
Անուն | Ստանձնել է պաշտոնը | Հեռացել է | |
---|---|---|---|
Սաիդ Մոհամեդ Մշանգամա | 1978 թ | 1981 թ | [2] |
Մոհամեդ Հալիֆա | 1981 թ | 1996 թ | [2] |
Սաիդ Ահմեդ Ալի | 1996 թ | 2002 թ | [2] |
Իբրահիմ Բեն Ալի | 2002 թ | 2005 թ | [2] |
Ահամադի Աբդուլբաստոյ | 2005թ | 2010 թ | [2] |
Մզե Աբդու Մոհամեդ Շանֆիու | 2011 թ | 2017թ | |
Յունուսա Իմանի | 2017թ | Գործող | [1] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Central Bank of Comoros». Central Banking (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 12.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Banque Centrale des Comores - Histoire».