Կութ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կութ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կութ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Մակերես | 2 կմ² | ||
ԲԾՄ | 2060 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 193[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կութ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Կութ գետի ափին, մարզկենտրոն Գավառից 87 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա։ Կութ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3ին[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կութ բնակավայրը տեղակայված է տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Հարավից և հարավ-ալևելքից սահմանակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում են գտնվում Գեղարքունիքի մարզի Սոթք, արևմուտքում՝ Շատվան, հարավ-արևմուտքում՝ Նորաբակ գյուղերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կութի մշտական բնակչությունը կազմել է 193, առկա բնակչությունը՝ 180 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Կութի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 211 | 462[4] | 754 | 654 | 803 | 770 | 1202 | 1533 | 94 | 226 | 193[2] |
19-րդ դարի սկզբներից գյուղը սկսել է բնակեցվել թուրքերով, և 1931 թվականին 211 բնակչից միայն 9-ն էին հայ։ Թուրքերը բնակավայրը սկզբում անվանել են Զարզիբիլ, այնուհետև՝ Զառքենդ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։
Պատմամշակութային կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կութի շրջակայքում կան հայկական գերեզմաններ (16-17դդ.), խաչքարեր (15-16դդ.), գյուղից 2 կմ հարավ-արևելք՝ գյուղատեղի (15-17դդ.)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կութ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
|